Ինքնատիպ դիզայնով բիո բուխարի

inqnatip-designeov-bio-buxariner-6

Հաճելի է նստել վառվող բուխարու կողքին, երբ դրսում բուք է ու ցուրտ, սակայն սա ոչ բոլորին է հասանելի, քանի որ բնակարանների մեծ մասում հնարավոր չէ դրանք տեղադրել: Այնուամենայնիվ, պետք չէ տխրել, քանի որ այժմ կա այլընտրանք՝ բիո բուխարի, որը կարելի է դնել ցանկացած շինությունում:

Բիո բուխարին բաց այրիչ է, որի համար ծխնելույզ պետք չէ, քանի որ այրվելիս այն թունանյութեր չի արտազատում: Խարույկը սնվում է դենատուրացված սպիրտով, որը կազմված է միայն կենսաբանական մթերքներից, որոնք էլ ունենում են մաքուր արտանետումներ՝ ջրային գոլորշի և ջերմություն: Դե իսկ կրակը կարող է վառվել մինչև վառելանյութը սպառվի:

Այս անգամ Ձեզ կներկայացնենք յուրահատուկ դիզայնով բիո բուխարիներ, որոնք կարող են զարդարել յուրաքանչյուր բնակարանի, տան, ռեստորանի կամ սրճարանի ինտերիերը:

inqnatip-designeov-bio-buxariner-1
     Կլոր այրիչով բիո բուխարի բեթանոլի 1.6 լ տարողությամբ և 1 լ պահուստային                                                                                     ծավալով

Եթե կրակը չի այրվում, կարելի է բուխարին ծածկել պողպատյա կափարիչով ու վերածել սուրճի սեղանիկի 🙂

inqnatip-designeov-bio-buxariner-2
   Ուղղանկյուն այրիչով բիո բուխարի 0.27 լ տարողությամբ և 1 լ պահուստային                                                                                        ծավալով

Նմանատիպ բուխարիների թեքված մակերևույթները ստեղծում են ռիթմիկ նրբագեղություն:

inqnatip-designeov-bio-buxariner-4

Մեծ ջերմատվությամբ թեթև թիթեղն ամրանում է պատին և լրացնում մինիմալիստական ինտերիերը:

inqnatip-designeov-bio-buxariner-3

Այս յուրահատուկ դիզայնով կլոր բուխարիները յուրաքանչյուր իներիերի զարդը կդառնան:

inqnatip-designeov-bio-buxariner-5

Կլոր բուխարիները լինում են ամենատարբեր գունավորման: Մնում է միայն ընտրեք Ձեր սիրելի գույնը 🙂

inqnatip-designeov-bio-buxariner-7

Լրագրասեղան-բիո բուխարիներն ավելի քան ֆունկցիոնալ են: Նման բիո բուխարու կողքին մի բաժակ թեյ վայելելն ու սիրելի գիրքն ընթերցելն աշխատանքային օրվա հրաշալի ավարտ կլինեն 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ