Ինչպես խնամել բույսերը․10 սխալ

բույսեր

Շատերն են սիրում ինտերիերում որպես դեկորներ ներմուծել սենյակային բույսեր, բայց շատ հաճախ բույսերը հրաժարվում են ծաղկել և պատճառն առաջին հերթին սխալ խնամքն է։ Երբեմն բույսերի չծաղկելու պատճառ են հանդիսանում ոչ նպաստավոր պայմանները, որոնք թույլ չեն տալիս աճելու անգամ ամենադիմացկուն բույսերին։
Առաջարկում ենք ծանոթանալ ամենահիմնական սխալներին, որոնք խոչընդոտում են սենյակային բույսերի աճին։

Տերևները դեղնում են

Եթե սենյակային բույսերի տերևները դեղնում են, նշանակում է ջրել եք շատ սառը ջրով։ Դա ուղղելը հեշտ է․կարելի է ջուրը 24 ժամ թողնել սենյակային պայմաններում, ապա ջրել։

Տերևները թափվում են

Եթե տերևներըսկսում են թափվել, ապա պատճառը կարող է լինել շատ ջրելը կամ այն, որ բգույսը գտնվում է միջանցիկ քամու տակ։ Դրա համար պետք է բույսը դնել մեկ ուրիշ տեղում և ջրել այնքան, որքան անհրաժեշտ է։

Տերևների եզրերը չորանում են

Տերևները կարող են չորանալ հաճախակի ջրելու, վնասատուների ի հայտ գալու, օդի չորանալու կամ չափից դուրս պարարտացման պատճառներով։
Մասնագետները խորհուրդ են տալիս բույսերը հեռու պահել ջերմության աղբյուրներից ու դնել սառնարանում կամ լոգասենյակում, որտեղ օդի խոնավության աստիճանը շատ բարձր է։

Տերևների վրա լաքաներ են հայտնվում

Եթե ծաղիկների վրա շագանակագույն լաքաներ են առաջանում, ապա օդը չոր է և բույսը բավականաչափ ջուր չի ստանում, որքան հարկավոր է։
Եթե լաքաներն ավելի մուգ են, նշանակում է հողը շատ խոնավ է ու պետք է չորացնել։ Սպիտակ լաքաները ազդանշանն են այն բանի, որ բույսերը ջրելու համար օգտագործվում է սառը ջուր կամ արևի ուղիղ ճառագայթներն ընկնում են բույսի վրա, ինչը նույնպես վնասակար է։

Տերևները շատ փոքր են, իսկ ցողունները՝ ձգված

Շատ հաճախ ձմռանը կամ վաղ գարնանը բույսերի ցողունները ձգվում են, իսկ տերևները՝ փոքրանում։ Պատճառը բնակարանի բարձր ջերմաստիճանն է կամ հաճախ ջրելը։ Կարելի է բույսը նոսրացնել ու այն նորից կկենդանանա։ Իսկ եթե այդ երևույթը նկատվում է ամռանը, ապա դա նշանակում է, որ պարարտանյութը բավարար չէ։

Ցողունը սկսում է փտել

Եթե ցողունն ու տերևները սկսում են փտել, նշանակում է՝ բույսը հեղեղել եք ջրով։ Այս դեպքում չի կարելի այն դնել արևի տակ, որպեսզի ծաղկի արմատները չնեխեն։
Պետք է բույսը հանել ծաղկամանից ու դնել թերթի վրա, որից հետո արմատները չորացնել, խոնավ հողը փոխարինել նորով ու դնել այլ ծաղկամանի մեջ։

Բույսն ընդհանրապես չի ծաղկում

Սա շատ տարածված խնդիր է, որին բախվում են ոչ միայն սկսնակներն, այլև փորձառուները։ Շատ բույսեր չեն ծաղկում շատ լուսավորվածության կամ լույսի պակասի, օդի չորության կամ ծաղկամանի նեղ լինելու պատճառով։

Ծաղիկները թափվում են

Եթե բույսը ծաղկել է ու ծաղիկներն անմիջապես սկսել են թափվել, ապա պատճառը շատ ջրելը, վատ լուսավորությունն ու օդի չորությունն է։

Բույսը խոնարհվել է

Եթե տերևները կախվել են, ապա պատճառը շատ ջրելու պատճառով առաջացած բարձր խոնավությունն է։ Միգուցե ծաղկամանը փոքր է բույսի համար։ Եթե այդպես է, պետք է բույսը տեղափոխել այլ՝ ավելի մեծ ծաղկամանի մեջ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ