Ինչպես խնամել գորգերը

Գորգեր

Interier.am-ը ներկայացնում է գորգերը ճիշտ խնամելու մի քանի կանոն, որոնց հետևելու դեպքում գորգերը մշտապես կլինեն մաքուր ու գեղեցիկ:

Երկար խավավոր գորգերը մեծ խնամք են պահանջում՝ ի տարբերություն առանց խավի կամ քիչ խավով գորգերի։ Բրդե գորգերն ավեկի դժվար է խնամելը, քան արհեստական գորգերը։ Մշտական խոնավ մաքրումները կամ լվացումները կարող են փչացնել գորգերը։ Սինթետիկ երկար խավավոր գորգերը ավելի թեթև խնամք են պահանջում։

  • Եթե գորգն այնքան էլ մեծ չէ ու կան նպաստավոր պայմաններ այն մաքրելու համար, ապա կարելի է հաճախ դուրս հանել ու չոր մաքրում անել, իսկ ձմեռային շրջանում կարելի է մաքրել ձյունով։
  • Գորգը փայլեցնելու համար պետք է այն սրբել էթիլային սպիրտի մեջ թաթախված սպունգով:
  • Թանաքի հետքերը գորգի վրայից կարելի է հեռացնել կիտրոնի հյութով:
  • Որպեսզի գորգը հավասարապես մաշվի, պետք է ժամանակ առ ժամանակ տեղաշարժել:
  • Ջրով լուծված ոչ մեծ քանակությամբ քացախը թարմացնում է գորգի գույները:
  • Շաբաթական մեկ անգամ գորգերը պետք է երկու կողմից փոշեծծիչով մաքրել: Սկզբում պետք է մաքրել հակառակ կողմը, որպեսզի փոշին գորգի մեջ չներծծվի:
  • Քիչ կեղտոտված գորգերը կարելի է մաքրել մանր, չոր աղով: Գորգը պետք է փռել հատակին, վրան շաղ տալ աղը, ապա գոլ օճառաջրի մեջ լավ թրջած ավելով կամ խոզանակով մաքրել: Մաքրելուց հետո աղի մնացորդները գորգի վրայից հեռացնել փոշեծծիչով:
  • Գորգերը կարելի է մաքրել ու թարմացնել նաև եփած թեյի մնացորդով: Գորգի ամենակեղտոտ հատվածների վրա լցրեք թեյի մնացուկը, 15-20 րոպեից հեռացրեք փափուկ խոզանակով:
  • Գորգերը չի կարելի փռել նոր լվացած, խոնավ հատակին:
  • Որպեսզի դրանք չփչանան փոշուց և ցեցից, պետք է դրանց տակ փռել թերթեր, որովհետև տպագրական ներկերի հոտից դրանք ոչնչանում են:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ