Ինչպես ընտրել լոգարանի կահույք
Ի տարբերություն մյուս սենյակների՝ լոգարանի կահույքի ընտրությունը պահանջում է հատուկ ուշադրություն։ Դա հասկանալի է, քանի որ կա մշտական բարձր խոնավություն, ջերմաստիճան, զբաղեցնում է փոքր տարածք։ Այդ իսկ պատճառով լոգարանի կահույքի ընտրությունն այնքան էլ հեշտ գործ չէ։
Մի քանի կարևոր պայման ճիշտ ընտրություն կատարելու համար
Նախ պետք է հաշվի առնել լոգասենյակի չափերը։ Եթե այն մեծ է, ապա կունենա նաև պատուհան և օդափոխիչ, ինչի շնորհիվ խոնավությունը երկար չի մնա, և այս դեպքում հիանալի լուծում կլինի փայտե կահույքը։ Փոքր լոգասենյակի դեպքում նպատակահարմար է կիրառել խոնավադիմացկուն կահույք։
Պետք է հաշվի առնել նաև բնակիչների տարիքն ու ընտրել այնպիսի կահույք, որը հարմար կլինի շահագործել ընտանիքի բոլոր անդամների համար։
Լոգասենյակի կահույքի տեսակները
Կախովի կահույք
Դրանք կարող են լինել պահարաններ, դարակաշարեր և այլն։ Նման կահույքի առավելությունը հեշտ կիրառելիությունն է թե մեծ, թե փոքր լոգասենյակներում։
Հիանալի լուծում են գետնին դրվող պահարանները, որոնք տեղադրվում են լվացարանակոնքի տակ՝ խողովակները թաքցնելու և մաքրող միջոցները պահպանելու համար։ Այսպիսի կահույքների միակ թերությունն այն է, որ ջրի հետ անընդհատ շփումից արագ փչանում են՝ ի տարբերություն ոտքերով կահույքի, որն ավելի երկար է ծառայում։
Կա նաև այնպիսի կահույք, որը հնարավոր է քանդել-հավաքել՝ համապատասխանեցնելով լոգասենյակի ինտերիերին։
Կորպուսային կահույք
Կորպուսային կահույքի այս կամ այն հատվածը գնելիս նախ պետք է հաշվի առնել արդյոք դրա ներմուծումն ինտերիեր կստեղծի ներդաշնակություն։
Դիզայներական կահույքը պատրաստվում է պատվերով։ Ամեն ինչ կախված է տանտերերի ցանկությունից ու դիզայներական մոտեցումից։ Այսպիսի կահույքը հեշտորեն ներմուծվում է բնակարանի ինտերիեր՝ օգնելով խուսափել ավելորդ խնդիրներից։
Ջրակայուն նյութերից պատրաստված կահույք
Վերջին ժամանակներում պլաստիկե կահույքը ավելի պահանջված է։ Այն թեթև է, պրակտիկ ու խոնավադիմացկուն։ Պլաստմասսայե կահույքը գունային լայն ընտրության հնարավորություն է տալիս ու նաև մատչելի է։
Ջրակայուն է նաև քարե կահույքը, որը լինում է երկու տեսակի՝ արհեստական ու բնական քարերից պատրաստված։