7 հնարք պատերի անհարթությունները թաքցնելու համար

Անհարթ ու անհավասար պատերը հաճախակի հանդիպող խնդիրներից է, բայց միշտ չէ, որ հնարավոր է վերանորոգում անել ու շտկել այն։ Մեզ մնում է ծանոթանալ այն հնարքներին, որոնց միջոցով հնարավոր է հարթեցնել պատերը։

 

Նախշերով պաստառներ

Պատերի թերությունները կարելի է աննկատ դարձնել նախշերով ֆլիզելինե ու վինիլային պաստառների միջոցով։ Անփայլ ֆոտոպաստառները նույնպես ճիշտ տարբերակ են։

անհարթ պատեր 1

 

Վագոնկա

Այս նյութը թաքցնում է բոլոր թերություններն ու ուժեղացնում ձայնամեկուսացումը։ Շնորհիվ իր կառուցվածքի ու պատկերների՝ այն հինալիորեն ներմուծվում է սկանդինավյան ու էկո, պրովանս ու քնթրի ոճերով հարդարված ինտերիեր։ Վագոնկան կարելի է ներկել ցանկացած գույնով։
Ամառանոցային ինտերիերի չվերածելու համար այս նյութով կարելի է հարդարել միայն այն պատը, որն ունի թերություններ։

 

Խցանե ծածկույթ

Խցանը էկոլոգիապես մաքուր, հակաալերգիկ ու հեշտ տեղադրվող նյութ է։ Դրանք երկարադիմացկուն են, լավ են մաքրվում, ունեն նաև ձայնամեկուսացնող հատկանիշներ։

անհարթ պատեր 2

 

Փայտե պանելներ

Փայտե պանելները ճիշտ լուծում են հատկապես ընդարձակ բնակարաններում։ Փայտե ու խցանե պանելները ձայնամեկուսացնող դեր են կատարում։

 

Գործվածք

Անհարթ պատերը կարելի է հարդարել վարագույրներով կամ գործվածքներով։ Ընտրում ենք այնպիսի նյութ, որը հնարավոր կլինի հեշտ մաքրել ու խնամել։

անհարթ պատեր 3

Դեկորներ

Պատերի թերությունները աննկատ դարձնել հնարավոր է նաև աքսեսուարների միջոցով նկարներ, քանդակներ, սպասք, ծաղիկներ, լուսանկարներ և այլն։

անհարթ պատեր 4

Կահույք

Եթե պատն ունի թերություններ ու վերանորոգում անել հնարավոր չէ, ապա կարող եք կահույքը տեղադրել հենց այդ պատին՝ ազատվելով ավելորդ խնդիրներից։

անհարթ պատեր 5

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ