Ինչպիսի աստիճաններ ընտրել
Առանձնատուն կառուցելիս պետք է ուշադրություն դարձնել նաև ինտերիերի առանձին տարրերին, օրինակ, աստիճաններին:
Այժմ աստիճանների լայն բազմազանություն կա, նույնիսկ փորագրված ճաղավանդակներով և այլ ճոխություններով, այնպես որ, մնում է ընտրել այն ինչ Ձեր տան ընդհանուր ինտերիերին ավելի համահունչ է: Այդ հարցում interier.am-ը Ձեզ կուղղորդի 🙂
Նախքան աստիճան գնելը, պետք է լավ մտածել, քանի որ այն պետք է լինի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև գեղեցիկ: Այնպես որ, լավ կլինի դիմել մասնագետների, ովքեր կօգնեն ճիշտ ընտրություն անել:
Աստիճանների տեսակները
Աստիճանները լինում են.
- Մուտքի, միջհարկային, աշխատանքային կոնստրուկցիաներ,
- Տնային, լանդշաֆտային և հատուկ,
- Ներքին և արտաքին,
- Փայտե, մետաղյա, երկաթ -բետոնե և բետոնե:
Աստիճանները սովորաբար կառուցում են ոլորաձև և հեղյուսներով:
Ոլորաձև աստիճանները հիմնականում հարմար են փոքր տարածքների համար, իսկ ֆունկցիոնալության տեսանկյունից դրանք հարմար չեն, սակայն այս ամենից զատ սենյակի ոճը բավական լավ են ընդգծում:
Հեղույսներով ամրակված աստիճանները շատ շքեղ տեսք են տալիս տարածքին, տպավորություն է թե աստիճանները անկշռելիության մեջ են, քանի որ դրանք հեղույսներով են պատին ամրակվում:
Վերջիններս շատ հարմար են օգնատործել լայն և մեծ տարածքներում 🙂
Իսկ ինչպիսի՞ աստիճան եք նախընտրում Դուք: