Ինչ փոփոխությունների է ենթարկվել ինքնաթիռների ինտերիերի դիզայնը տարիների ընթացքում

Ինքնաթիռները տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվել ոչ միայն իրենց կառուցվածքով, այլև ինտերիերով, դիզայնով։

Interier.am-ի հետ պարզեք, թե ինչպես են նախկինում շքեղ ինքնաթիռներն այսօր վերածվել մինիմալիստական ինտերիերով փոխադրամիջոցների։

1920-ական թվականներ

1910-ական թթ․ինքնաթիռներով ուղևորափոխադրումները հազվադեպ էին իրականացվում, սակայն 1920-ական թթ․ ինքնաթիռը դառնում է կանոնավոր փոխադրամիջոց։
Ինքնաթիռով ճանապարհորդությունները բավականին թանկ էին ու հոգնեցուցիչ, այդ իսկ պատճառով ավիաընկերությունները փորձում էին որքան հնարավոր է հարմարավետ դարձնել ինտերիերը։ Ինքնաթիռները համարվում էին օդային լիմուզիններ, սենյակները փոքր էին, սակայն աջ ու ձախ կողմերում դրված էին կաշվե հարմարավետ բազմոցներ։ Բեռները դրվում էին ուղևորների գլխավերևում տեղադրված դարակներում։

ինքնաթիռ 1

1930-40-ական թվականներ

Այս տասնամյակում բիպլան ինքնաթիռները փոխարինվում են մոնոպլաններով։ Դրանք պատրաստվում էին ոչ թե փայտից, այլ մետաղից։ Դա պայմանավորված էր ոչ միայն աերոդինամիկայի հատկանիշներով, այլև թռիչքների աշխարհագրական ընդլայնումով։ Շատ տաք ու խոնավ շրջաններում փայտը շատ շուտ սկսում էր փչանալ։ Այս փոփոխությունները սրահներում կահույք տեղադրելու հնարավորություն էին տալիս։ Թռիչքի ժամանակ աղմուկն այնքան մեծ էր լինում, որ թռիչքը տևում էր մի քանի օր։ Բացի բազմոցից, բազկաթոռներից ու սեղաններից, ինքնաթիռներում կային նաև քնի ու հանգստի համար նախատեսված սենյակներ։

ինքնաթիռ 2

1950-60-ական թվականներ

Ավիացիայում այս ժամանակաշրջանը կոչվում է ոսկեդար։ Թռիչքները դեռևս անմատչելի էին, սակայն ինտերիերն աչքի էր ընկնում ժամանակակից լուծումներով։ Բոլոր բազմոցները տեղադրված էին միևնույն ուղղությամբ, բացի այդ, յուրաքանչյուր ուղևոր հանգիստ նստելու հնարավորություն ուներ։ Գիշերը բազմոցները բացվում ու վերածվում էին մահճակալների, իսկ ստյուարդեսաները ուղևորներին տրամադրում էին բարձեր ու ծածկոցներ։
Ինքնաթիռում չկար ռադիո և հեռուստացույց։ Ինտերիերը հարդարվում էր նկարիչների՝ ինքնաթիռների ինտերիերի համար ստեղծված նկարներով։
Ինքնաթիռներում ծխելն արգելված չէր՝ ի տարբերություն օդանավակայանի, որտեղ հրդեհի բռնկման հավանականությունը շատ մեծ էր։

ինքնաթիռ 3

1970-ական թվականներ

1970-ական թվականներին ուղևորների հարմարավետությունը հասնում է իր բարձրակետին։ Արդեն կային էկոնոմ դասի ինքնաթիռներ, որոնք բոլորովին այլ տեսք ունեին։ Ուղևորների համար նախատեսված սենյակն աչքի էր ընկնում իր մեծությամբ․ 3 շարքում հնարավոր էր տեղադրել 3-4 բազմոց, որոնք այդքան նեղ չէին, որքան հիմա։
Բիզնես դասի ինքնաթիռների ինտերիերն ավելի հարմարավետ էր, սենյակը մեծ էր՝ հանգիստ տեղաշարժվելու հնարավորթյամբ։ Որոշ ավիաընկերություններ ինքնաթիռներում տեղադրում էին նաև երաժշտական կենտրոններ, նույնիսկ կար հատուկ սենյակ դաշնամուր նվագելու համար։

 ինքնաթիռ 4

1980-90-ական թվականներ

1980-ական թվականներից սկսած ինքնաթիռի տոմսի արժեքը սկսում է նվազել։ Ուտելիք ու խմիչք դեռ շարունակվում էր մատուցվել, իսկ տեղերի քանակն՝ ավելանալ։ Դրանով պայմանավորված՝ փոքրանում է տարածքը, սակայն որոշ ավիաընկերություններ դեռ շարունակում էին շքեղություններ թույլ տալ։

ինքնաթիռ 5

2000-2010-ական թվականներ

Այս ժամանակաշրջանում սրահում ավելանում է բազմոցների քանակը՝ մոռանալով ուղևորների հարմարավետության մասին։ Սակայն այժմ անվտանգության կանոններն ավելի խիստ են․ինքնաթիռում ծխելն ու թռիչքի ընթացքում տեղաշարժվելն արգելվում է։

ինքնաթիռ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ