Ինչպես սպիտակեղենին հաղորդել հաճելի բույր

Ժամանակի ընթացքում լվացքի մեքենայում բորբոսի հոտ է հայտնվում, ինչն ազդում է լվացքի որակի վրա: 

Կարծիք կա, որ դրա պատճառը էներգոխնայող համակարգն է. օճառն ու փոշին թմբուկի վրայից լավ չեն մաքրվում, ինչն էլ պատճառ է դառնում սնկերի ու նստվածքի առաջացման:

Բարեբախտաբար, այս խնդրի լուծման մի քանի պարզ եղանակներ կան, որոնք կարելի է կիրառել ամսական 2-3 անգամ:

Քացախ                                                                                            

Ստուգում ենք, որ մեքենայի թմբուկը դատարկ լինի: Փոշի լցնելու դարակի մեջ լցնում ենք 2 բաժակ քացախ, միացնում ենք լվացման ամենաերկարատև ռեժիմն ու առավելագույն ջերմաստիճանը: Եթե թմբուկի մաքրման ռեժիմ կա, միացնում ենք նաև դա:

Սպիտակեցնող միջոց

                                                                               

Թմբուկի մեջ սպիտակեցնող հեղուկ ենք լցնում ու կրկին միացնում ամենաերկար ռեժիմն՝ ամենաբարձր ջերմաստիճանով:

Պարզաջրում

Նստվածքն ու օճառը վերջնականորեն լվանալու համար պարզաջրման լրացուցիչ ցիկլ ենք անցկացնում՝ ջրի մեջ ոչինչ չավելացնելով:

Լվացող միջոցի լցոնման արկղիկը                                                                                     

Հանում ենք լվացող միջոցի չափամանը: Առանձին թասի մեջ գոլ ջուր ենք լցնում, ավելացնում մի քանի կաթիլ ամանների հեղուկ և չափամանն ընկղմում մի քանի րոպեով: Սովորական սպունգով լվանում ենք չափամանն ու չորացնում:

Թմբուկի ռեզինը

Ուշադիր զննում ենք ռեզինը՝ հեռացնելով նրա մեջ ընկած ավելորդ իրերը: Բորբոսի հետքերի դեպքում 1 բաժակ հեղուկ քլորային սպիտակեցնող միջոցին ավելացնում ենք 3 լիտր գոլ ջուր: Լաթի կտորը դրանում թրջելով՝ մաքրում ենք թմբուկի ռեզինը:

Ինչպես խնամել լվացքի մեքենան

  • լվացքից հետո սպիտակեղենը երկար չենք թողնում մեքենայում
  • մեքենայի դուռը լվացքից հետո գոնե 1 ժամով բաց ենք թողնում: Բայց ոչ ամբողջ ժամանակ:
  • Թմբուկւ ռեզինը մաքրում ենք թղթե անձեռոցիկով, որ չոր ու մաքուր մնա:
  • Մաքրող միջոցի տարածման չափամանը մի քանի լվացքը մեկ հանում ենք, ողողում ու չորացնում:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ