Ինչպես թաքցնել մարտկոցները

մարտկոցներն ինտերիերում 1

Եթե տանը կան հին մարտկոցներ, դրանք կարող են փչացնել ինտերիերը։ Բարեբախտաբար, կան տարբեր միջոցներ դրանք թաքցնելու համար։
Չուգունե մարտկոցները թաքցնելն այնքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է։ Մեզ օգնության են գալիս ցանցերն ու էկրանները, որոնք թողնում են, որ ջերմությունը դուրս գա և իհարկե, գեղեցիկ դեկորներ են դառնում ինտերիերում։

Ցանցերն ու էկրաններն ըստ իրեն ֆունկցիոնալության բաժանվում են մի քանի խմբի՝

  • Կախովի մոդելներ, որոնք շատ հարմար են պատուհանագոգի տակ կամ դրանից մի փոքր դուրս տեղադրված մարտկոցների համար։
  • Տափակ էկրանները թաքցնում են միայն որմնախորշերում դրված մարտկոցները։

մարտկոցներն ինտերիերում 2

Դրանք պատրաստվում են տարբեր նյութերից՝

  • Մետաղն արագ տաքանում ու տարածում է ջերմությունը՝ չխանգարելով ջեռուցման համակարգի գործունեությանը։
  • Պլաստիկան թեթև նյութ է, բայց նաև հեշտությամբ է ենթարկվում դեֆորմացիայի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
  • Փայտը շատ գեղեցիկ է, բայց բարձր ջերմության դեպքում կարող է դեֆորմացվել կամ ճաքճքել։
  • Ապակին նույնպես բնական նյութ է և բացի այդ, չի խոչընդոտում ջերմության տարածմանը բնակարանում։

 

Նախքան դրանք տեղադրելը պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝

  • Ցանցերը կամ էկրանները չպետք է ամբողջությամբ ծածկեն մարտկոցները
  • Չպետք է խանգարեն ջերմության տարածմանը
  • Դրանք պետք է հեշտությամբ դուրս գան, որպեսզի հնարավոր լինի մարտկոցները մաքրելը։

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ