Ինչպես ընտրել դեկորներ ինտերիերի համար
Ինտերիերի դիզայնում կան մի շարք կանոններ, որոնց հետևելով կարելի է հասնել զգալի արդյունքների: Գոյություն ունի երեքի կանոն, որը ենթադրում է երեք իրերի համաձայնություն գույնի, չափի ու ձևի տեսողական ընկալմամբ: Այդպես իրերը լրացնում են մեկը մյուսին՝ պահպանելով ներդաշնակությունը:
Որպեսզի ընդհանուր պատկերը լինի հետաքրքիր ու ներդաշնակ, անհրաժեշտ է հետևել երեքի կանոնին (իրերը պետք է առաձնանան իրենց, ձևով, գույնով ու չափով): Դա հնարավորություն կտա ստանալու կատարյալ կոմպոզիցիա:
Այս պատկերում ուշադրություն են գրավում սուրճի սեղանին դրված դեկորները, որոնք ունեն մոտավորապես նույն ձևը, բայց տարբեր են դրանց չափերն ու գույները:
Մյուս պատկերում մենք տեսնում ենք երեք տաբեր բարձրություններ ունեցող իրեր, որոնք միմյանց հետ համատեղելի են (շագանակագույն փետուրներ, սպիտակ աքսեսուարներ ապակե տարայի մեջ և լուսանկարի սև շրջանակ):
Ի դեպ, իրերը պարտադիր չէ՝ գտնվեն կողք կողքի. կարելի է ստեղծել նաև ընդհանուր կոմպոզիցիաներ:
Իրերի երեք խումբ:
Սա թույլ է տալիս կոմպոզիցիայի մեջ ներառել երեք տեսակի իրեր: Դրա համար պետք է իրերը բաժանել մի քանի խմբի: Օրինակ՝ այս պատկերից պարզ է դառնում, որ շշերը մի խումբ են կազմում, մյուսը՝ ծաղկամանն է, իսկ երրորդը՝ խոզանակը:
Ահա կոմպոզիցիայի ավելի բարդ տարբերակ՝ առաջին խումբը կազմում են ծաղկամանները, երկրորդը՝ ափսեն, իսկ երրորդը՝ թափանցիկ ծաղկամանները: