Ինչպե՞ս պայքարել միջատների դեմ

Միջատների դեմ պայքարելու մի քանի միջոց

Ամռանը որոշ շրջաններում մոծակները շատանում են: Ձեր հանգիստը չփչացնելու համար պետք է իմանալ, թե ինչպես կարելի է նրանցից և մյուս միջատներից հեշտությամբ ազատվել:

  • Մեկ բաժակ ջրին ավելացնում ենք 1 տուփ դարչինը, ապա կտորը կամ թանզիֆը թրջում ենք այդ լուծույթով ու դնում այն հատվածում, որտեղ դրանք հաճախ են լինում: Մոծակները չեն սիրում դարչնի սուր հոտը:
  • Եթե նկուղում որդեր կամ մրջյուններ են հայտնվել, դրանք կարելի է ոչնչացնել հատակին աղ ցանելով: 2-3 օր անց պետք է ավլել ու թափել սատկած միջատները:
  • Որպեսզի ճանճերը սենյակ չմտնեն, պատուհանի շրջանակներին կարելի է քացախ քսել:
  • Ճանճերի դեմ հիանալի միջոց է ազարիոն ծաղիկը, իսկ ծաղկի փոշին՝ ցեցերի:
  • Կան ցեցերի մի քանի տեսակներ, որոնցից ամենատարածվածը հագուստի ցեցն է: Այն փչացնում է բրդյա գործվածքները, գորգերը, մուշտակները: Դրանք բոլորը սնվում են բրդով, բնական մետաքսով:
    Ցեցերի որոշ տեսակն էլ սնվում է ալյուրով, հացահատիկով, երբեմն նաև սինթետիկ կտորներով:
  • Ցեցերի առաջացումը կանխելու համար առաջին հերթին բնակարանը պետք է շատ հաճախ մաքրել, պարբերաբար փոշեծծիչով մաքրել գորգերն ու փափուկ կահույքը:
  • Ցեցը չի սիրում ո՜չ ցուրտը, ո՜չ շոգը, ո՜չ էլ արևի պայծառ ճառագայթները: Ուստի, գարնանը նախքան ձմեռային հագուստները տեղավորելը, դրանք մի քանի ժամ պետք է թողնել արևի տակ, լավ թափ տալ ու խոզանակով մաքրել:
  • Քիչ տհաճություն չեն պատճառում նաև մրջյունները, սակայն կա դրանցից ազատվելու մի շատ պարզ ու հասարակ տարբերակ: Թթխմորը լուծում ենք ջրի մեջ, ավելացնում ենք մի քիչ մուրաբա կամ շաքարի փոշի և այս խառնուրդը պահում ենք պահարանում: Մրջյունները հարձակվում են այդ հրապուրիչ խառնուրդի վրա ու ոչնչանում են:
  • Մրջյունները փախչում են նաև կիտրոնի բուրմունքից: Այդ պատճառով մեղրի, շաքարավազի ու մուրաաբայի տարաների եզրերին քսում ենք կիտրոնի կեղև:
  • Որպեսզի մրջյունները չմտնեն մթերքի մեջ, կարելի է տարաների եզրերին նաև ձեթ քսել:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ