Ինչպես նեղ սենյակը դարձնել հարմարավետ. 5 գաղտնիք
Նեղ սենյակը հարմարավետ դարձնելու համար հարկավոր է իմանալ մի շարք դիզայներական հնարքներ, կարողանալ ճիշտ ընտրել կահույքի տեսակը, գույնը և տեսողական առումով մեծացնել սենյակի չափերը:
Սենյակի պատերը ներկեք տարբեր երանգներով, որն ակնհայտորեն կմեծացնի սենյակի տարածությունը:
Օգտագործեք մուգ ու բաց երանգների համադրությունը:
Մեծ գորգի փոխարեն կարելի է օգտագործել մի քանի փոքր գորգիկներ:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լուսավորմանը: Մեծ ջահն այնքան էլ հարմարավետ չէ փոքր ու նեղ սենյակներում: Իսկ առաստաղից կախված ձողաջահերը հիանալի տարբերակ են:
Աշխատեք կարճ պատերը ծանրաբեռնել նկարներով, վարագույրներով՝ խուսափելով երկար պատերը որևէ բանով ծանրաբեռնելուց:
Փոքր պատուհան ունեցող սենյակը ավելի լայն կլինի, եթե հրաժարվեք վարագույրներից՝ դրանք փոխարինելով շերտավարագույրներով:
Նեղ սենյակների ինտերիերը կարելի է լրացնել կտավներով:
Հետաքրքիր տարբերակ է նաև մուգ դռների ու պատուհանների զարդաքանդակների համադրությունը:
Հնարավորինս մեծացրեք դռնախորշերը կամ դրանք փոխարինեք կամարներով:
Օգտագործեք որմնախորշեր և այլ ճարտարապետական հնարքներ, որպեսզի ստեղծեք տարածության հավասարակշռություն: Այս հնարքներն օգտագործեք և կհամոզվեք, որ երկար ու նեղ սենյակը նույնպես կարող է լինել գեղեցիկ ու հարմարավետ: