Ինչպես զարդարել բնակարանը 2018 թվականին

զարդարանք

Երբ մոտենում է Ամանորը, բոլորս փորձում ենք մտածել բնակարանը զարդարելու և տոնական մթնոլորտ ու տրամադրություն ստեղծելու մասին:
Շատերը փորձում են զարդարել ավանդական դարձած դեկորատիվ աքսեսուարներով, իսկ շատերն էլ սեփական ձեռքերով են պատրաստում ամանորյա կոմպոզիցիաներն ու զարդարանքները:
Այս տարի նորաձև է կարմիրի ու ոսկեգույնի համադրությունը: Սպիտակ գույնի շնորհիվ կարելի է մի փոքր մեղմացնել չափազանց աչք ծակող կարմիրի ու ոսկեգույնի երանգները: Նորաձև են նաև փայլուն դեկորները՝ ոսկեգույնի ու բրոնզագույնի համադրությամբ: Սպիտակ ու կանաչ գույների համադրությամբ ևս կարելի է ստեղծել թարմություն ու թեթևություն հաղորդող յուրահատուկ դեկորացիաներ: Ինչպես միշտ նորաձևությունը չեն լքում վինտաժային դեկորները:
զարդարանք
Գեղեցիկ դեկորներ կարելի է ստանալ եղևնու ճյուղերի օգնությամբ, որոնք կարող են լինել թե՛ բնական, թե՛ արհեստական: Դրանցով կարելի է զարդարել դռները, պատերը, պատուհանները:
Հիանալի տարբերակ են նաև գունային տարբեր երանգներ ունեցող խոշոր գնդերը, որոնցով կարելի է զարդարել դարակները, սեղանը և այլն:
Փորձեք ինքներդ պատրաստել գունավոր տուփեր նվերների համար՝ դրանք տեղադրելով տոնածառի տակ:
զարդարանք

Պատուհանները կարելի է զարդարել տարբեր թղթե զարդարանքներով՝ պատրաստելով ձյան փաթիլներ, ճյուղեր, ձնեմարդ, ձյնունանուշիկ և այլն: Թղթե ֆիգուրները կարելի է ձևավորել բամբակի կամ գունավոր ներկերի օգնությմաբ:
Քիվերը կարող եք զարդարել գեղեցիկ պսակներով, իսկ վարագույրները՝ մեծ գնդերով: Պատուհանագոգերին կարելի է դնել ճյուղերով ու կոներով պատրաստված դեկորներ:
զարդարանք

Գեղեցիկ են նաև պսակներով, մեծ գնդերով, թղթե ֆիգուրներով զարդարված ջահերը: Դրանց շնորհիվ բնակարանում ստեղծվում է նուրբ, թեթև ու կախարդական մթնոլորտ:
զարդարանք

Բնակարանը զարդարելիս անպայման հաշվի առեք ոճային համապատասխանությունը: Փորձեք ստեղծել ներդաշնակ, վառ ու միևնույն ժամանակ հարմարավետ միջավայր՝ ապահովելով տոնական ու հրաշքներ ակնկալող տրամադրությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ