Ինտերիեր փայտով

interier-paytov-1

Փայտը բոլոր ժամանակներում էլ միշտ արդիական է եղել, բայց ժամանակի ընթացքում դիզայներները հետաքրքիր լուծումներ են գտնում, որպեսզի փայտով ձևավորված ինտերիերն ավելի յուրօրինակ դառնա:

Գեղեցիկ ինտերիեր կարելի է ստանալ ամենատարբեր ձևերով: Փայտից կարելի է պատրաստել կոճղի տեսքով սեղանիկ կամ ճյուղերով լուսամփոփի տոտիկներ: Իսկ փայտով կահույքը միշտ էլ արդիական է մնում:

Մի քանի հնարք, թե ինչպես կարելի է բնական փայտը կիրառել ինտերիերի մեջ:

interier-paytov-3

  1. Օգտագործեք հին տախտակները: Եթե ձեռքի տակ հին տախտակներ ունեք, ապա դրանք հաջողությամբ կարող եք օգտագործել: Օրինակ, կարող եք ներկել որևէ գույնով և պատին կախել որպես պաննո (որմնաքանդակ): Կեռիկներով պաննոն, կարող է խոհանոցում որպես կախիչ օգտագործվել: Իսկ եթե ուզում եք, ինտերիերի մեջ կոնտրաստային շեշտադրում անել, ապա կարող եք փայտը չներկել և վրան ծաղիկներ ավելացնել՝ ստեղծելով ֆիտոպատ:
  1. Ծառի ծղանները նույնպես կարող են ձևավորել բնակարանը, օրինակ, վերջինս կարող է դառնալ պատի վրայի կոմպոզիցիա, սեղանիկ կամ նույնիսկ արտ-օբյեկտ:

interier-paytov-4

  1. Կարող եք ամառանոցային նստարանը հղկաթղթով հղկել և անհրաժեշտության դեպքում ներկել ու ձևավորել բնակարանը: Դե իսկ հարկ եղած դեպքոմ կարող եք ծածկոցաշալ կամ բարձ փռել, որպեսզի ոճային դետալն ավելի օգտակար և անհրաժեշտ դառնա:
  1. Կարող եք բնակարանը ձևավորել ծառի ճյուղերով, դրանցով ստեղծել լուսամփոփներ, բրա և այլ լուսավորություն ու վայելել:

interier-paytov-5

Դիզայներներն իրենց նախագծերում ավելի շատ են սկսել փայտ օգտագործել, քանզի նորանոր տեխնոլոգիաները թույլ են տալիս վերամշակված փայտով ստանալ տարատեսակ հետաքրքիր գաղափարներ:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ