Ինչպես զարդարել տոնածառը
Տոնածառը տոնական տրամադրություն ապահովող ամենակարևոր դեկորացիան է: Այն զարդարելը ոչ միայն փոքրերի, այլև մեծերի ամենասիրելի գործն է: Ինչպե՞ս զարդարել այն:
Մի փորձեք տոնածառը ծանրաբեռնել տանը եղած բոլոր խաղալիքներով: Առաջին հերթին հաշվի առեք խաղալիքները չափերը: Եթե տանը կան փոքրիկ երեխաներ, ապա ցանկալի չէ ապակյա խաղալիքների օգտագործումը: Բացի այդ, խուսափեք նաև մանր խաղալիքները տոնածառի ստորին հատվածում կախելուց: Դրանք հեշտ հասանելի են երեխաներին, հետևաբար վտանգի մեծ աղբյուր են:
Տոնածառի տակ փռեք փոքրիկ գորգ, որի վրա կարող եք դնել նվերները: Գորգը ոչ միայն գեղեցկացնում, այլև ամբողջականություն է հաղորդում տոնածառին:
Եթե չեք ուզում Ամանորը դիմավորել բնական կամ արհեստական եղևնիներով, ապա կարող եք պատրաստել ինքներդ՝ զարմանք ու հաճույք պատճառելով ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև հյուրերին:
Պարզ, բայց միևնույն ժամանակ չափազանց գեղեցիկ տոնածառ կարելի է ստանալ ընդամենը մի քանի առարկաների ու գույնզգույն խաղալիքների օգնությամբ:
Հիանալի լուծում է նաև լույսերի ու խաղալիքների համադրությամբ պատրաստված տոնածառը:
Փայտի ու լույսերի օգնությամբ ևս կարելի է ստանալ չկրկնվող ու հետաքրքիր տոնածառ:
Փորձեք գործի դնել երևակայությունը, ստեղծագործել և կունենաք հիանալի արդյունք: