Ինչպես պատրաստել լուսամփոփ՝ սեփական ձեռքերով
Մանկական սենյակում հիմնական լուսավորությունից զատ, պետք է նաև լրացուցիչ լուսավորություն լինի: Գիշերը կարելի է ոչ շատ ուժեղ լուսամփոփ օգտագործել, որպեսզի երեխան արթնանալուց հետո կարողանա ազատ տեղաշարժվի, և բացի այդ էլ որոշ երեխաներ մութ տեղը չեն սիրում քնել:
Մի խոսքով, հավելյալ լուսավորությունը պարտադիր է: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես մանկական սենյակի համար սեփական ձեռքերով լուսամփոփ պատրաստել:
Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
- բարակ ՓԹՍ-ի (ДВП) ոչ մեծ շերտ,
- 2 մետաղական անկյունային կալունակ,
- խրոցակով և մալուխով կոթառ (патрон с кабелем и вилкой),
- մի քանի հեղյուս,
- կալունակ՝ կոթառն ամրացնելու համար,
- էլեկտրական ատրճանակ,
- թուղթ՝ ձևանմուշ պատրաստելու համար,
- մկրատ,
- էլեկտրական սղոց,
- սպիտակ, ոչ թունավոր ներկ:
Ինչպես պատրաստել մանկական պատին ամրացվող լուսամփոփ
Մեծ թղթի վրա ամպիկ նկարեք:
Ձևանմուշից պատկերը տեղափոխեք ՓԹՍ-ի (ДВП) վրա: Գծանշված հատվածներով սուր դանակով կամ նրբասղոցով կտրեք:
Ամպիկը սպիտակ ներկեք: Այնուհետև ամպիկի հակառակ երեսին 2 կալունակներ սոսնձեք, մեկը՝ կոթառը ֆիքսելու համար, մյուսը՝ պատին մոնտաժելու համար:
Մալուխով կոթառը ֆիքսեք և լամպը ձգեք (լավ կլինի մանկական սենյակում լուսադիոդային լամպեր օգտագործել, քանի որ դրանք երկար աշխատելուց չեն տաքանում): Պատին պտուտակներով ևս մեկ կալունակ ամրացրեք և ամպիկը կախեք կալունակի վրա: Լուսամփոփը միացրեք հոսանքին:
Պատին լույսի պայծառ հետք կհայտնվի, որը արև է հիշեցնում, իսկ մեր ամպիկը մի քիչ կծածկի այն, որպեսզի պայծառ լույսը երեխայի աչքերին չհայտնվի 🙂