Ինչպես ընտրել լինոլեում

inchpes-@ntrel-linoleum-1

Լինոլեումը ճկուն անջրաթափանց, մաշվածակայուն հատակային ծածկույթ է, որը պատրաստվում է սինթետիկ կամ բնական նյութերից: Եկեք հասկանանք, թե բնակարանի համար, ո՞ր լինոլեումներն են հարմար:

Լինոլեումի կառուցվածքն ու բաղադրությունը

Բնական լինոլեում պատրաստելիս օգտագործում են հետևյալ նյութերը.

  • կտավատի յուղ,
  • սոճու խեժ,
  • փայտի փշուր և ալն:

Լինոլեումն էկոլոգիապես մաքուր է ու ջրակայուն: Պոլիվինիլքլորիդային (ПВХ) լինոլեումի արտադրության մեջ օգտագործվում են սինթետիկ բաղադրիչներ: Սովորաբար, այն լինում է միաշերտ և բազմաշերտ:

Միաշերտ լինոլեում

Միաշերտ կառուցվածքով լինոլեումը 1.5-3 մմ հաստությամբ միատարր ծածկույթ է: Այն հիմնականում լինում է, ոչ թե նախշերով, այլ՝ միատոն կամ բծավոր: Այսպիսի լինոլեումը շատ դիմացկուն է և հարմար է օգտագործել հասարակական տարածքներում:

Բազմաշերտ լինոլեում

Բազմաշերտ լինոլեումն ունի 5-ից 8 շերտ, իսկ հաստությունը սովորաբար լինում է 2-6 մմ: Այս լինոլեումը բազմաթիվ տեսականի ունի, ինչը թույլ է տալիս այն հարմարեցնել ցանկացած ինտերիերի հետ:

Ընտրում ենք լինոլեում

inchpes-@ntrel-linoleum-2

Կոմերցիոն (41-43 դասի) լինոլեումներ. Վերջիններս օգտագործվում են առևտրային և գրասենյակային տարածքներում, հյուրանոցներում, օդանավակայաններում և այլն: Այս տեսակի լինոլեումներն ունեն 0.6-0.8 մմ հաստություն, ինչի շնորհիվ երակարադիմացկուն են:

Կիսակոմերցիոն (31-34 դասի) լինոլեումներ. 0.4-0.6 մմ հաստությամբ պաշտպանիչ շերտը թույլ է տալիս այս լինոլեումներն օգտագործել խոհանոցներում, ինչպես նաև միջին ծանրաբեռնվածությամբ գրասենյակային և ադմինիստրատիվ տարածքներում:

inchpes-@ntrel-linoleum-4

Կենցաղային (21-23 դասի) լինոլեումներ. այս լինոլեումներն ունեն 0.4 մմ հաստություն, այդ իսկ պատճառով էլ ավելի շուտ են մաշվում: Վերջիններս նախատեսված են քիչ ծանրաբեռնվածություն ունեցող բնակելի տարածքների համար և բավական էժան են:

Սպորտային լինոլեումներ. Այս լինոլեումները կայուն են ջերմաստիճանային տատանումների ժամանակ և չեն դեֆորմացվում: Շատ անվտանգ են, էկոլոգիապես մաքուր և կարող են զգալի չափով մեխանիկական ծանրաբեռնվածություն պահել:

inchpes-@ntrel-linoleum-3

Նախքան լինոլեում գնելը պետք է ուշադրություն դաձնել տեխնիկական չափանիշներին՝ գլանափաթեթի լայնությանն ու հրդեհային անվտանգությանը:

Գլանափաթեթի լայնությունը

Եթե ցանկանում եք, որպեսզի լինոլեումը մեկ կտոր լինի, ապա գնելուց առաջ պետք է չափել տարածքը: Գոյություն ունեն 2-5 մ լայնությամբ ծածկույթներ, որոնց շնորհիվ լինոլեումը կարող է փռվել ամբողջ տարածքով մեկ՝ առանց կարերի:

Հրդեհային անվտանգութուն

Գոյություն ունեն նաև լինոլեումի հատուկ տեսակներ՝ հակաստատիկ, էլեկտրականություն հաղորդող և չսահող, որոնց արտադրության մեջ օգտագործվում են հատուկ բաղադրիչներ, որոնք էլ իրենց հերթին լավացնում են լինոլեումի որակը: Հիմնականում, այդ լինոլեումներն օգտագործվում են խոհանոցում կամ բուժհաստատություններում:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ