Ինչպես ներկել փայտե կահույքը

inchpes-nerkel-paytya-kahuyq@-3

Ամառանոցը կահավորելը բավական հետաքրքիր, ստեղծագործական և էներգատար աշխատանք է։ Յուրաքանչյուրն ուզում է ինչ-որ կերպ յուրօրինակ դարձնել իր ամառանոցը, ընդ որում որքան հնարավոր է քիչ գումար, ուժ և ժամանակ ծախսելով։ Եվ որպեսզի քիչ գումար ծախսեք, առաջարկում ենք ներկել ամառանոցի կահույքը։

Հիմնական փուլերը

Անկախ ամեն ինչից Ձեզ պետք է իրականացնել հետևյալ փուլերը.

  • մաքրում,
  • հղկում (ըստ անհրաժեշտության),
  • նախաներկում,
  • ներկում,
  • լաքապատում

inchpes-nerkel-paytya-kahuyq@-1

Սրանք պարտադիր փուլեր են, բայց հնարավոր է ցուցակն ավելանա:

Ինչո՞վ ներկել

Ամառանոցային կահույքի համար խորհուրդ է տրվում օգտագործել ջրային հիմքով ներկեր, որոնք լինում են ակրիլային և լատեքսային։ Ակրիլային ներկերը հոտ չունեն, դրանք բացում են ջրով բացում և ներկում: Փայտյա կահույքը պետք է ներկել գլանիկով և վրձնով։ Գլանիկով ներկը քսում են մեծ մակերևույթներին, իսկ վրձնով` անկյուններին ու դժվար հասանելի հատվածներին։

Ինչպե՞ս ներկել

Նախքան գործի անցնելը պետք է հասկանաք, թե պատը ինչ գույնով եք ներկելու, օգտագործելու եք մեկ թե մի քանի երանգներ:

inchpes-nerkel-paytya-kahuyq@-2

Ինտերիերը բազմազան դարձնելու համար կարող եք օգտագործել երկու կամ երեք գույներիի համադրություն, իսկ մանկական սենյակի համար դրանց թիվը կարող եք կրկնապատկել: Բացի այդ կարող եք նաև կահույքը նախշազարդել:

Աշխատանքների նկարագրման ամփոփ նկարագրություն

  1. Եթե նոր կահույքը հղկված չէ, ապա այն պետք է անպայման հղկել, այլապես ներկելուց հետո անհարթություններ կլինեն։ Հղկելուց հետո, պետք է խոնավ շորով փոշու հատիկները մաքրել և լավ չորացնել։
  2. Եթե մանր ճաքեր և անցքեր կան, ապա պետք է դրանք լցնել։
  3. Հիմնական փուլերից մեկը նախաներկումն է։ Այս փուլը կարելի է շրջանցել, սակայն եթե դա չանեք, ապա ներկը 1 տարի հետո կմաքրվի, իսկ նախաներկումը հուսալի պաշտպանություն է ներկի համար:
  4. Եթե պատերը մի գույնով եք ներկելու, ապա ամեն ինչ շատ պարզ է, իսկ մի քանի գույները համադրելու գործը փոքր-ինչ բարդ է: Այս դեպքում պետք է նախ ընտրեք գույները այնուհետև ներկեք։ Խորհուրդ է տրվում քսել առաջին գույնը, թողնել որ այն չորանա, այնուհետև փակցնել ինքնակպչուն մոնտաժային ժապավենը  և  սկսել ներկել հաջորդ գույնը:
  5. Կայուն ծածկույթ և հագեցած գույն ստանալու համար պետք է երկու շերտով ներկել։
  6. Եվ ամենավերջում պետք է լաքապատել մակերևույթը, որպեսզի այն ավելի կայուն լինի և փայլի։

Որոշ խորհուրդներ

Եթե ներկը թանձրացել է, ապա պետք է քսելուց առաջ այն բացել ջրով, որպեսզի ներկելուց գույնը հավասարապես տարածվի և ներկի հետքեր չմնան։ Բոլոր այն նյութերը, որոնք վերանորոգումից հետո ավելացել են, պետք է պահել, որպեսզի հետագայում անհրաժեշտության դեպքում առաջացած ճաքերն ու թերությունները վերացնեք։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ