4 պատճառ իտալական ոճն ընտրելու համար

Ճիշտ ընտրված ոճը գեղեցիկ ինտերիեր ունենալու գլխավոր բանալին է։ Ճիշտ ոճ ընտրելու հարցում Ձեզ կուղղորդի Interier.am-ը։

իտալական ոճ

Պրովանսը, քանթրին և այլ յուրօրինակ ոճերը ընդգծում են տանտիրոջ մտածողության յուրօրինակությունն ու ազատասիրությունը։ Սակայն հասարակական նշանակություն ունեցող վայրերի ինտերիերի հարդարման համար այս ոճերը հազվադեպ ընդունված տարբերակներ են։ Բացառություն են կազմում սրճարաններն ու բարերը։ Դասական իտալական ոճն ու նրբաճաշակ իտալական կահույքը լավագույն տարբերակն են այն բնակարաների, տների ու ցանկացած սենյակի համար, որոնցում առաջնայնությունը տրվում է հարմարավետությանը։

Թվում է, թե բնակարանի չափը որևէ կապ չի կարող ունենալ ոճի ընտրության հետ։ Ճիշտ է սա միակ անհրաժեշտ գործոնը չէ, բայց կարևոր է։ Օրինակ՝ արտ-դեկո ոճն իր շքեղությամբ չի կարող համապատասխանել փոքր չափերով բնակարաններին կամ սկանդինավյան մինիմալիզմը չի կարող հարմարավետ դարձնել ընդարձակ սենյակները և այլն։ Ոճն ընտրելիս պետք է հաշվի առնել նաև կահույքի չափերը․ եթե մոդեռն ոճը ենթադրում է լակոնիկություն, ապա իտալական ոճը պահանջում է ավելի մեծ տարածք և համապատասխան կահավորում։ Ավելին՝ անգամ ամենափոքր հյուրասենյակը կդառնա հարմարավետ, եթե հարդարենք իտալական ոճով։

իտալական ոճ 2
Նախքան ընտրված ոճով բնակարանը հարդարելը, պետք է նախահաշվարկ կատարել․ արդյոք հնարավոր կլինի գնել համապատասխան կահույք ու դեկորներ ոճի ամբողջականությունն ապահովելու համար։ Որակյալ կահույքն ու դեկորներն ընտրելիս գումարներ խնայելն այնքան էլ ճիշտ չի լինի․ չէ որ որակյալությունը նաև գեղեցկության ու նրբաճաշայության երաշխիքն է։
Ոճն ընտրելիս վերջին՝ ամենակարևոր պայմանը այն մթնոլորտն է, որն ուզում եք ստեղծել։ Եթե խոսքը գրասենյակի մասին է, ապա ցանկալի է անել թեթև ու բնական հարդարում էկո կամ ժամանակակից մոդեռն ոճով։

իտալական ոճ 1
Ղեկավարի սենյակը կարելի է հարդարելու համար լավագույն տարբերակը դասական ոճն է․ կարևոր չէ կլինի անգլիական, իտալական, թե ֆրանսիական։ Երկհարկանի բնակարանները նպատակահարմար է հարդարել լոֆթ ոճով, իսկ ոչ մեծ բնակարանները կլինեն հարմարավետ, եթե հարդարվեն սկանդինավյան կամ ժամանակակից (քոնթեմփորարի) ոճերով։
Ընտրված ոճը պետք է համապատասխանի Ձեր աշխարհայացքին ու խառնվածքին, այլապես ժամանակի ընթացքում այն նորով փոխարինելու ցանկություն կառաջանա։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ