Ինչպես ընտրել ճիշտ ներքնակներ

ներքնակ

Ճիշտ ընտրված ներքնակը լավագույն դեղամիջոցն է անքնության դեմ պայքարելու, ինչպես նաև ալերգիաներից, մեջքի ցավերից, հոդացավերից ու գլխացավերից ազատվելու համար։
Առողջական խնդիրներ չունեցող մարդուն կարող է հարմար լինել ցանկացած ներքնակ։ Կարելի է ձեռք բերել զսպանակավոր ներքնակներ (1մ2 -256 զսպանակ)։ Եթե նախընտրում եք ավելի մատչելի տարբերակ, ապա կարելի է ընտրել կախված զսպանակներով ներքնակներ։
Գոյություն ունեն ներքնակների բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝ առանց զսպանակների, ջրային, փչովի և այլն։
Եթե քնելու հետ կապված խնդիրներ ունեք, հաճախակի գլխացավեր կամ ողնաշարի ցավեր, ապա պետք է նախապատվությունը տալ օրթոպեդիկ ներքնակներին։

oրթոպեդիկ-ներքնակներ

Այն ապահովում է մարմնի ճիշտ դիրքը, չի ճնշում ողնաշարը, պարանոցն ու ուսերը և հանգստացնում է՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հանգիստ քնի համար։
Առողջ մարդու համար օրթոպեդիկ ներքնակները պաշտպանում են հենաշարժողական հիվանդությունների առաջացման հավանականությունից։
Եթե ալերգիայի հակում ունեք, ապա ընտրեք բարձր տեխնոլոգիական նյութերից պատրաստված ներքնակներ։

Ներքնակներ ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները․

Տարիք։ Ի տարբերություն փոքրիկների՝ մեծահասակներին խորհուրդ չի տրվում օգտագործել շատ կոշտ ներքնակներ արյան շրջանառության վատթարացման ու ողնաշարի խնդիրներից խուսափելու համար։ Դպրոցականներին ու դեռահասներին խորհուրդ է տրվում առանց զսպանակների ներքնակներ՝ պատրաստված լատեքսից և նմանատիպ ժամանակակից նյութերից։
Քաշ։ Որքան քաշը բարձր է, այնքան ներքնակը պետք է լինի կոշտ։ Ցածրքաշայիններին խորհուրդ է տրվում քնել անկախ զսպանակներով լատեքսային լցանյութով ներքնակների վրա։

անկախ-զսպանակներով-ներքնակներ

Հասակ։ Կատարյալ ներքնակը պետք է հասակից 20 սմ երկար լինի։ Մեկտեղանոց մահճակալի դեպքում այն պետք է լինի 80 սմ-ից ավելի, իսկ երկտեղանոցի դեպքում՝ 160 սմ։

Լավ ներքնակը ոչ այնքան մատչելի հաճույք է, որը, սակայն, պետք է ընտրել մեծ զգուշությամբ։ Հակառակ դեպքում առողջական խնդիրներից խուսափելն անհնարին կլինի։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ