Բնակարանի դիզայն. Ինչպես տեսողական մեծացնել փոքրիկ բնակարանը
Շատերն են ցանկանում իրենց բնակարանը մեծացնել և այդ հարցում օգնության կգա Interier.am-ը: Տարածքը մեծացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ազատվել հին և անպետք կահույքից:
Դե ինչ պատրա՞ստ եք, ուրեմն անցնում ենք վերանախագծմանը:
Ազատվում ենք միջնապատերից
Տարածքն ընդլայնելու համար ամենաօպտիմալ տարբերակը միջնապատերից ազատվելն է. օրինակ, քանդելով լոգասենյակի և զուգարանի միջնապատը կարող եք տեղ ազատել լվացքի մեքենայի համար, կամ էլ փոքր լոգարարանը փոխարինել մեծով:
Զոնավորում
Միջնապատերը քանդելուց զատ կարող եք զոնավորում անել, օրինակ, լոգասենյակը, հյուրասենյակ-ննջարանը և գրասենյակը կարելի է տեղավորել անգամ 30 քառակուսի մետր տարածքում: Տվյալ պարագայում, պատերի դեր կկատարեն գրադարակները, մեծ ակվարիումները, շերտավարագույրներն ու վարագույրները: Միջնապատի դեր կարող են կատարել անփայլ ապակով դռները, վիտրաժները, կամ կենդանի բույսերից պատերը: Այստեղ կարևոր է, որ ամեն ինչ թեթև լինի:
Օրինակ, խոհանոցն ու հյուրասենյակը կարող եք միացնել, իսկ գազօջախն ու պահարանը դնել հյուրասենյակի մի անկյունում: Պետք է նաև անպայման առանձնացնել նախասենյակը:
Եթե տանն այսպես կոչված «մութ սենյակ» ունեք, ապա ապամոնտաժելով դուռը այն կկատարի նիշայի դեր, որտեղ կարելի է համակարգիչ կամ կարի մեքենա դնել:
Մեկ սենյականոց բնակարանի դեպքում լավ կլինի նախասենյակն ու հյուրասենյակն առանձնացնել հանդերձասենյակով, որը միջանցքի դեր կկատարի:
Հայելիներ
Տարածքը տեսողական մեծացնելու հարցում կօգնեն նաև հատակից մինչև առաստաղ ձգվող հայելիները, քանի որ դրանք տարածքն արտացոլում են մեծացված չափերով:
Սենյակը մեծացնելու հարցում մեծ դեր է խաղում բազմամակարդակ լուսավորությունը. 1-ին մակարդակն ամբողջությամբ լուսավորում է սենյակը, երկրորդը լուսավորում է հստակ ընտրված հատվածները, իսկ երրորդը՝ բազմոցը կամ սեղանը: Հետևաբար, որքան շատ լինի լուսավորությունը, այնքան տարածքը տեսողական կմեծանա:
Այդ հարցում նաև կարող են օգնել լույսն արտացոլող իրերը, օրինակ, բյուրեղապակյա ծաղկամանները, ապակյա արձանիկները և այլն:
Խորհուրդ: Պետք է հիշել, որ հատակին դրվող մեծ ձողաջահերն ու ժամացույցները փոքրացնում են տարածքը:
Պահարաններ
Փոքրիկ բնակարաններում թիվ 1 խնդիրը իրերը պահելն է: Այստեղ, լավագույն լուծումը առաստաղի տակ տեղադրվող լայնադարակներն են, որոնք կարող են քողարկել Ձեր բոլոր չօգտագործվող իրերը:
Այսպիսով, օգտագործելով երևակայությունը կարող եք Ձեր փոքրիկ բնակարանն առավելագույնս հարմարավետ դարձնել 🙂