Ինչպես տաքացնել բետոնե հատակը
Տաքուկ տան մեջ ապրելը բոլորի երազանքն է: Ի՞նչ անել: Տունը տաքացնելու համար նախ և առաջ պետք է տաքացնել հատակը:
Հատակի ջերմամեկուսիչ նյութերի ընտրության չափանիշները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին մեր ձմեռային հագուստինն է:
• Ունենալ քիչ ջերմահաղորդականություն
• Լինել բավական հաստ ու ամուր
Ջերմացնելու տեսակները
Հանքային բամբակ: Սա պատկանում է ոչ օրգանական ջերմամեկուսիչ նյութերի տեսակին: Հանքային բամբակը լինում է տարբեր ամրության և վաճառվում է գլանափաթեթներով:
Պենոպոլիստիրոլ
Պենոպոլիստիրոլը պենոպլաստի տեսակներից է և ի տարբերություն պենոպլաստի՝ ավելի ամուր է ու դիմացկուն:
Պոլիէթիլեն
Պոլիէթիլենային ջերմացնող նյութերից ամենատարածված միջոցն է: Առավել տարածված տեսակներից է նուրբ տեսակը, որը հիմնականում տեղադրվում է լամինատների տակ և ծառայում է որպես տաքացնող միջոց՝ չնայած կան նաև ավելի հաստ տեսակներ:
Պենոպոլիուրետան
Սա փրփուր է, որը կարծրանում է օդից: Ի տարբերություն ջերմացնող մյուս տեսակների՝ այն կար չունի և հարմար է բոլոր մակերեսների համար:
Էկո բամբակ
Այս տաքացնող միջոցը կազմված է մշակված թաղանթանյութից և թերթի թղթից, պարունակում է նաև հականեխիչ:
Բնական նյութեր
Բնական նյութերը նրանց համար են, ովքեր հոգ են տանում իրենց բնակարանի էկոլոգիական մաքրության մասին: Դրանցից են՝ եղեգնասալերը, մամլած ծղոտը, տորֆե սալաքարերը և այլն:
Ավազ
Բետոնե հատակը կարելի է տաքացնել նաև ավազի միջոցով: Ամենահասանելի միջոցը կերամզիտի օգտագործումն է: Այն առանձնանում է իր հեշտ կիրառությամբ, երկարաժամկետությամբ, էկոլոգիականությամբ և տաքացնող բարձր որակական հատկանիշներով:
Սրանք առավել տարածված տաքացնող միջոցներն են, որոնց շնորհիվ ապահովվում է բնակարանի ջերմությունն ու տաք բնակարան ունենալու հնարավորությունը: