Ինչպես տունը դարձնել ապահով ու անվտանգ

Գեղեցիկ ու հարմարավետ տուն կառուցելիս պետք է հոգ տանել նաև տան անվտանգության մասին, պաշտպանել գողերից ու կողոպուտներից, ինչը կապահովի ձեր հանգստությունն ու խաղաղ քունը։

Ներկայացնում ենք տունն անվտանգ դարձնելու մի շարք տարբերակներ՝

Դարպաս

Առաջին բանը, որ պետք է անել, առանձնատունը պարսպապատելն է։ Դրա համար լավագույն տարբերակը մետաղե կղմինդրն է։

Կողպեք

Հաջոր կարևոր քայլը լավ կողպեք տեղադրելն է։

Պատուհաններ

Կողոպտիչների մոտ 50 %-ը նախընտրում է առանձնատուն մուտք գործել պատուհաններով։ Այդ իսկ պատճառով պատուհաններոը պետք է պատել վանդակներով։ Ընդ որում դրանք պետք  է ամրացնել ոչ թե պտուտակամեխերով, այլ զոդման միջոցով։

Ազդանշան

Պաշտպանության ամենահուսալի տարբերակներից մեկն ազդանշանների կիրառումն է։ Տուն մտնելիս ազդանշանը միանում է, իսկ կոդը չիմանալու դեպքում ձայնը չի անջատվում։

Շուն

Շունը առանձնատունը գողերից պաշտպանելու ամենապարզ տարբերակն է։ Բայց այս դեպքում ընդամենը շուն պահելը շատ քիչ է․ հարկավոր է շանն այնպես դաստիարակել, որպեսզի վտանգի դեպքում տիրոջը պաշտպանի։
Տանը չլինելու դեպքում հատկապես երեկոյան ժամերին կարելի է շանը բաց թողնել, որպեսի կարողանան հսկալ ողջ տարածքը։

Տեսախցիկ

Տեսախցիկների միջոցով կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում տվյալ պահին․ կան նաև այնպիսի տեսակներ, որոնք ձայնագրելու հնարավորություն ունեն։

Գրություններ

Սա ևս գործող տարբերակ է․ օրինակ՝ կարելի է գրություն տեղադրել այն մասին, որ ներսում կա շատ ագրեսիվ շուն և որ տարածքը վերահսկվում է տեսախցիկներով։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ