Ինչպես ընտրել գորգ

inchpes-@ntrel-gorg-13

Շատերն այսօր գորգը համարում են հնություն և փոշու աղբյուր: Սակայն ժամանակակից գորգերն ինտերիերի դետալ են և կարող են զարդարել նույնիսկ ամենաանշուք սենյակը՝ բառացիորեն վերափոխելով այն: Կարևոր է ճիշտ ընտրել գորգը՝ հաշվի առնելով մասնագետների խորհուրդները:

Նույնիսկ եթե Դուք դասական գորգերի սիրահար եք, ժամանակակից դիզայներական նորույթներն անտարբեր չեն թողնի Ձեզ: Աբստրակտ նախշերով պայծառ գորգեր, փազլ-գորգեր, պարսկական ավանդական գորգեր, հայտնի մարդկանց դիմանկարներով կարպետներ, քարի ու ավազի նմանությամբ ծածկույթներ և այսպես շարունակ: Թվարկվածի մեջ, հավանաբար, կգտնվի այնպիսին, որ կհամապատասխանի հենց Ձեր ճաշակին:

inchpes-@ntrel-gorg-1

Ինչպե՞ս ընտրել գորգ . ընտրում ենք ձևն ու չափսերը

Գորգը հիանալի միջոց է սենյակի տարբեր հատվածներն առանձնացնելու համար: Եթե որոշել եք սենյակը նորովի օգտագործել, ապա հարկավոր է ընդամենը գնել նոր գորգ և վերադասավորել պատրաստի ինտերիերը:

inchpes-@ntrel-gorg-2

Փոքրիկ գորգերը հարմար են սենյակի առանձին հատվածները ձևավորելու համար, իսկ ա՛յ, մեծ գորգերն ինտերիերի առանձին արտահայտիչ դետալներ են: Մեծ ու վառ գույներով գորգը (2 x 3 մ և ավելի) իր վրա է գրավում ողջ ուշադրությունը, և այդ պատճառով էլ անհրաժեշտ է ինտերիերը նախագծելիս կողմնորոշվել, թե հատկապես որ դետալն եք ուզում շեշտել:

inchpes-@ntrel-gorg-3
                    վառ գույներով գորգը՝ որպես սև-սպիտակ ինտերիերի շեշտադրում

Հիշեցում. հայտնի մասնագետների պնդմամբ՝ ինտերիերում շեշտվող դետալը պետք է միայն մեկը լինի: Իսկ ինչո՞ւ դա չլինի գորգը:

Ինչպե՞ս ընտրել գորգ . հիմնական կանոններ

  • Մի քանի փոքր գորգերը տեսողականորեն կտրատում են սենյակը, իսկ մեկ մեծն, ընդհակառակը, ամբողջացնում է ինտերիերը:
  • Եթե գորգը ծայրիծայր հպվում է պատերին, սենյակն ավելի փոքր է թվում, այնպես որ լավ կլինի պատերի ու գորգի միջև 20-30 սմ արանք թողնել:
  • Գորգը պետք է բավականաչափ մեծ լինի, որպեսզի վրայի կահույքն ազատ տեղավորվի, այլ ոչ թե հազիվ հավասարվի եզրերին:
  • Ճաշասենյակի գորգի պարագիծը պետք է ամենաքիչը 60 սմ-ով մեծ լինի սեղանի պարագծից, որպեսզի աթոռները տեղաշարժելիս չխանգարի:
  • Նեղ ու երկար միջանցքում լավ կլինի փռել մի քանի փոքր գորգեր, քանի որ մեկ մեծ գորգն ավելի կնեղացնի միջանցքը:
  • Հյուսիսային կողմին նայող պատուհաններով մութ սենյակների համար առավել հարմար են տաք,  իսկ արևկող սենյակների համար՝ սառը երանգներով գորգերը:
  • Կլոր գորգերը նրբացնում են ինտերիերն ու հիանալի են նայվում հատկապես մանկական սենյակներում:
  • Սենյակներում մի քանի գորգ փռելը թույլատրելի է, սակայն դրանք պետք է ներդաշնակ լինեն: 
inchpes-@ntrel-gorg-4
                                                                            սինթետիկ գորգ

Ի՞նչ պետք է հաշվի առնել գորգ ընտրելիս

Խտությունը

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել գորգ ընտրելիս, հատկապես, եթե ուզում եք, որ այն երկար տարիներ ծառայի:

Գորգի երկարակեցությունն ապահովող գործոններից մեկը ոչ թե քաշն է, այլ՝ գործվածքի խտությունը: Ձեռագործ գորգերում խտությունը չափվում է մեկ քառակուսի մետրում շարքերի քանակով, իսկ մեքենայով գործված գորգերում՝ կետերով: Լավ ցուցանիշ է մեկ քմ վրա կես միլիոն և ավելի կետ խտությունը:

inchpes-@ntrel-gorg-5
                                                             100% բնական բրդե ձեռագործ գորգ

Կարևոր է: Ձեռագործ գորգի վրայի նկարը կարող է փոքր-ինչ անհամաչափ լինել կամ ունենալ տարբերվող մանր դետալներ ու երանգներ: Երբեմն մասնագետները դիտմամբ են թույլ տալիս նման անճշտություններ, որպեսզի վստահ լինեք, որ վերջինս ձեռագործ է:

Եթե գորգի վրայի կետերը հաշվելու ժամանակ չունեք, ապա կարող եք բնական գորգի որակը ստուգել հետևյալ եղանակներով.

  • Ծալեք գորգը: Եթե ծալքի հատվածում հենքը նշմարվում է, նշանակում է՝ գործվածքի խտությունը բավարար չէ: Որակյալ գործվածքների հենքը հնարավոր չէ նշմարել:
  • Շրջեք գորգը: Հակառակ երեսի նախշը պետք է կրկնի ճիշտ երեսի նախշը, իսկ խավը ամուր կպած լինի հենքին:

inchpes-@ntrel-gorg-6

 Նյութեր

Գորգերն ավանդաբար պատրաստվում են բնական բրդից: Այդպիսի գորգերը թանկ արժեն, սակայն ճիշտ խնամքի դեպքում կարող են 40-50 տարի անվնաս պահպանվել՝ չկորցնելով նախնական գույները: Բացի դրանից, դրանք շոշափելիս շատ հաճելի են և հիանալի ներծծում են սենյակի ավելորդ խոնավությունը: Ի դեպ, բնական բուրդը չի բոցավառվում:

Կարևոր է: Գորգից ոչ մի դեպքում չպետք է ոչխարի հոտ գա, քանի որ ժամանակակից արտադրանքները հատուկ ներծծվում են հակաստատիկ, հակաալերգեն, հակաուտիճային և աղտոտմանը խոչընդոտող լուծույթներով:

Մետաքսաթելե գորգերը տարբերվում են գեղեցիկ սադափափայլով ու նուրբ նախշերով: Բնական գորգերից սրանք ամենաամուրն են, սակայն շատ մանրակրկիտ խնամք են պահանջում, ուստի չարժե դրանք փռել շատ անցուդարձ ունեցող հատվածներում:

inchpes-@ntrel-gorg-7
                                                            ձեռագործ մետաքսե գորգ

Վերջին ժամանակներս շուկայում ի հայտ են եկել նաև բամբակյա գորգեր: Վերջիններս ունեն մատչելի գին, լավ ջերմահաղորդիչ են, հիպոալերգեն են, լավ կլանում են խոնավությունը և կարող են օգտագործվել լոգարանում: Ցավոք, այդպիսի գորգերը շուտ են դեֆորմացվում և ճմրթված տեսք ստանում:

inchpes-@ntrel-gorg-8
                                                                   բամբակյա գորգ

Այսօր շուկայում առկա են նաև ավելի մատչելի արհեստական գորգեր, որոնցից ամենատարավածների մասին էլ կխոսենք ստորև: Դրանցից են, օրինակ, պոլիպրոպիլենային էժանագին գորգերը, որոնց մանրաթելը ներկվում է դեռ արտադրման փուլում, այդ պատճառով պատրաստի գորգերը պահպանում է գույներն ու հեշտությամբ է մաքրվում: Ավաղ, պոլիպրոպիլենային գորգը տեսքից ընկնում է արդեն 4-5 տարի անց, հրդեհավտանգ է, և այն կարելի է դիտարկել որպես ինտերիերի ժամանակավոր դետալ:

Ակրիլե գորգերը շատ ցուցանիշներով նման են բրդյա գորգերին՝ գրեթե չեն տրորվում, արևից չեն գունազրկվում և շոշափելիս հաճելի են: Ակրիլե գորգերը պոլիպրոպիլենային գորգերից թանկ արժեն, սակայն փոխարենը հրդեհակայուն են և հիպոալերգեն: Հենց այս հատկությունների շնորհիվ  ակրիլե գորգերը խորհուրդ են տրվում մանկական սենյակների համար: Այսպիսի գորգերը հարկավոր է մշտապես խնամել, քանի որ տրորվելիս մակերևույթին գնդիկներ են առաջանում:

inchpes-@ntrel-gorg-9
                                                                           ակրիլե գորգ

Վիսկոզան բնակափայտի ցելյուլոզայից պատրաստվող արհեստական նյութ է և հաջողությամբ փոխարինում է բնական նյութերին: Վիսկոզայից պատրաստված գորգերն արտաքինից նման են մետաքսյա գորգերին ու երկարակյաց են: Այս գորգերը նաև էլեկտրաստատիկ են և հարմար են ակտիվ անցուդարձ ունեցող հատվածների համար:

inchpes-@ntrel-gorg-10
                                                     չկտրատած վիսկոզայե գորգ

Հիշեցում: Էկո և էթնիկ ինտերիերներին հարմար են բնական ջուտե գորգերը: Դրանք բավականին ուշ են մաշվում, սակայն հարմար չեն խոնավ շինությունների համար:

Արևելքում գորգը որքան հին, այնքան արժեքավոր է: Եվրոպայում նորաձև է արհեստական մաշվածության էֆեկտը:

Խավի կառուցվածքը

Գորգի խավը կարող է լինել հանգուցավոր և կտրատված: Հանգուցավոր խավն ավելի ուշ է մաշվում, իսկ կտրատվածը հեշտ է խնամվում: Հանգուցավոր գորգերը հարմար չեն ընտանի կենդանիներ ունեցողների համար, քանի որ շան կամ կատվի ճանկերը կարող են կառչել հանգույցից ու վնասվել:

inchpes-@ntrel-gorg-11

Հիշեցում: Որպեսզի գորգը չսահի և երկար ծառայի, այն պետք է փռել հատուկ տակդիրի վրա:

inchpes-@ntrel-gorg-12

Ժամանակակից գորգերն անցնում են մի շարք հատուկ մշակումներ, ներծծվում են հատուկ լուծույթներով, որոնք հեշտացնում ու պարզեցնում են գորգի խնամքը: Դե, իսկ տարբեր տեսակի բծերից կարելի է ազատվել ժամանակակից մաքրող միջոցների օգնությամբ, այնպես որ չարժե զրկվել ժամանակակից ու փափուկ գորգ ընտրելու հաճույքից:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ