Ինչպես ընտրել ֆոտովարագույր ինտերիերի համար

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-11

Այս հոդվածում կխոսենք վարագույրի համեմատաբար նոր տեսակի՝ ֆոտովարագույրի մասին: Ֆոտովարագույրը մյուս տեսակի վարագույրներից տարբերվում է նրանով, որ վրան կարելի է տպագրել ցանկացած նկար: Սակայն նման վարագույրներն ինտերիերին համապատասխանեցնելն ավելի դժվար է, քանի որ վերջիններս միագույն չեն լինում: Փոխարենը՝ ճիշտ ընտրված վարագույրը ինտերիերի օրիգինալ լրացում կարող է լինել:

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-10

Ինչպե՞ս ընտրել ինտերիերին համապատասխան ֆոտովարագույր

Հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին՝

  1. Գործվածքի ընտրություն

Ֆոտովարագույր արտադրողները գործվածքի մեծ ընտրություն են առաջարկում: Կան գործվածքներ, որոնք տվյալ արտադրանքի հիմնական նյութն են՝ բլեքաութ, սատին և գաբարդին: Գործվածքի ընտրությունը կախված է սենյակի տեսակից. ննջասենյակի համար ավելի հարմար է բլեքաութը, քանի որ այն շատ խիտ գործվածք է և գրեթե անթափանց: Հյուրասենյակի, մանկասենյակի, խոհանոցի կամ գրասենյակի համար կարելի է ընտրել սատինը կամ գաբարդինը: Սատինե վարագույրն ավելի փայլուն է և նման է ատլասի: Գաբարդինե վարագույրներն, ընդհակառակը, ավելի անփայլ են և շնչող:

  1. Գունային գամմայի ընտրություն

Նախքան ֆոտովարագույր ընտրելը պետք է ընտրել դրա գույնը: Դա կախված է նրանից, թե ինչ կա սենյակում և թե ինչ արդյունք եք ուզում ստանալ: Պարտադիր չէ, որ ողջ սենյակը միագույն լինի, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ գունային համադրություններ: Գունային ներդաշնակության հարցում հեշտ կողմնորոշվելու համար գոյություն ունեն գունային համադրությունների օրինակներ, որոնք կարելի է օգտագործել նաև ինտերներում:

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-7

  1. Ֆոտովարագույրի նկարի ընտրություն

Ննջասենյակի համար անհրաժեշտ է ընտրել պաստելային գուներանգներ, սակայն եթե սենյակի գերակշռող գույնը սպիտակն է, ապա վառ գույնի վարագույրը կարող է իր վրա կենտրոնացնել ուշադրությունը: Այս դեպքում հարկավոր է ընտրել նաև վարագույնի գույնի փոքրիկ աքսեսուարներ՝ մոմակալներ, արձանիկներ կամ զարդատուփեր:

Հյուրասենյակի և խոհանոցի համար ֆոտովարագույր ընտրելիս հարկավոր է հիմք ընդունել սենյակի ոճը և ըստ այդմ էլ ընտրել նկարը: Հյուրասենյակի համար առավել հարմար են բնանկարները կամ ծաղիկները, իսկ խոհանոցի համար կարելի է ընտրել ուրախ գույներով և մրգերի նկարներով ֆոտովարագույրներ:

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-5

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-1

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-3

  1. Չափսերի ընտրություն

Վարագույրի չափսն ընտրելիս կարևորն առաստաղի բարձրությունը չափելն է: Պետք է այնպես անել, որ վարագույրը հատակին չփռվի և միևնույն ժամանակ շատ կարճ չլինի: Սակայն հիշեք, որ խոհանոցի համար նախընտրելի է օգտագործել կարճ վարագույրներ:

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-2

  1. Ֆոտովարագույրի համակցումն այլ դեկորների հետ

Վարագույրի և այլ դեկորների համակցման սկզբունքը նույնն է ինչ որ գունային գամմայի ընտրությանը: Միայն թե այստեղ ավելանում է ևս մեկ առավելություն. կարելի է մակատեսքի (ֆակտուրա) խաղ օգտագործել և բլեքաութե անփայլ վարագույրը համակցել ինտերիերի այլ առարկաների հետ (չլաքապատված փայտ, գաբարդինե կամ այլ փայլատ գործվածք ունեցող բարձեր): Ֆոտովարագույրը կարելի է համակցել նաև շղարշի կամ գլանավարագույրի հետ:

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-9

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-8

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-6

inchpes-@ntrel-photovaraguyr-interieri-hamar-4

Եթե հետևեք այս հեշտ կանոններին, անկասկած կստեղծեք Ձեր երազանքի ինտերիերը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ