Ինչպես զերծ մնալ վարակներից
Յուրաքանչյուրս փորձում ենք խուսափել վարակվելուց կամ մյուսներին վարակելուց: Ուստի, մի քանի քայլ ճշտորեն կատարելու դեպքում զերծ կմնաք նման իրավիճակներից:
Վարակների դեմ պայքարելու միջոցները
- Պետք է ախտահանել այն ամենը, ինչին սովորաբար ձեռք է տալիս վարակակիրը՝ դռների բռնակները, սրբիչները, անկողնու ծածկոցները, բազմոցի բարձերը և այլն:
Հետևել անձնական հիգիենայի կանոններին վարակից պաշտպանվելու համար:
- Ախտահանել բռնակները, որոնց վրա վարակը մնում է մոտ 48 ժամ: Ձեռքերը մաքրել ախտահանիչ միջոցներով: Այն իրերը, որոնք լվանալ հնարավոր չէ, պետք է մաքրել սպիրտով թրջած բամբակով:
- Անհրաժեշտ է հաճախակի փոխել հիվանդի անկողնու սպիտակեղենն ու այն լվանալ բարձր ջերմաստիճանի տակ:
- Անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ է առանձնացնել հիվանդի սպասքը, մեծ ուշադրություն դարձնել անձեռոցիկներին ու դիմակին, որոնք օգտագործում է հիվանդը: Չի կարելի դրանք թողնել մահճակալի, կահույքի վրա կամ նետել աղբամանը: Պետք է անմիջապես տնից հեռացնել դրանք, իսկ վարակի աղբյուրը ախտահանել: Առանձնացնել նաև հիվանդի ատամի խոզանակը:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ