Ընտրում ենք ջահեր խոհանոցի համար
Խոհանոցը պետք է լինի հարմարավետ ու ամենակարևորը լավ լուսավորված։ Եթե դա հնարավոր չէ անել պատուհանների հաշվին, ապա օգնության են գալիս առաստաղի ջահերը։ Interier.am-ը ներկայացնում է առաստաղերի ջահերի տեսակներն ու կիրառությունները խոհանոցում։
Առաստաղի ջահերը բազմաթիվ են ու բազմազան, որոնք բաժանվում են 3 հիմնական խմբի՝
Ջահեր
Ժամանակակից խոհանոցներում ջահերն այժմ այնքան էլ կիրառելի չեն, բայց դասական ինտերիերում դրանք դեռևս շարունակում են մնալ նորաձև։ Բացի այդ, մեծ խոհանոցները, որոնցում առանձին տեղ է հատկացված ճաշասեղանին, հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ ջահերի ու հատուկ լուսավորության։
Շատերը կարծում են, որ ջահերը անհարմար են, կրճատում են տարածությունը, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Կան ջահերի բազմաթիվ տեսակներ, որոնք չեն խանգարում ու բացի այդ, լուսավորում են սենյակի բոլոր հատվածները, ինչըհնարավոր չէ անել մեկ ջահի միջոցով։
Կետային ջահեր
Այս ջահերը նպատակահարմար է կիրառել կախովի կամ ձգովի առաստաղների դեպքում։ Դրանք մեծամասամբ օգտագործվում են տեղային լուսավորման համար։ Սակայն կան այնպիսի տեսակներ, որոնք կարելի է կիրառել նաև խոհանոցի ընդհանուր լուսավորության համար փոքրիկ խոհանոցներում։
Կախովի ջահեր
Այսպիսի ջահերը հիմնականում օգտագործվում են որոշակի տարածք լուսավորելու համար։ Սրանք շատ լավ են լուսավորում, բայց լայն կիրառություն չունեն։
Լուսավորության տեսանկյունից ջահերը լինում են՝
Շիկացման լամպեր– սրանք սովորական լամպերն են, չեն ապահովում հզոր լուսավորություն, բայց միևնույնժամանակ հսկայական էլեկտրաէներգիա են սպառում։
Հալոգենային լամպեր– Ունեն վառ լուսավորում, սպառում են նույքան էլեկտրաէներգիա, որքան շիկացման լամպերը։ Վտանգավոր է կիրառել ՊՎՔ-ից պատրաստված առաստաղների դեպքում, քանի որ շատ են տաքանում։
Լյումինեսցենտային – սրանք էներգիա խնայող լամպերն են և նախորդ երկու տեսակներից 5 անգամ ավելի քիչ էներգիա են ծախսում։
Լուսադիոդային լամպեր – այս տեսակն իրենից ներկայացնում է բազմաթիվ լամպերով լուսադիոդային ժապավեն, որոնք ամրացվում են առաստաղին աշխատանքային սեղանը լուսավորելու համար։ Ունեն վառ լուսավորում, խլում են քիչ էներգիա, բայց այնքան էլ մատչելի չեն։
Ջահերը ոչ միայն լուսավորող, այլր դեկորատիվ նշանակություն ունեն։ Ընտրված ջահերի լուսավորության որակով է պայմանավորված Ձեր հարմարավետությունը խոհանոցում։ Այդ իսկ պատճառով դրանց ընտրության հարցում պետք է զգուշություն ցուցաբերել։
Ինչպես նշեցինք, կախովի ջահերն ավելի բնորոշ են մեծ խոհանոցներին, իսկ փոքր խոհանոցներում նպատակահարմար կլինի կիրառել դնովի ջահերը, որոնք մեծ տարածք չեն զբաղեցնում։
Բացի տեսակների բազմազանությունից, կա նաև գունային լայն ընտրության հնարավորություն։ Զգուշորեն ընտրված կահույքն ու դեկորները հետագայում կօգնեն խուսափել ավելորդ խնդիրներից։