Ինտերիեր . աուդիո և վիդեո տեխնիկա

interier-audio-video-texnika-1

Hi-FI/ Hi-End մակարդակի աուդիոհամակարգերը կամ տնային կինոթատրոնները վաղուց դադարել են շքեղություն լինելուց և դարձել ժամանակակից տան անհրաժեշտ պարագա: Դրանք հաճախ գնահատում են զուտ ֆունկցիոնալ տեսանկյունից, բայց աուդիո-վիդեո սարքերը վաղուց դարձել են բազմոցի կամ պահարանի պես ինտերիերի դիզայնի լիարժեք տարրեր:

Այս սարքերի ճիշտ ընտրության դեպքում, վերջիններս կդառնան ամբողջ ինտերիերի ներդաշնակ շարունակությունը:

Ամենևին էլ ոչ բոլորը գիտեն ժամանակակից տեխնիկայի դիզայնի բազմազանության ու առանձնահատկությունների մասին: Տնային օգտագործման աուդիո-վիդեո սարքերը պայմանականորեն կարելի է բաժանել 3 դասի:

  • Տեսասարքեր (հեռուստացույց, պրոյեկտոր, մոնիտոր և այլն),
  • Ձայնային սարքեր (նվագարկիչներ, ուժեղացուցիչներ, պրոցեսորներ և այլն),
  • Ակուստիկ համակարգեր:

Եթե նախկինում դինամիկներն արտադրվում էին միանման արկղերի տեսքով, ապա վերջին 10-15 տարիներին դրանց դիզայնը զգալի փոփոխություններ է կրել: Դա կապված  է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի հետ, այլև գնորդի նախընտրությունների փոփոխության:

Ինչպե՞ս են սարքերն ազդում ինտերիերի վրա

Ինտերիերի ճիշտ ընկալման վրա սարքերն ամենաշատ ազդեցույթունն են ունենում

  • Վերջիններս կարող են օրգանապես ձուլվել ինտերիերին:
  • Դառնալ ինտերիերի զարդկամ որոշակի միջավայր ստեղծել ու շեշտադրումներ անել:
  • Խոչընդոտել ինտերիերի ընկալմանը, ինչը, ցավոք, ավելի հաճախ է հանդիպում:
interier-audio-video-texnika-8
    Ակուստիկ համակարգերի ընտրության միջոցով հնարավոր է փոխել դիզայնի ընկալումը 

Այսօր շուկան առաջարկում է աուդիոհամակարգերի՝ տեսողականորեն միմյանցից տարբերվող շուրջ 10 հազար մոդիֆիկացիաներ, որոնց շարքում կարելի է գտնել ինտերիերի ցանկացած ոճին համահունչ տարբերակ՝ բարոկկոյից մինչ հայ-թեք:

Տարածված կարծրատիպ կա, իբրև սովորական արկղերից փոքր-ինչ տարբերվող ցանկացած դինամիկ պետք է բարձր գին ունենա: Բայց դա միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է: Մեր օրերում գոյություն ունեն դիզայնի ցանկացած ոճին համահունչ ակուստիկ համակարգեր:

Դիզայներական էլեկտրոնիկա հասկացությունն ակտիվորեն սկսեց շրջանառվել 90-ականների սկզբին: Իհարկե, դիզայնի տեսակետից հետաքրքիր մոդելներ մինչ այդ էլ գոյություն ունեին, բայց շուկայում մեծ ազդեցություն ունեցավ դանիական Bang & Olufsen ընկերության նախաձեռնությունը:

Ընկերությունն ակուստիկ համակարգերի դիզայնի մշակման համար հրավիրեց Յակոբ Յենսենին, ով սկսեց օգտագործել մինչ այդ չտեսնված ձևեր ու չկիրառվող նյութեր:  Նա մշակեց մատիտ-դինամիկները, որոնք որոշակի փոխակերպումներով արտադրվում են մինչ օրս և  ընկերության ամենավաճառվող մոդելներից են:

Bang & Olufsen ընկերությունը շարունակելով ոճի ձևավորված ավանդույթները, մնում է դիզայներական էլեկտրոնիկայի շուկայի առաջատարը:  Դրա կողմից առաջարկվող սարքերի գաղտնիքն այն է, որ դուրս է ճարտարապետական ոճերից:

interier-audio-video-texnika-2

<<Մատիտները>> սկսեցին արագորեն ժողովրդականություն վայելել, ինչը պատճառ դարձավ, որ այլ ընկերություններ ևս սկսեցին նմանատիպ դինամիկներ արտադրել՝ փորձարկումներ անելով ձևի և նյութերի ընտրության հարցում: Բացի այլ առավելություններից, <<մատիտները>> քիչ տեղ են զբաղեցնում, իսկ ժամանակակից մոդելների հնչողությունը բավարարում է բնակչության մեծամասնության պահանջները:

Աուդիոհամակարգերի դիզայնում հաջորդ ալիքը կապված է հոսուն ձևերի ի հայտ գալու հետ, երբ անգլիական Bowers & Wilkins ընկերությունը ներկայացրեց համակցված նյութերից պատրաստված <<Նաուտիլուս>> լեգենդար մոդելը: Այժմ կան ամենատարբեր մոդելներ՝ լակոնիկից մինչև էկզոտիկ, անգամ՝ ծիծաղելի: Այդպիսի դինամիկների առավելությունն այն է, որ լավ են համադրվում ինտերիերի <<մեղմ>> ձևերի հետ, որոնցում սովորական <<արկղները>> անողոքաբար աղճատում են ոճը:

interier-audio-video-texnika-6

Հաճախ հանդիպում են գնդի տեսք ունեցող դինամիկները, որոնք մեծ հաշվով իրար նման են և միմյանցից սովորաբար տարբերվում են տակդիրի ձևով, որն էլ թելադրում է ընդհանուր ընկալումը:

Մեղմ ձևերում որպես առանձին ենթադաս կարելի է  նշել խոսափողի նմանվող մոդելները:  Դրանց ձևը թելադրում է ֆիզիկան, իսկ հնչողությունը գնահատում են պրոֆեսիոնալներն ու անթերի հնչողության սիրահարները: Այդպիսի համակարգերը բավականին զանգվածեղ են և ինտերիերում լավ չեն նայվում: Բայց դիզայներները, սովորաբար, դրանցից իսկական արտ-օբյեկտներ են ստանում, որոնք կարող են զարդարել ինտերիերն ու խարիզմա հաղորդել:

Շուկայում բավական շատ են բարդ ձևերը, որոնք դժվար է դասակարգման ենթարկել: Դրանց շարքում կան այնպիսիք, որոնք հետաքրքիր շեշտադրումներ կարող են անել ինտերիերում և անգամ դառնալ դրա գեղագիտական միջուկը:

interier-audio-video-texnika-5

Վերջին տարիներին գնալով մեծ ժողովրդականություն է սկսում վայելել էկո ոճը: Փայտե երեսպատմամբ կամ ամբողջական գերանի մեջ տեղավորված աուդիոհամակարգերը լավ են ներդաշնակվում նմանատիպ ինտերիերում:

Խոսելով դինամիկների պատրաստման նյութից՝ կանգ առնենք դրանցից ամենաանսովորների վրա.

  • Ապակի: Այս դինամիկները տարալուծվում են ինտերիերում:
  • Քար: Օգտագործվում է հիմնականում լադշաֆտային ակուստիկայում կամ էլ  հասարակական վայրերում անհրաժեշտ հնչողություն ապահովելու համար:
  • Բետոն: Այսպիսի դինամիկներն օգտագործվում են լոֆթում կամ նմանատիպ այլ ոճերում,
  • Կաշի և մորթի: Այս տարբերակը կիրառվում է մասնավոր ինտերիերներում այն դեպքում,
  • Գործվածքներ: Այժմ օգտագործվում են ամենատարբեր գույներով, ֆակտուրայով ու պատկերներով գործվածքներ: Դրանք գրեթե անսահմանափակ հորիզոններ են բացում դիզայներական մտքի համար:
  • Ներկանյութ: Ընկերություններից շատերը հնարավորությւոն են տալիս ընտրել գունապնակի ցանկացած երանգ: Անգամ կան մոդելներ, որոնց կողային սալերը հնարավոր է ցանկացած պահի փոխել ցանկացած գույնով:
  • Ոսկեջուր: Դիզայներական հետաքրքիր մոտեցում է ինտերիերում ոսկեջրած իրերի օգտագործումը: Դինամիկներին առանձին դետալների կամ սալերի ոսկեջրած լինելը էլեգանտ տեսք են հաղորդում:

interier-audio-video-texnika-7

Ակուստիկ համակարգերի դիզայնը չի սահմանափակվում միայն ձևով և նյութով: Կարևոր է դրանց տեղակայման ձևը: Գնալով մեծ ժողովրդականություն են սկսում վայելել պատին ամրացվող աուդիո համակարգերը: Դրանք կարող են լինել  հարթ կամ գնդաձև, խորանարդաձև կամ ունենան բավականին բարդ ձև: Շատ դեպքերում պատին ամրացվող համակարգերը լավագույն լուծումն են տարածքի օպտիմալ օգտագործման առումով:

Այս տեսակի զարգացման գագաթնակետը կարելի է համարել գերմանական Lyra Vox ընկերության արտադրանքը: Շուրջ 2,4 մ երկարությամբ այս մոդելները լիովին կարող են փոխարինել հատակին տեղադրվող HI-End դասի ցանկացած համակարգի, քանի որ ներսում տեղադրված են ոչ միայն բարձրախոսները, այլև ուժեղացուցիչը անհրաժեշտ բոլոր միացումներով և նույնիսկ CD նվագարկիչ: Պատյանն արտադրվում է նույն գործարանում, ինչ լեգենդար Steinway ռոյալները, և դրանով ամեն ինչ ասված է:

interier-audio-video-texnika-4

Շուկան հաճախ առաջարկում է անգամ հեքիաթի կամ մուլտֆիլմերի հերոսների տեսքով մոդելներ: Այսպիսի փորձարկումները խոսում են նրա մասին, որ դինամիկների դիզայնի ոլորտում ստեղծագործական սահմանները շատ լայն են:

interier-audio-video-texnika-3

Այս հոդվածում արտացոլված է ակուստիկ համակարգերի ժամանակակից շուկայի առաջարկների փոքր մասը: Յուրաքանչյուր ամիս կարելի է տեսնել նորանոր մոդելների շնորհանդեսներ: Ցավոք, կենցաղային էլեկտրոնիկայի խանութների ցանկում հեշտ չէ գտնել այնպիսի ընկերություն, որտեղ  ձայնային սարքավորումերի դիզայներական կողմին ոչ պակաս ուշադրություն են դարձնում:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ