Գեղեցիկ հատակ ինքնակպչուն վինիլային սալիկներով

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-1

Այսօր գոյություն ունեն հատակի երեսպատման բազմաթիվ նորույթներ: Առաջատարներից մեկը համարվում են հատակի ինքնակպչուն վինիլային սալիկները: Ինչո՞ւ: Այս հարցին պատասխանելու համար եկե՛ք դիտարկենք առանձնահատկությունները: Այս նյութը առավել հարմար է ամրացնել այն տարածքների հատակին, որտեղ հաճախ են մարդիկ մուտք ու ելք անում: Դա կարող է լինել ինչեպս բնակարան, այնպես էլ արտադրամաս:

Ինքնակպչուն տեսակները առանձնանում են տեղադրման դյուրինությամբ, բարձր հերմետիկությամբ և ձայնամեկուսացմամբ: Իսկ ջերմություն պահպանելու հնարավորությունը վինիլային սալիկները դարձնում են ավելի պահանջված, քան դրանց կերամիկական տարբերակը: Փորձենք հասկանալ՝ ինչից է կազմված այս նյութը:

Բաղադրությունը և ձևը

  • Պոլիվինիլքլորիդ (ПВХ) – կառուցվածքի հիմքը:
  • Կվարցե ավազ
  • Պլաստիֆիկատորներ
  • Ստաբիլիզատորներ
  • Խեժ
  • Հավելումներ իներտության բարձրացման համար

Վերոնշյալ բաղադրիչները մանրակրկտորեն խառնվում են, այնուհետև սեղմվում են բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ: Կվարցե ավազի առկայության պատճառով այս նյութը հաճախակի անվանում են նաև կվարցվինիլային սալիկ: Հարկ է նշել նաև, որ պատրաստի արտադրանքն ունի մի քանի շերտ՝ պոլիուրետան, պոլիվինիլքլորիդի թափանցիկ շերտ, պատկեր, պոլիվինիլքլորիդի և կվարցե ավազի խառնուրդ, որը հանդիսանում է արտադրանքի հիմքը, ինքնակպչուն թաղանթ:

Շերտերը տեղադրվում են մեկից չորս մմ հաստությամբ: Ձևը հիմնականում պահպանվում է որպես քառանկյուն 300 կամ 600 մակերեսով, կամ որպես մանրահատակ:

Դասակարգումը

Կախված այն փաստից, թե ինչ հաճախականությամբ է օգտագործվում վինիլային սալիկներով երեսպատված հատակը՝ վինիլային սալիկներրը բաժանվում են հետևյալ դասերի.

23-31: Սա դեկորատիվ դասն է բավական էլեգանտ և նրբագեղ արտաքին մակերեսով: Այն պետք է լավ պահպանել:

33-42: Օգտագործվում է խանութներում, գրասենյակներում, ուսումնական հաստատություններում: Հանդիսանում է կոմերցիոն, պահնջված արտադրանք:

43: Հատկապես ամուր վինիլային ծածկույթ: Նման սալիկի հաստությունը կարող է հասնել մինչև 4 մմ: Այն հավելում են հատուկ նյութերով, ինչը դարձնում է մակերեսը ոչ սահուն և հակաստատիկ: Օգտագործվում է մազրասրահներում և պարային ակումբներում:

Առավելությունները

Վինիլային լամինատի և սալիկների հիմնական գաղափարը ճկունությունն է, որը թույլ է տալիս ձեզ համատեղել միանգամից մի քանի պատկերի տեսակ և ստանալ անկրկնելի արդյունք: Ամրություն: Որոշվում է վերոնշյալ դասակարգումով: Ինչքան բարձր է դասը, այնքան բարձր է ամրության գործակիցը:

Կայունություն: Չի կոտրվում և չի ճեղքվում, ի տարբերություն կերամիկայից պատրաստված մոդելները:

Մատչելի գին:

Ինքնակպչուն մոդելների առկայություն:

Պահպանություն: Արտաքին տեսքը չի փոխվում նշված օգտագործման ժամկետների ընթացքում:

Հեշտ մաքրում: Նմանատիպ մակերևույթները կարելի է մաքրել ցանկացած քիմիական մաքրող նյութով:

Բարձր ջրակայունություն: Ընդհանրապես չի ներծծում ջուրը:

Ցածր քաշ:

Տեղադրման դյուրինություն: Վինիլային սալիկների տեղադրումը հատակին որևէ դժվարություն չի ներկայացնում:

Մասնակի փոփոխման հնարավորություն: Վնասվելու դեպքում դուք ստիպված չեք լինի փոխել ամբողջ ծածկույթը: Բավական է միայն փոխել վնասված հատվածը:

Մեծ տեսականի:

Տեղադրումը հատակին

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-8

Իրականում վինիլային մանրահատակի տեղադրումը դժվար չէ: Կարևորը՝ ճիշտ նախապատրաստել հատակը՝ հարթեցնելով և մաքրելով այն: Տեղադրման ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +15 աստիճանից բարձր, օդի խոնավությունը՝ 60%: Ինչպես նաև պետք է ավարտել պատուհանների և դռների տեղադրման հետ կապված բոլոր աշխատանքները: Ծածկը պետք է մնա սենյակում մի քանի օր, որպեսզի հարմարվի ջերմաստիճանին և խոնավությանը: Հակառակ դեպքում այն կարող է փոխել իր չափսերը: Նաև չի կարելի այն բացել ցուրտ եղանակից տաք տուն բերելուց անմիջապես հետո. այն կարող է ճաքճքել:

Վինիլային սալիկների տեղադրումը հատակին կազմված է հետևյալ փուլերից.

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-5

Սկզբում պետք է նախապատրաստել հարթ և չոր հիմք, անհրաժեշտության դեպքում՝ այն յուղազրկել: Եթե հատակը թեք է, անհրաժեշտ է իրականացնել դրա հարթացումը սվաղի կամ ինքնահարթացող խառնուրդի օգնությամբ: Թույլատրվում են որոշակի տատանումներ յուրաքանչյուր 2մ-ի վրա 3մմ-ի չափով: Մեկ սենյակում ցանկալի է օգտագործել նույն արտադրության նյութեր, որպեսզի գույնը նույնը լինի: Չի թույլատրվում վինիլային սալիկների տեղադրումը մինչ այդ տեղադրված լինոլեումի, լամինատի, ներկած հատակի, ԴՎՊ-ի, ԴՍՊ-ի, նրբատախտակի կամ այլ նյութերի վրա, որոնք կարող են ձևափոխվել օդի խոնավության և ջերմաստիճանի տատանումների հետևանքով:Jrayin-taq-hatak-sepakan-dzerqerov-11

Եթե չունեք բետոնի խոնավությունը չափող սարքավորում, կարող եք դա անել հեշտությամբ ինքնուրույն: Դրա համար կտրեք 1մ*1մ վրա պոլիէթիլենային թաղանթ և կպչուն ժապավենով ամրացրեք ծայրերը հատակին: Եթե թաղանթի ստորին հատվածում գոլորշի առաջանա, ապա նման մակերեսը հարմար չէ վինիլային սալիկների տեղադրման համար:

Տեղադրումից անմիջապես առաջ անհրաժեշտ է մաքրել մակերեսը փոշուց և այն մշակել նախաներկով ամրակցումը բարձրացնելու համար: Տեղադրման առաջին փուլը սենյակի կենտրոնի որոշումն է: Ի տարբերություն սովորական կերամիկական սալիկներից, վինիլային սալիկները տեղադրվում են սենյակի կենտրոնից: Դրա գծանշման համար պետք է չափել սենյակի երկարությունն ու լայնությունը, բաժանել երկուսի և տանել երկու ուղղահայաց գիծ, ինչպես պատկերված է նկարում: Դրանք կհատվեն կենտրոնում:

Jrayin-taq-hatak-sepakan-dzerqerov-12Առաջին սալիկը տեղադրվում է սկսած կենտրոնից, մուտքից առավել հեռավոր հատվածում: Տեղադրումը կարող է իրականացվել շերտ առ շերտ, ինչպես լամինատ, կամ բուրգի մեթոդով: Առաջին դեպքում շարքերը տեղադրվում են հերթականությամբ, իսկ երկրորդ դեպքում՝ առաջին հերթին տեղադրվում են լրիվ շարքեր դեպի վեր, այնուհետև դրանց համապատասխան տեղադրվում են մնածաց սալիկները:

Անկյունագծով սալիկների տեղադրումը պահանջում է հավելյալ գծանշում: Դրա համար պետք է տանել երկու անկյունագիծ սենյակի կենտրոնով: Դրա փոխարեն կարելի է նաև տեղադրել առաջին սալիկը անկյուններով ուղղահայաց առաջին գծանշմանը: Նման տեղադրումը պահանջում է ճշգրիտ հաշվարկներ, մեծ ծախսեր, սակայն այն ազդեցիկ տեսք կունենա:

Եթե հատակի վինիլային ծածկը ինքնակպչուն սալիկ է, ապա դրա տեղադրում է ավելի հեշտ է: Դրա համար անհրաժեշտ է պարզպես հեռացնել պաշտպանիչ շերտը, և ձեռքով սեղմել սալիկը հատակին: Դրա հետ մեկտեղ պետք է սեղմելով չեզոքացնել առաջացած օդի պղպջակները:

Jrayin-taq-hatak-sepakan-dzerqerov-13

Եթե գնել եք կողպեքով միակցվող մոդելներ, ապա այս դեպքում սոսնձի գործածում նախատեսված չէ: Նման սալիկները միացվում են սովորական լամինատի նման. կողպեքները տեղադրվում են միմյանց մեջ անկյան տակ և իջացվում: Ավելի դժվար է վինիլային սալիկի տեղադրումը, որը ինքնակպչուն չէ և չունի կողպեքներ: Սովորաբար դրանք կվարցվինիլային տարբերակներն են և որոշ սեղմված տարբերակներ: Փչովի սոսինձներով պատվում է միայն հատակը, իսկ կոնտակտային սոսնձով՝ թե՛ հատակը, թե՛ սալիկի ստորին մասը: Հաճախակի օգտագործվում է ակրիլային փչովի սոսինձ, որի ծախսը մոտավորապես կազմում է 250-350գ մեկ քառակուսի մետրի վրա:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-3

Սոսինձը քսվում է ոչ մեծ տարածքով ատամնավոր մածկաթիակի օգնությամբ, և սալիկը սեղմվում է հատակին: Դրա ամուր ֆիքսման համար պետք է այն հավասարաչափ սեղմել: Դա կարելի է անել ռետինե մուրճի միջոցով: Չի կարելի օգտագործել սոսնձի չորացած շերտը: Դրա համար պետք չէ սոսինձը քսել մեծ տարածքով: Պատկերի հավաքման հեշտության համար սալիկի հակառակ կողմում պատկերված են հատուկ սլաքներ, որոնք ցույց են տալիս պատկերի ուղղությունը: Սլաքները պետք է տեղադրվեն միևնույն ուղղությամբ:

Երբ հասնեք վերջին շարքի տեղադրմանը պատի մոտ, անհրաժեշտ է չափել շարքի լայնությունը և կտրել համապատասխան սալիկը: Կարող եք դա անել հասարակ դանակի միջոցով: Ընդ որում, չմոռանաք թողնել ջերմաստիճանի և օդափոխության տարածություն 5-10մմ պատերի, խողովակների, դռների մոտ: Այն հետագայում կփակվի շրիշակով: 1-2 օր անց սոսինձը կչորանա, և արդեն կարող եք օգտագործել հատակի նոր ծածկը:

Գեղեցիկ և ամուր հատակ ունենալու համար բավական է ձեռք բերել հատակի վինիլային սալիկներ: Ինքնակպչուն արտադրանք ընտրելով՝ դուք էականորեն կհեշտացնեք ձեր խնդիրը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ