Ժամանակակից ինտերիերի առանձնահատկությունները

Ժամանակակից ինտերիերն աչքի է ընկնում իր պարզությամբ, բազմազանությամբ և հարմարավետությամբ:  Մարդիկ փորձում են տարբեր միջոցներով բնակարանները հնարավորինս հարմարավետ դարձնել: Միջոցները բազմաթիվ են ու բազմատեսակ, սակայն պետք է կարողանալ ճիշտ օգտագործել դրանք:

ինտերիեր

Ժամանակակից ինտերիերում շատ կարևոր է նաև գունային ներդաշնակությունը: Պատերի գույնն ընտրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրանք ապահովում են բնակարանի լուսավորությունը, հետևաբար պետք է նախապատվությունը տալ բաց երանգներին: Մուգ գույները ևս իրենց տեղն ունեն ժամանակակից ինտերիերում, սակայն այդ դեպքում պետք է կարողանալ դեկորային ճիշտ լուծումներ գտնել:

ինտերիեր

Ժամանակակից ինտերիերը թույլ է տալիս կիրառել նաև վառ գույների տարբեր երանգներ, քանի որ դրանք կենդանություն են հաղորդում բնակարանին: Հետաքրքիր հնարք է պատերից մեկը որևէ վառ գույնով ներկելը, սակայն ավելի տարածված տարբերակ է գործվածքների ու դեկորների միջոցով վառ գույների ներմուծումն ինտերիեր:

ինտերիեր

Ժամանակակից ինտերիերում առաձնակի ուշադրություն են գրավում գրաֆիկական նկարների, երկրաչափական պատկերների առկայությունը: Դրանք կիրառվում են ոչ միայն բնակարանը ձևավորելու, այլ տրամադրություն ապահովելու համար:

ինտերիեր

Մարդիկ փորձում են քայլել ժամանակին ու նորաձևության մեջ կատարվող փոփոխություններին համընթաց: Հազվադեպ է լինում, երբ վերանորոգված բնակարանը տարիներ շարունակ պահպանում է իր նախնական տեսքը: Ու այն փոփոխելը պայմանավորված է ոչ միայն արտաքին տեսքով, այլև մարդու՝ բնակարանը նորաձևությանը հանապատասխան վերանորոգելու ցանկությամբ:

ինտերիեր

Ժամանակակից ինտերիերը պահանջում է նաև էկոլոգիապես մաքուր՝ բնական նյութերի ներմուծում բնակարան:

ինտերիեր

Լուսավորությունը նույնպես հատուկ ուշադրության է արժանանում ժամանակակից ինտերիերում: Գրագետ արված լուսավորումը սենյակները դարձնում է ոչ միայն աչքի համար հաճելի, այլև ստեղծում է հարմարավետություն: Արհեստական լույսի տարբեր կիրառումները թույլ են տալիս միևնույն ինտերիերն ընկալել այլ ձևով: Հետաքրքիր լուծումներ ունեն նաև ջահերը, ձողաջահերը, որմնալամպերը, որոնք վաղուց արդեն երկրորդական չեն համարվում ինտերիերում:

ինտերիեր

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ