Այն ամենն, ինչ պետք է իմանալ ռադիատոր ընտրելիս
Շոգ ամառը ետևում է, իսկ առջևում աշնանային ու ձմեռային ցրտերն են: Ճիշտ ժամանակն է մտածելու ռադիատորների մասին ու հարկ եղած դեպքում փոխարինել դրանք նորով:
Ինչն է շարքից հանում ռադիատորը
Նոր մարտկոց գնել մտածելուց առաջ կարևոր է հասկանալ՝ ինչու հին մարտկոցները դադարել են աշխատել, հնարավոր է արդյոք վերանորոգել դրանք թե՞ նորը պետք է ձեռք բերել: Առաջին ու, ցավոք, չվերացվող պատճառը ջրի վատ որակն է: Բացի այդ՝ ջրի հետ մանր աղբ է գալիս, ինչը քայքայում է ռադիատորների պատերը: Ահա այս պատճառով խողովակներն ու մարտկոցները տուժում են քայքայումից, իսկ նստվածքը ռադիատորին թույլ չի տալիս ինչպես հարկն է տաքացնել սենյակը: Մյուս ակնհայտ պատճառը ջեռուցման ահամակարգում ճնշման տարբերություններն են: Դա կարող է լինել ռադիատորի ներսում հազիվ լսելի թխկթխկոցի կամ ջրային լուրջ հարվածների ձևով, ինչի պատճառով մարտկոցից կարող է հոսել:
Ռադիատոր ընտրելու չափանիշները
Որպեսզի այդ պրոցեդուրաները վտանգ չներկայացնեն մարտկոցների համար, պետք է ընտրել ռադիատորներ, որոնց ճնշումը գերազանցում է ջեռուցող համակարգի ճնշմանը: Որպես հուշում. ժամանակակից բազմաբնակարան տներում ջեռուցումը կատարվում է 12-15 սս ճնշման պայմաններում, այն դեպքում, երբ սովորական տներում ճնշումն առավել հաճախ չի գերազանցում 10-ը:
Ռադիատորը կարող է լինել ցանկացած ծավալի, բայց պետք է հիշել, որ նրա և հատակի հեռավորությունը 6 սմ-ից պակաս չպետք է լինի, իսկ պատուհանագոգը 10 սմ-ից մոտ չպետք է տեղադրված լինի մարտկոցին: Թե որքան տաք կլինի մարտկոցը՝ շատ բանով կախված է այն նյութից, ինչից ռադիատորը պատրաստված է: Շատ կարևոր չափանիշ էներքին հակակոռոզիոն ծածկի առկայությունը: Հակառակ դեպքում աղբն ու մանր ավազը կխցանեն ռադիատորի պատերը: Լավագույն տարբերակում պատերի հաստությունը պետք է 1 մմ-ից բարակ չլինի:
Ինչի մասին է խոսում նյութը
Որքան ասես՝ կարելի է քննադատել չուգունե մարտկոցների քաշն ու հնաոճ դիզայնը, բայց հենց այս նյութը կարելի է անվանել ռադիատորի դեպքում լավագույնը: Նման մարտկոցները լավագույն ջերմափոխանցումն ունեն, կայուն են կոռոզիայի ու ճնշման տատանումների նկատմամբ: Պողպատե մարտկոցներն այսօր շատ տարածված են շնորհիվ մոդելների բազմազանության, բայց չուգունե մարտկոցներից ավելի երկարակյաց չեն; Բացի այդ՝ դրանք հարմար են ավելի շուտ առանձնատների համար, քան բնակարանների, որտեղ ջրային հարվածներ հաճախ են պատահում, իսկ ճնշման կտրուկ տատանումները պողպատե մարտկոցի համար շատ վտանգավոր են:
Ալյումինե ռադիատորները հագեցած են ջերմաստիճանի կարգավորիչով, իսկ ներսից փոշենման ծածկույթը թույլ է տալիս մոռանալ սեկցիայի վերաներկման մասին; Բայց սրանք ևս զգայուն են ջրային հարվածների նկատմամբ ու հատուկ ուշադրություն են պահանջում: Գոյություն ունեն նաև երկմետաղական ռադիատորներ, որոնց ներքին խողովակները պատրաստված են պաղպատից, որը կայուն է կոռոզիայի նկատմամբ, իսկ կողամասերը՝ ալյումինից, ինչը ջերմատվության բարձր մակարդակ է ապահովում: