Ինչպես խնամել կահույքը. առանձնակի մոտեցում
Կահույք գնելիս միշտ հույս ունենք, որ այն մեզ հնարավորինս երկար կծառայի՝ պահպանելով իր սկզբնական տեսքը: Սակայն միշտ չէ, որ խնամում ենք այն կամ ճիշտ ենք խնամում: Ներկայացնում ենք օգտակար ցուցումներ տարբեր նյութից պատրաստված կահույքի խնամքի մասին: Հուսով ենք, որ խորհուրդները կօգնեն երկարացնել սեղանի, պահարանի, աթոռի և շատ այլ առարկաների՝ կենցաղին ծառայելու ժամկետը:
Պլաստիկ կահույքի խնամք
Ինտերիերի ժամանակակից դիզայնը միտված է դեպի պրակտիկությունը, ահա թե ինչու այսօր շատ ընդունված է պլաստիկ կահույք գնելը: Թեև սա խնայող տարբերակ է, բայց խնամք նույնպես պահանջում է: Ամենից առաջ պետք է հիշել, որ պլաստիկը հեշտությամբ հալվում է, արագ այրվում ու հեշտ է ենթարկվում մեխանիկական վնասումների: Այդ պատճառով շահագործման ընթացքում աշխատեք մեծ ծանրությամբ չծանրաբեռնել դրանք, հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից ու վատ եղանակին բացօթյա մի՛ թողեք:
Ինչ վերաբերում է հենց նման կահույքի խնամքին, ավելի լավ կլինի օգտագործել ոչ ագրեսիվ մաքրող միջոցներ կամ էլ մաքրել փափուկ, խոնավ լաթի կտորով: Ցանկացած կտրվածք, քերծվածք հետահայում ծածկվեու է փոշով ու փչացնելու կահույքի տեսքը:
Փայտամանրաթելային կահույքի խնամքը
Խոհանոցային կահույքների մեծ մասը փայտամանրաթելային է (МДФ): Ինչպես և պլաստիկը, այս նյութը ևս չափազանց զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ ու խոնավություն չի սիրում: Ահա թե ինչու այն խորհուրդ չի տրվում օգտագործել այն լոգարաններում, որտեղ օդափոխության համակարգը վատն է և խոնավության մակարդակը գերազանցում է 70%-ը:
Ինչպես և պլաստիկը, այն զգույշ մոտեցում է պահանջում՝ ոչ մի քերծվածք, ագրեսիվ մաքրող միջոց ու քլոր: Ամեաշատն՝ օճառի փրփուր: Ջանացեք ցանկացած աղտոտում անմիջապես վերացնել, քանի որ հին լաքան կարող է ընդմիշտ մնալ: Քերծվածքները կարելի է մշակել հատուկ մեղրամոմի օգնությամբ:
Փայտե կահույքի խնամքը
Փայտե կահույքը գնվում է երկար օգտագործման հեռանկարով, այդ պատճառով ջանքեր ենք պետք այն պահպանելու համար; Այն չի կարելի շատ մոտ դնել ջեռուցող սարքերին ու մաքրել ագրեսիվ մաքրող միջոցներով: Օգտագործեք տաք իրերի համար նախատեսված տակդիրներ ու մաքրեք միայն փափուկ կտորով:
Ապակե և հայելային կահույքի խնամքը
Նման կահույքի հմայքն այն է, որ գրեթե անկշիռ տեսք ունի ու տեսողականորեն տարածություն է մեծացնում՝ ավելի լուսավոր ու օդեղենդարձնելով: Բացի այդ՝ ապակին չի «վախենում» հեղուկից, ինչը նկատելի առավելություն է լոգարանի ինտերիերը ստեղծելիս: Սկզբունքորեն ապակե կահույք խնամելը դժվար չէ, պարզապես պետք է պարբերական բնույթ կրի: Պետք է խուսափել քերծվածքների առաջացումից, խորհուրդ չի տվում նաև տաք ըմպելիքով լի բաժակ դնել նրա վրա: Դրա համար պետք է հատուկ անձեռոցիկներ կամ տակդիրներ գնել: Ամեն մի խոնավ մաքրումից հետո հայելային մակերևույթներն ու ապակին հարկ է շփել՝ մինչև փայլի, իսկ ավելի լավ է դրա համար օգտագործել հատուկ միկրոֆիբրե կտոր: