Ինչպես օգտագործել տարածքը փոքր խոհանոցում

xohanoc-ireri-pahpanum

Խոհանոցն այն վայրն է, որտեղ միշտ շատ առարկաներ կան, իսկ դրանք պահելու տեղ՝ ոչ միշտ: Որքան էլ ջանաք նվազագույնի հասցնել կենցաղային տեխնիկայի, սպասքի ու մթերքի քանակությունը, միևնույնն է, առանց դրանց անհնար է, հետևաբար հարկավոր է մտածել խոհանոցում ֆունկցիոնալ հատվածներն առանձնացնելու մասին: Ընդ որում, դա հարկավոր է անել ստեղծագործաբար՝ երևակայությունը գործի դնելով 🙂

Ներկայացնում ենք որոշ խորհուրդներ, որոնց օգնությամբ կարող եք արդյունավետ օգտագործել տարածքը փոքր խոհանոցում:

xohanoc-ireri-pahpanum

Օգտագործեք ուղղահայաց տարածությունը

Նույնիսկ, եթե խոհանոցի մակերեսին ազատ տեղ չկա, պատերը Ձեր հայեցողության տակ են և կան բազմաթիվ եղանակներ, որոնց միջոցով կարելի է պատերը նույնպես օգտագործել տարածք խնայելու համար:

xohanoc-ireri-pahpanum
Ուղղահայաց տարածության օգտագործման տարբերակ

Զանազան փոքր դարակները կարելի է տեղավորել ճաշասեղանից վերև՝ պատերին, իսկ սեղանի հենց վերևում ամրացնել մետաղյա ռեյլ-ծանրաձող, որից կարելի է կախել տարբեր պարագաներ: Այս շինվածքը հոյակապ է. առարկաները չեն զբաղեցնում պահարաններն ու սեղանը և միաժամանակ աչքի տակ են:

Արկղերն օգտագործեք ավելի արդյունավետ

Ոսկե կանոն. եթե ուզում եք, որ ամեն ինչ տեղավորվի, կոկիկ դասավորեք:

Եթե ուզում եք արդյունավետ օգտագործել տարածքը փոքր խոհանոցում, յուրաքանչյուր իր պետք է դնեք հատուկ սահմանված տեղում:

Պահարաններում նույնպես պետք է կարգուկանոն հաստատել՝ սեղանի պարագաները դնել հատուկ արկղերում, մանրուքներին հատկացնել առանձին խորը արկղեր, կափարիչներին՝ տակդիրներ և այլն:

 

xohanoc-ireri-pahpanum
Պահարաններում մթերքի տեսակավորման համար նախատեսված արկղերը հեշտացնում են դրանց պահպանումն ու հավաքելը

Խորհուրդ. ցանկացած երկփեղկ պահարանի դռների ներսի կողմում կարելի է ամրացնել նեղ դարակ՝ համեմունքների տարաների կամ տափակ առարկաների համար:

Ձգտեք հնարավորության սահմաններում օգտագործել առաջ քաշվող բարձակներով (кронштейн) դարակներ, քանի որ դրանք հեշտացնում են օգտագործումը և հատկապես հարմար են անկյունային պահարանների ու լվացարանի տակ տեղադրված պահարանների համար, քանի որ վերջիններս միայն կիսով չափ են օգտագործվում:

Պահարանի ներսում կարելի է տեղադրել կախովի դարակներ, ցանցեր և այլ կախովի հարմարանքներ՝ դրանք պարզապես դարակի եզրին հագցնելով:

xohanoc-ireri-pahpanum
Այսպիսի շինվածքները ունիվերսալ են, սրանցով կարելի է համալրել խոհանոցում առկա կահույքը

Ոչ ստանդարտ կահույքը կօգնի արդյունավետ օգտագործել տարածքը

Այնտեղ, որտեղ պահարանների տեղ չկա, կարելի է մի փոքր տեղ գտնել նեղ, առաջ քաշվող պահարանիկի կամ գրեթե տափակ դարակի համար: Առաջ քաշվող փոքր պահարանը հարմար կլինի համեմունքներ, ձեթ, տախտակներ և այլ պիտույքներ պահելու համար, իսկ պատին ամրացված հարթ դարակների վրա կտեղավորվեն խոհարարական գրքերը կամ ափսեները:

Խոշոր չափսեր ունեցող առարկաները տեղավորելու համար հարմար են անկյունային պահարանները, եթե դրանցում ավելացվեն առաջ քաշվող բարձակներ (кронштейн):

Հիշեցում. պահարանի ներսի ցանկացած գողտրիկ անկյուն կարելի է զինել փոքրիկ բարձակով, կախովի դարակով կամ իրերը ուղղահայաց դասավորելու տակդիրով:

Օգտագործեք փոքրիկ բանկաներ ու արկղիկներ

Համեմունքները, սոուսները, ձավարեղենը, մակարոնեղեն, թեյն ու սուրճը և երկար պահպանվող գրեթե բոլոր մթերքները հարմար է դասավորել ամուր փակվող կափարիչ ունեցող ապակյա, կերամիկական կամ մետաղյա բանկաների ու արկղերի մեջ: Այսպիսով, հնարավոր կլինի միանգամից լուծել մի քանի խնդիր՝ նպաստավոր պայմաններ ստեղծել մթերքի պահպանման համար և գեղեցիկ ու հարմար տեղավորել դրանք: Այդպիսի բանկաները կարելի է շարել բաց դարակներին, սեղանին կամ նույնիսկ օդակլանիչի վրա: Դրանք գեղեցիկ ձևավորում կդառնան ինտերիերի համար՝ միևնույն ժամանակ պահարանների ներսը չզբաղեցնելով:

Մի՛ մոռացեք լրացուցիչ պատվանդանների մասին

Փոքր խոհանոցում ցանկացած մանրուք կարևոր է: Հնարավոր է, որ ստիպված լինեք առաջին անհրաժեշտության առարկաների համար տեղ ազատել վերևի պահարանում, իսկ ափսեների չորանոցը դնել սեղանին: Այս դեպքում արժե ուշադրության արժանացնել կոմպակտ դիզայնով մոդելներին, որոնք ունեն ֆունկցիոնալ դիզայն, իսկ արտաքինից այնպիսին են, որ չեն փչացնի ինտերիերը:

Խելամիտ է նաև սպասքի ու մանր-մունր առարկաների համար տարբեր մակարդակներ ունեցող պատվանդաններ օգտագործելը: Դրանք կարելի է դնել դարակների ներսում կամ սեղանին:

 xohanoc-ireri-pahpanum

Խորհուրդ. մանր-մունր, անընդհատ օգտագործվող իրերը կարելի է դասավորել փոքրիկ զամբյուղի կամ հատուկ արկղիկի մեջ:

xohanoc-ireri-pahpanum
Քանթրի ոճի տարբերակ խոհանոցի համար

Գեղեցիկ ու ճիշտ դասավորված սպասքն ու մթերքները ոչ միայն կօգնեն ավելի արագ ու հաճույքով կերակուր պատրաստել, այլև կազատեն խոհանոցի լրացուցիչ աքսեսուարներ ու դեկորներ փնտրելու հոգսից, քանի որ ինքնին հիանալի զարդ են ցանկացած ոճի ինտերիերի համար 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ