Ինչպես տեղադրել չորանոց

inchpes-teghadrel-choranoc-1

Չորանոցների շնորհիվ լոգասենյակը տաք է մնում, բացի այդ այն հնարավորություն է տալիս սրբիչներն ու շորերը չորացնել։ Եթե վաղուց լոգասենյակի չորանոցը չեք փոխել, ապա դա անելու ժամանակն է, քանի որ ժամանակի ընթացքում վերջինիս ներկը դեղնում և թափվում է։ Այժմ չորանոցների բազմաթիվ ժամանակակից մոդելներ կան. քրոմացված, էմալապատ, օձաձև և П-անման։

Առաջին բանը, որ պետք է իմանաք, այն է, որ չորանոցը միացնում են ոչ թե կենտրոնական ջեռուցմանը, ինչպես շատերն են անում, այլ ջրամատակարարման տաք խողովակին։

Մոնտաժի համար անհրաժեշտ գործիքներն ու նյութերը

Չորանոցից բացի, անհրաժեշտ է նաև.

  • կալունակներ պատին ամրակման համար,
  • պոլիպրոպիլենային խողովակներ,
  • զոդման սարք,
  • խողովակակտրիչ կամ հատուկ կծաքցան (кусачки),
  • անհրաժեշտ միացման կցամասեր,
  • գնդաձև ծորակ 2 հատ:

Չորանոցի տեղադրումը բաղկացած է հետևյալ փուլերից.

  • հին գալարախողովակի  ապամոնտաժում,
  • ծորակների և կողանցերի տեղադրում,
  • պոլիպրոպիլենային խողովակների զոդում,
  • նոր գալարախողովակի ամրակում և միացում:

Գալարախողովակի ապամոնտաժում

Խողովակների զոդում

Ջուրը մոտեցնելու համար սովորաբար պողպատե, պղնձե կամ պոլիպրոպիլենային խողովակներ են օգտագործում։ Պոլիպրոպիլենը հեշտ է ինքնուրույն զոդել։

  • Պողպատե խողովակները զոդելու համար զոդման սարք է հարկավոր, բացի այդ, դրանք ծանր են և քայքայվելու հատկություն ունեն։
  • Պղնձե խողովակները տեղադրվում են զոդման միջոցով, չեն ժանգոտվում, բայց թանկ են։
  • Պոլիպրոպիլենային խողովակները չեն ժանգոտվում, թանկ չեն և թեթև են։ Մեր դեպքում պետք է պարտադիր ամրանավորած խողովակներ օգտագործել, որպեսզի տաք ջրի ճնշման տակ այն դիմանա։ Դրանք զոդելու համար հատուկ զոդիչ է պետք, որը կարող եք գնել, վարձակալությամբ վերցնել կամ ինքնուրույն պատրաստել հին արդուկից։

Բայպասների և ծորակների տեղադրում

Բայպասը լրացուցիչ շրջանցիկ խողովակ է, որը պետք է տեղադրվի մինչև ծորակը։ Այն տեղադրելը պարտադիր չէ, սակայն ջուրը դուրս գցելու դեպքում, կարող եք դրանով արագ վրածածկել։

Բարավորը սովորական խողովակ է` մեր դեպքում պոլիպրոպիլենային։ Այն տեղադրելու համար գալարախողովակի վերջավորություններին գնդաձև ծորակներ են ամրանում։ Ընդ որում, բարավորի տրամագիծը պետք է մոտեցնող խողովակից փոքր լինի։

Նոր չորանոցի տեղադրում

inchpes-teghadrel-choranoc-2

Որպեսզի պատն ու խողովակները ջերմաստիճանային տատանումների պատճառով չծանրաբեռնեք, պետք է ջրային չորանոցը կախել ոչ թե կոշտ ամրակման, այլ կալունակների վրա: Չորանոցի ամրակումը պետք է մի մակարդակի վրա լինի, որպեսզի գալարախողովակը հավասար տեղադրվի, այլապես ճնշմանը կարող է չդիմանալ (խորհուրդ չի տրվում գալարախողովակը կանգնուկից 2 մետրից հեռու ամրացնել)։ Աշխատանքներն ավարտելուց հետո պետք է բոլոր միացումները ստուգել, որպեսզի հերմետիկ և չոր լինեն։

Որպեսզի պողպատե կամ պղնձե խողովակների պարուրակները հերմետիկ լինեն, կարող եք խծուծ օգտագործել։ Պոլիպրոպիլենի համար դրանք չի կարելի օգտագործել:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ