Ինտերիեր դիզայն փոքրիկ սենյակի համար

interier-dizain-11

Բոլորն էլ բախվել են փոքր սենյակը կահավորելու խնդրի հետ։ Ֆունկցիոնալ և կոմպակտ սենյակը փոքր բնակարաններում գերխնդիր է։

Այսօր կներկայացնենք ոչ մեծ սենյակների հետաքրքիր լուծումներ և կպատմենք յուրաքանչյուր դետալի ֆունկցիոնալությունը մեծացնելու մասին։ Իհարկե, բոլոր գաղափարները մեկ ինտերիերի մեջ հնարավոր չէ իրականացնել, բայց դրանց մի մասը կարող եք  կիրառել դիզայնի մեջ։

Ինտերիերի դիզայն 🙂 Պահարանների ընտրությունը

Ինչպիսին պետք է լինի փոքր սենյակի կահույքը, իհարկե կոմպակտ և ֆունկցիոնալ, իսկ գույները ինտերիերի ոճին պետք է համապատասխանեցնել։ Խորհուրդ է տրվում բաց երանգներ օգտագործել, որոնք տարածքը տեսողական կընդարձակեն։

Օգտագործեք ամբողջությամբ հայելապատ պահարան-կուպեներ, որոնք տարողունակ են և համեմատաբար ավելի քիչ տեղ են զբաղեցնում։ Կարևորը պահարանի ներսի մասը ճիշտ օգտագործելն է. բոլոր դարակներն ու կախիչների հատվածը պետք է լավ մտածված լինեն, որպեսզի բոլոր իրերը տեղավորվեն։

interier-dizain-2

Պետք է շատ հայելիներ տեղադրել, որպեսզի սենյակի տարածքը տեսողականորեն մեծացնեք։ Բայց  փայլուն մակերեսների հարցում պետք չէ չարաշահել։

interier-dizain-3

Օգտագործեք մահճակալի, բազմոցի և պատերի վրայի ազատ տարածությունը։ Օրինակ, մահաճակալի կամ բազմոցի մեջ կարելի է քիչ օգտագործվող իրերը տեղավորել։ Պատի վրա կարելի է դարակներ ամրացնել, որպեսզի գետնին դրված տումբաների պարունակությունը դրանց մեջ տեղավորեք։ Բայց տարածքը պետք է չէ ծանրաբեռնել դա ամենագլխավոր օրենքն է. աչքի առջև որքան հնարավոր է քիչ անպետք իրեր։

interier-dizain-4

Ինտերիերի դիզայն 🙂 Կահույքի ընտրությունը փոքրիկ ննջասենյակի համար

Փոքր ննջասենյակենրում մեծ կահույքը ողջ տարածքը զբաղեցնում է, դրա համար էլ կարող եք վերցնել առաստաղից կախվող  ֆրանսիական մահճակալներ կամ պահարանում հավաքվող մահճակալներ, որոնք ցերեկը կարող եք հավաքել և տարածքը այդպիսով ազատել։

interier-dizain-5

Շատերն, առհասարակ, հրաժարվում են մահճակալներից և օգտագործում են բազմոցներ, որոնք փոքր սենյակների համար շատ հարմար են։
Եթե սենյակը փոքր է, կարող եք երկհարկանի մահճակալներ վերցնել, որոնք թույլ են տալիս ազատ տարածքը գրագետ օգտագործել ։

interier-dizain-7

Ինչպե՞ս ընտրել ճիշտ լուսավորություն սենյակի համար

Յուրաքանչյուր ինտերիերի մեջ մեծ դեր է խաղում ներդաշնակ լուսավորությունը։ Մոռացեք ջահերի մասին և տարբեր գոտիների համար ստեղծեք բազմամակարդակ լուսավորություն։ Այն թույլ կտա սենյակում լույսը կարգավորել` ըստ ցանկության. երբ պետք է լույսը պայծառ է, իսկ երբ երեկոյան ֆիլմ եք դիտում կարող եք մեղմ լուսավորությունը միացնել։

Շատ հաճախ, սենյակում ուղղորդող լուսամփոփներ տեղադրելու համար մեկ կամ բազմամակարդակ գիպսաստվարաթղթե  և ձգվող առաստաղներ են օգտագործում։ Բացի այդ լուսավորման համար լուսադիոդային ժապավեններ օգտագործեք:

interier-dizain-9

Ինտերիեր-դիզայն. տարածքի օպտիմալ օգտագործում սահմանազատման միջոցով

Սահմանազատման միջոցով սենյակի դիզայնը թույլ է տալիս շեշտադրումներ անել, ինչպես նաև տեսողականորեն տարածքը մեծացնում է:Սովորաբար սահմանազատման միջոցով մեկ սենյակում կարելի է համատեղել ննջասենյակը, աշխատասենյակը, հյուրասենյակը, իսկ երբեմն նաև խոհանոցը։

ինտերիեր-դիզայն-11

Բարձրահարթակները՝ տարածքը տեսողական մեծացնելու համար

Բազմաֆունկցիոնալ բարձրահարթակը տարածքը տնտեսելու և սենյակը սահմանազատելու հիանալի տարբերակ է։ Վերևում կարող է հանգստի գոտի կամ աշխատասենյակ լինել, իսկ տակը տարողունակ դարակներ կամ շարժական մահճակալ։

ինտերիեր-դիզայն-12

Այս հոդվածում ներկայացրեցինք տարածքն ընդարձակելու և սենյակը ֆունկցիոնալ դարձնելու շատ հնարքներ։ Հետևեք մեր խորհուրդներին, պատրաստի լուծումները հարմարեցրեք Ձեր կարիքներին և կստանաք յուրահատուկ և, որ ամենակարևորն է, պրակտիկ դիզայն։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ