Ինչպես տեղադրել վաննա

texadrum-enq-vanna-1

Լոգարանը լոգասենյակի ամենակարևոր տարրերից է։ Հաճախ այն տեղադրելիս խնդիրներ են առաջանում, թե ինչպես լոգարանն ամրացնել պատին, որպեսզի այն կիպ պատին կպչի և խոնավություն չներծծի արանքներից։

Լոգարանների նյութերի առանձնահատկությունները

Չուգունե լոգարանները երկարադիմացկուն են և տաքությունը երկար են պահում, սակայն ծանր են, դրանք կայուն հիմքի վրա պետք է տեղադրել։ Պողպատե լոգարանը կարող է ամրացվել բարձրահարթակի վրա։ Դրա համար անհրաժեշտ է աղյուսից պատեր հավաքել և լոգարանը տեղադրել մեջը, որպեսզի այն ամուր կանգնի և չճոճվի։ Պողպատե լոգարանների թերությունը ջուրը լցվելուց աղմուկի առաջացումն է։ Որպեսզի աղմուկը մասամբ չեզոքացվի, պետք է դրսից մածիկով կամ մոնտաժային փրփուրով մշակել։ Դա լրացուցիչ ձայնամեկուսացում և ջերմահաղորդականություն կփոխանցի։

Ակրիլե լոգարանները տաքությունը լավ են պահում, չեն սահում և գեղեցիկ արտաքին տեսք ունեն։ Սակայն դիմացկունության առումով այդ լոգարանները վերը նշված լոգարաններին զիջում են։ Մարմնեղ մարդու ծանրությունից, ակրիլից լոգարանները կարող են ջարդվել, դրանից խուսափելու համար մետաղից հատուկ կաղապար են պատրաստում։ Բացի այդ, պողպատե և ակրիլե լոգարանների ամրակման համար կարող են հատուկ հիմնակմախքային ոտիկներ օգտագործվել, որոնք ներքևի նկարներում կարող եք տեսնել։

Ամրակման վերաբերյալ խորհուրդներ

Անկախ լոգարանի տեսակից, գոյություն ունեն լոգարանի տեղադրման մի քանի հիմնական սկզբունքներ..

    • Ջրթափ խողովակները (Сливные трубы) հեշտ ամրացնելու համար, լավ կլինի լոգարանը կողաշրջել։
    • Սկզբում պետք է հոսարանն (слив) ամրացնել, որից հետո լոգարանը հենակների կամ ոտքերի վրա կանգնեցնել։
    • Այնուհետև պետք է լոգարանը կիպ պատին սեղմել, հարթաչափով հորիզոնական դիրքը հարթեցնել (ոտերը պտտեցնելու եղանակով) և ամեն ինչ ամրացնել։ Որպեսզի լոգարանը չճոճվի,  պետք է անհրաժեշտ հատվածներում սեպեր դնել։
    • Լոգարանը պատին կիպ կպցնելու համար, արանքները սալիկի մածիկով կամ գիպսային խառնուրդով, իսկ որ ավելի լավ է սիլիկոնե հերմետիկով մշակեք։
  • Ավելի լավ արդյունքի համար, կցակարի վերևամասին հերմետիկ եզրերով շրիշակներ են սոսնձվում։

Տարբեր լոգարանների ամրակում

Ինչպես վերը նշեցինք, կախված լոգարանների տեսակից, ամրակումը տարբեր  է լինում։  Չուգունե լոգարանները, որպես կանոն 4 հենքերի (ոտքերի)վ րա են տեղադրվում։ Դրանք կաղապարին են ամրանում սեպերով, կամ էլ հեղույսներով ձգվում են։

Կարևոր է։ Եթե չուգունե լոգարանի ամրակումն ամուր մակերևույթի վրա չի արվում, ապա անպայման ոտիկների տակ մետաղական թիթեղներ դրեք` 5 սմ տրամագծով, և 5 մմ հաստությամբ։

Պողպատե լոգարանները հուսալի ամրացնելու համար դժվարություններ կառաջանան, քանի որ դրանք թեթև են։ Սովորաբար, որպեսզի պողպատե լոգարանը չշարժվի, անկյունները պահող 3 պատերին են հենում։ Այդ դեպքում, խորհուրդ է տրվում լոգարանը տեղադրել` նախքան լոգասենյակի հարդարումը սկսելը:

Ակրիլե լոգարանները պողպատե լոգարանների պես տեղադրում են և շուրջը հիմնակմախք են ստեղծում, որը կոնստրուկցիան ամրացնում է։

texadrum-enq-vanna-2

Ընդհանուր առմամբ լոգարանը հետևյալ փուլերն է անցնում` պատին կիպ տեղադրելու համար.

    • Լոգարանը կողաշրջում են և ջրթափ ու արտահոսման խողովակները տեղադրում։
    • Հատակային սիֆոնը խողովակների հետ միացնում են։ Շատ հաճախ` պլաստիկե ճկուն խողովակներով են միացնում։
    • Լոգարանին ոտիկներ են ամրակվում այնպես, որ սիֆոնի խողովակները կոյուղատարի հետ միացնելու հնարավորություն լինի։
    • Միացված կոյուղատարի հերմետիկությունն են ստուգում։
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստում են գիպսաստվարաթղթից հիմնակմախք , փրփրաբլոկներից բարձրահարթակ և տեղադրում են պահանգները։

Ինչպես մշակել պատի մոտ առաջացած մեծ արանքը

Սովորաբար լոգարանը տեղադրելուց հետո կարող է կողաճակատի և պատի միջև արանք առաջանալ։ Այդ դեպքում կարելի է հիմնակմախք ստեղծել։ Արդյունքում լոգարանի և պատի միջև դարակ կստանաք, որտեղ կարող եք շամպուններն ու լոգանքի գելերը դասավորել։

Մեծ ճեղքը փակելու մի քանի ձև կա.

    • Պրոֆիլներից հիմնակմախք ստեղծել, այնուհետև ջրակայուն գիպսաստվարաթղթով երեսպատել։ Չմոռանաք սանտեխնիկայի համար անցք թողել։
    • Պատին չորսու ամրացնել և դարակ պատրաստել, որի մի կողմը պատից է կառչած, մյուսը` լոգարանից կամ հիմնակմախքից։
  • Եթե հորատիչ չունեք, ապա կարող եք արտամղված փրփրապոլիսթերոլից կամ փրփրապլաստից շերտ կտրել և մտցնել այդ արանքի մեջ։ Այնուհետև վրայից գիպսի շերտ քսել։ Կարող եք նաև ճեղքը մշակել մոնտաժային փրփուրով։ Այդպիսով 15 րոպեում մեծ ճեղքը կմշակեք, իսկ եթե պատերը սալիկապատած են, ապա ինքնակպչուն ժապավեն կպցրեք, որպեսզի մակերևույթը չկեղտոտեք։

Կարևոր է։ Եթե լոգարանի մոտ դարակ եք պատրաստելու, ապա թեքությամբ դրեք, որպեսզի ջուրը չկուտակվի, այլ ներքև թափվի։ Բացի այդ, լավ կլինի լոգարանը թեքությամբ դեպի հոսարանը տեղադրել, որպեսզի ջրային կուտակումներ չլինեն։

Լոգարանի տեղադրումը բարձրահարթակի վրա

Լոգարանի համար բարձրահարթակը պատրաստում են աղյուսներից և փրփրաբլոկներից։ Լոգարանը տեղադրվում է բարձրահարթակի վրա, ընդ որում ոտիկները հատակին են մնում։ Նախքան տեղադրելը, բարձրահարթակը, պատերը և հատակը մոնտաժային փրփուրով առատ պատում են։

Խորհուրդ։ Աղյուսե բարձրահարթակի փոխարեն, կարելի է լավ փակված ջրով լի պլաստիկե շշերը դնել հատակին, այնուհետև մոնտաժային փրփուրով մշակել և լոգարանը դնել վրան։ Սա անհամեմատ էժան և արագ տարբերակ է, քան աղյուսը։

texadrum-enq-vanna-3

Կարելի է նաև պատ ստեղծել, որը նաև ներքին կոմունիկացիաները կքողարկի։ Այս տարբերակը հատկապես խորհուրդ է տրվում այն դեպքում, երբ լոգարանի ոտիկները սոսնձված են։ Լոգարանի վերևամասը սալիկապատվում է, կամ այլ միջոցներով հարդարվում։ Եթե ինչ-որ անհասկանալի բան մնաց, կարող եք տեսանյութում դիտել.

Ահա և այն ամենը ինչ պետք է իմանալը լոգարանը պատին կիպ ամրացնելու համար։ Հետևեք վերը նշված խորհուրդներին և այդ հարցում խնդիրներ չեք ունենք։ Միայն թե, անպայման ստուգեք հերմետիկությունն ու ամրակումները, որպեսզի հարևաններին չջրեք։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ