Ինչպես վերացնել նոր գնված կահույքի հոտը

կահույք

Նոր կահույքն ինտերիերում միշտ էլ հաճելի է ու գեղեցիկ. միակ թերությունը կահույքի հոտն է, որից ազատվելու միջոցների մասին կխոսենք այս հոդվածում:
Մինչ հոտը վերացնելու լուծումներ գտնելը, ցնակալի է պարզել պատճառները: Շատ դեպքերում պատճառը կահույքի նյութն է, հատկապես, երբ կահույքը պատրաստված է ԴՍՊ-ից, ՄԴՖ-ից և փայտանյութի զանգվածից: Սակայն հոտն առաջանում է ոչ այնքան նյութի, որքան լաքի ու ներկի կիրառումից: Հոտ կարող է առաջանալ նաև կահույքի՝ երկար ժամանակ սրահում գտնվելու պատճառով:
Շատ ավելի բարդ է փափուկ կահույքի դեպքում, քանի որ նեխահոտը պաստառներից շատ դժվար է լինում վերացնելը: Տհաճ հոտ է ունենում նաև կաշվե կահույքը, որի պատճառը քիմիական նյութերի կիրառումն է:

կահույք

Կահույքի հոտից ազատվելու ամենահեշտ տարբերակը սենյակը հաճախ օդափոխելն ու անուշ հոտեր օգտագործելն է: Այդպես չեք զգա կահույքի հոտը, իսկ երկու շաբաթ անց այն ընդհանրապես չի լինի:

կահույք

Կահույքի հոտի դեմ կարելի է պայքարել հատուկ սարքի՝ օզոնատորի միջոցով, որի շնորհիվ տհաճ հոտը 30 րոպե հետո վերանում է: Օզոնատորը ցանկալի չէ օգտագործել շատ հաճախ, քանի որ այն կարող է գլխացավերի պատճառ դառնալ:
Փայտե կահույքի կամ դրան փոխարինող տարբերակներից պատրաստված կահույքի դեպքում հոտը կարելի է վերացնել նաև հատուկ հեղուկների միջոցով: Իհարկե, դրանք ևս ունեն հատուկ հոտ, սակայն դա շատ ավելի արագ է վերանում, քան լաքի և այլ ներկանյութերի հոտերը: Այս հեղուկ-միջոցները խորհուրդ չեն տրվում օգտագործել ալերգիայի հակում ունեցողներին:

կահույք

Նոր կահույքի հոտից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցներով: Շատ լավ օգնում են աղի պարկերն ու թեյի փաթեթները: Դրանք պետք է դնել սենյակում և հատկապես կահույքի տարբեր հատվածներում: Շատերը խորհուրդ են տալիս կահույքը մշակել կիտրոնի հյութի թույլ լուծույթով:

կահույք

Նեխահոտից ազատվելու համար խորհուրդ է տրվում սենյակում դնել ցիտրուսի կտորներ կամ խորը թասով քացախի թույլ լուծույթ: Հաջորդիվ կարելի է սենյակը լավ տաքացնել. դա կօգնի չորացնել ու տաքացնել կահույքը և ազատվել տհաճ հոտից:

կահույք

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ