Ժամանակակից լոգասենյակ․ առանձնահատկությունները
Գոյություն ունեն ինտերիերի հարդարման բազմաթիվ ոճեր, որոնցից յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում ձևափոխվել, լրացվել է նոր տարրերով ու տեխնիկաներով։ Դասական ոճը նույնպես բացառություն չեղավ ու ձեռք բերեց ժամանակակից նրբերանգներ՝ չկորցնելով իր նրբաճաշակությունն ու ազնվականությունը։
Դասական ոճ հասկացությունը փոփոխվել է․ ի հայտ են եկել ժամանակակից նյութեր, որոնք կիրառվում են լոգարանը հարդարելիս։
Լոգարանի լուսավորությունը
Յուրաքանչյուր բնակարանին անհրաժեշտ է ճիշտ լուսավորություն առանց որի ինտերիերը կորցնում է իր արդյունավետությունը։ Առաստաղային լուսավորումը դասական ժամանակակից ոճում կարող է լինել ապակե ու մետաղական լուծումներով։ Ձևն ընտրելիս կարելի է օգտագործել գնդաձև, գլանաձև ու կոնաձև ջահեր։ Դրանք կարող են լինել միագույն կամ ունենալ տարատեսակ գունային երանգներ։ Այն նրբաճաշակություն է հաղորդում լոգասենյակին հատկապես այն դեպքում, երբ էֆեկտն արտացոլվում է ապակու վրա։
Հայելիների շրջանակներ
Լվացարանակոնքի վերևում պարտադիր է ունենալ հայելի՝ գեղեցիկ շրջանակով, որը բնորոշ է դասական ժամանակակից ոճին։ Հայելիները կարող են լինել ուղղանկյունաձև, շրջանաձև կամ շեղանկյունաձև։
Բաց լվացարանակոնքերին փոխարինելու են եկել փակ ու կահույքաձև տեսակները, որոնք իրենց հերթին կարող են լինել կլոր, ուղղանկյունաձև ու ձվաձև։ Նման լվացարանակոնքերը ոչ միայն գեղեցկացնում, այլև լրացնում են ինտերիերը