Ի՞նչն է նորաձև 2018 թվականին
Ամեն տարի նորաձևություն են մուտք գործում մեկը մյուսից տարբեր միտումներ։ Եկեք պարզենք, թե ինչպիսին պետք է լինի ինտերիերը 2018 թվականին։
- Նորաձև է համարվում հասարակ կահույքը և հատկապես էկոկահույքը։
- Բնական կաշին հիանալի լուծում է ինտերիերի ցանկացած ոճում։
- Ամենանորաձև տարբերակը համարվում է մգդակած կաշին։
- Շքեղություն նախընտրողների համար նորաձևություն է մուտք գործել նաև Swarovski քարերով կահույքը:
- Ֆուտուրիստական աթոռներ, տաբուրետներ ու կոնստրուկտորներ․ ահա, թե ինչն է նորաձև այս տարի։ Երևակայության անսահմանափակություն, կահույքի համապատասխանություն ինտերիերի մյուս դեկորներին։
- Արտասովոր ու գեղեցիկ է մետաղյա կահույքը։
Հարմարավետություն և մթնոլորտ
Վերադառնում ենք 70-80-ական թվականներ ու փորձում ենք ստեղծել բնական ու հարմարավետ ինտերիեր։ Բույսերն ու ծաղիկները թարմություն և յուրօրինակ հարմարավետություն են ստեղծում։ Դա դրական ազդեցություն է ունենում տրամադրության վրա, օգնում է խուսափել սթրեսներից, լավացնել ինքնազգացողությունը։
Էկոլոգիական գործոնը մեծ դեր ունի կյանքի բոլոր ոլորտներում և ինտերիերն այս դեպքում բացառություն չէ։
Ո՞ր ոճերն են նորաձև
Այս տարվա նորաձև ոճերից են՝ հայ թեքը, մինիմալիզմը, բոհոն, քանթրին և այլն։ Շատ կարևոր է ոճային ճիշտ համադրություններ անելը։
Հետևեք նորաձևության միտումներին, սակայն ինչպիսին էլ դրանք լինեն, միշտ ձգտեք հարմարավետություն ու ներդաշնակություն ստեղծել ձեր շուրջը։