Ինտերիեր՝ հնդկական տարրերով

Ինտերիերի ոճեր կան, որոնք այնքան վառ ու ինքնատիպ տեսք ունեն, որ մարդկանց մոտ ուժեղ  զգացումներ են առաջ բերում՝ անհապաղ կյանքի կոչել այն ու միաժամանակ կասկածել՝ տեղի՞ն կլինի արդյոք այն առօրյա կյանքում: Նման ուղղություններից է հնդկական ոճը: Այն լեցուն է արտահայտիչ կախարդանքով ու նման չէ ոչ մի ուրիշ ոճի:

Եթե տպավորված եք այս կենսախինդ ու անհավատալիորեն գեղագիտական ոճով, բայց կասկածում եք, որ նման ինտերիերն ապրելու համար պիտանի կլինի, սկսեք մանրամասն փափոխություններից: Դիտարկենք  հնդկական ոճին ամենաբնորոշ մի քանի դետալ. դրանք կարելի է աստիճանաբար ներգրավել հարդարանքում՝ որոշելով լավագույն բալանսը:

Գույներն ու կտորներն առաջին մտազուգորդությունն է, որ առաջ է գալիս հնդկական ոճի մասին խոսելիս: Ինտերիեր ներմուծեք բնորոշ նախշերով կտորներ. սկզբում դա կարող է լինել 2-3 տարր:

Հնդկական ոճը լի է երփներանգությամբ, բայց ավելի լավ է ընտերիերը չգերբեռնել երանգներով: Խորհուրդ չի տրվում օգտագործել միաժամանակ ավելի քան  2 վառ գույն:

Իհարկե, անհնար է հաջողել առանց ավանդական հնդկական զարդանախշերի: Ամենահայտնին պեյսլի զարդանախշն է կամ, ինչպես հաճախ անվանում են այն, «վարունգը»: Դժվար է հնդկական ոճը համադրել ինտերիերի այլ տարրերի հետ: Այս փուլում ավելի լավ է նոր տարրերն աստիճանաբար ներմուծել՝ ամեն անգամ մտածելով, թե ինչպես է փոխվում կոմպոզիցիայի ընդհանուր տրամադրությունը:

Նոր ոճայնություն ներմուծելու ևս մի եղանակ՝ մեծ լուսանկարը, մոտիվը կամ գունային գամմա, որոնք կարտացոլեն հնդկական մշակույթի ոգին:

Հնդկական մշակույթը հարուստ է հետաքրքիր ուղղություններով ու հոսանքներով և ընտրության մեծ հնարավորություն է առկա:

Հնդկական նոտաներ հաղորդելու ևս մի հնարք՝ վառ տեքստուրայով տարրեր, օրինակ՝ անսովոր, բարձ ֆիգուրներ:

Հաճախ այն լրացվում է դեկորատիվ սյուներով ու փայտե կահույքով:

Միանգամայն առանձնահատուկ են դիտվում տարբեր չափերի կավե սկահակները, գավաթներն ու շքեղ կահ-կարասին: Եվ, իհարկե, Բուդդային պատկերող ֆիգուրները:

Չպետք է մոռանալ նաև գորգերի մասին, որոնցով այնքան հայտնի է Հնդկաստանը: Եթե այն չափից դուրս վառ ու ակտիվ է թվում, կարելի է ընտրել առավել մեղմ գույների գորգ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ