Ինչպես ընտրել ձգվող առաստաղ

dzgvox-arastax-7

Ձգվող առաստաղներն օրեցօր ավելի են տարածվում: Դրանց օգնությամբ ստեղծվում է անկրկների ու ինքնատիպ ինտերիեր: Ձգվող առաստաղը գերամուր թաղանթ է, որը ձգվում է առաստաղի հիմքին ամրացված հիմնակմախքի վրա: Մոնտաժման այդպիսի համակարգը թույլ է տալիս ստանալ հարթ մակերես՝ արտաքինից նմանվելով կոշտ առաստաղին:

dzgvox-arastax-4

Որ ձգվող առաստաղն է ավելի լավը

Ձգվող առաստաղն արտադրվում է ՊՎՔ թաղանթից, որը թույլ է տալիս ստանալ իդեալական ծածկույթ: Վերջինիս դիզայնը բազմազան է՝ թավշյա, մարմարե կամ փայլուն մակերեսով և ամենատարբեր գույներով:

dzgvox-arastax-2

ՊՎՔ (պոլիվինիլքլորիդե) առաստաղները լինում են հետևյալ տեսակների՝

  • փայլուն – առաջացնում է հայելու արտացոլման էֆեկտ,
  • սադափե – լինում են գունախաղով,
  • անփայլ – մյուսների համեմատ ավելի կոպիտ է,
  • կիսաթափանցիկ – արտաքինից նման է ապակու,
  • սատինե – ունի լույսն անդրադարձնելու որոշակի հատկություն,
  • «մետալիկ»,
  • «աստղազարդ երկինք»:

dzgvox-arastax-5

Ինչպես ճիշտ ընտրել ձգվող առաստաղ

Եթե հաստատ որոշել եք, թե ինչ առաստաղ է Ձեզ անհրաժեշտ, ապա պետք է իմանաք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն առավել ճիշտ ընտրություն կատարել:

dzgvox-arastax-3

Հիշեք, որ ձգվող առաստաղներն անզուգական են գրեթե ցանկացած ինտերիերի համար, իսկ երկմակարդակ ձգվող առաստաղների շնորհիվ դիզայնը կարող է դառնալ անկրկնելի ու յուրահատուկ:

dzgvox-arastax-6

Ձգվող առաստաղ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել սենյակի ոճը: Օրինակ, աշխատասենյակի կամ կամ գրասենյակի համար ցանկալի է ընտրել դասական ձգվող առաստաղ:

dzgvox-arastax-1

Եթե սենյակը բոհեմյան ոճ ունի, ցանկալի է ընտրել մարմարի նմանությամբ ձգվող առաստաղ:

Մանկական ինտերիերի համար շատ մանկավարժներ ու հոգեբաններ խորհուրդ են տալիս ֆոտոտպագրությամբ առաստաղներ՝ ավտոմեքենայի, հեքիաթային անտառի և այլ նկարներով, որոնք երեխային հաճույք են պատճառում:

Հյուրասենյակը կամ ննջարանը հիանալի տեսք կարող է ունենալ գեղարվեստական բացառիկ առաստաղով, իսկ ներկառուցված լամպերով առաստաղը հուզական մթնոլորտ կարող է ստեղծել:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ