Ինչպես վերացնել ապակիների, մանրահատակի և պողպատե իրերի քերծվածքները

Interier.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ առօրյայում ավելի հեշտ ազատվելու ապակիների, մանրահատակի և պողպատե իրերի քերծվածքներից:

Ապակի
քերծվածքներ

Վերցնում ենք մաքուր կտոր, ապակու վրա լցնում ենք ատամի մածուկ և զգուշորեն տրորում: Այդպիսի արդյունք է տալիս նաև սոդան և պատահական չէ, որ դրանով մաքրում ենք արծաթե և մելքիորի իրերը:
Սոդան լցնում ենք տաք ջրի մեջ, խառնում ենք ու վերածում մածուկի, ապա մի քանի վայրկյան ստացված մածուկով տրորում ենք ապակին: Այնուհետև լվանում ենք տաք ջրով և մաքրում չոր կտորով:

Չժանգոտվող պողպատ
քերծվածքներ

Ոչ խորը քերծվածքները կարելի է վերացնել ջրով բացած սոդայի մածուկով: Մեկ այլ տարբերակ է բուսայուղը, որը մատներով տարածում ենք քերծվածքների վրա, ապա զգուշորեն մաքրում ենք:

Կաշվե իրեր
քերծվածքներ

Կաշվե իրերի վրայից քերծվածքները կարելի է վերացնել բուսայուղի կամ հանքային յուղի օգնությամբ: Բամբակի շերտով շրջանաձև շարժումներ կատարելով փորձում ենք մաքրել այն, իսկ մնացորդները վերացնում ենք մաքուր կտորով:
Կաշվե իրերի համար գոյություն ունեն նաև այլ մաքրող միջոցներ՝ մոմ, մարկերներ և այլն: Դրանցով կարելի է աննկատ դարձնել վնասված հատվածները, բայց մինչ այդ հարկավոր է փորձարկել ոչ տեսանելի հատվածում, որպեսզի ճիշտ երանգ ընտրեք, այլապես քերծվածքներն ավելի նկատելի կդառնան:

Փայտ
քերծվածքներ

Բոլորին հայտնի միջոցներից են յոդն ու ընկույզը, որոնք թթվածնի շնորհիվ աստիճանաբար մգանում են, ու քերծվածքները դառնում են ավելի աննկատ: Սակայն երբեմն ստացված կապույտ երանգը չի համապատասխանում կահույքի գույնին: Մեկ այլ միջոց է մայոնեզի օգտագործումը. այն համընկնում է փայտի բաց երանգներին:
քերծվածքներ

Եթե ունեք փայտե հատակ, ապա քերծվածքներն անխուսափելի են: Դրա համար տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պետք է հատակը մշակել փայլեցնող մեքենայի օգնությամբ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ