Ժամանակակից սանդուղքներն ինտերիերում

Ինտերիերի ամենակարևոր մասն են կազմում սանդուղքները, որոնք  նաև դեկորատիվ տարր են համարվում:
Սանդուղքները պետք է համապատասխանեն բնակարանի մյուս դեկորներին թե՛ ձևի, թե՛ նյութի առումով: Բարեբախտաբար, կան բազմաձև ու բազմատեսակ սանդուղքներ, որոնք ավելի հեշտ են դարձնում ընտրությունը:

Շրջանաձև սանդուղքներ. առավելություններն ու թերությունները
սանդուղքներ

Պարուրաձև սանդուղքները  մեծ տարածք չեն գրավում, դրանց թափանցիկությունը բնակարանը դարձնում է թեթև: Դրանք չեն խանգարում լույսի ներթափանցմանն ու սենյակի լուսավորմանը: Հարմար են նաև երկհարկանի բնակարանների համար:
Առանձնատներում ժամանակակից սանդուղքների կիրառումն այն դարձնում է նորաձև ու հարմարավետ: Եթե այն գտնվում է հյուրասենյակի ու խոհանոցի միջև, ապա կարծես սենյակները միմյանցից առանձնացնող դեր է կատարում:
սանդուղք

Պարուրաձև սանդուղքներն ունեն նաև իրենց թերությունը: Օրինակ, դրանցով կահույք տեղափոխելը բավականին բարդ է:

Պարուրաձև սանդուղքները երկհարկանի բնակարաններում
Այս սանդուղքներն ունեն պարուրաձև ժապավենի տեսք և քիչ տարածություն են գրավում:
Լինում են պտուտակաձև, որոնք կարող են լինել տարբեր երանգների: Սանդուղքների մինիմալիստական ոճը ժամանակակից տեսք է տալիս բնակարաններին:
սանդուղք
Շատ կարևոր դեր են կատարում նաև լրացումները, որոնք կարող են լինել նուրբ ճաղավանդակներով, դեկորատիվ ճաղաշարերով:
սանդուղքներ

Հետաքրքիր հավելում կարող է լինել նաև լույսերի կիրառումը, որոնք սանդուղքին շատ գեղեցիկ տեսք են հաղորդում հատկապես երեկոյան:
սանդուղք

Չնայած նմանատիպ սանդուղքները կառուցված են լինում ծանր նյութերից, սակայն թափանցիկությունը նրանց թեթևություն է հաղորդում:

Պտուտակաձև սանդուղքներ
Պտուտակաձև սանդուղքները նույնպես աչքի են ընկնում իրենց թեթևությամբ, քիչ տարածություն գրավելու առանձնահատկությամբ և նորաձևությամբ: Հետաքրքիր լուծում է ճաղաշարերի բացակայությունը:

սանդուղք
Փոքր սենյակների համար կարելի է ընտրել սանդուղքներ ապակե կամ մետաղյա ճաղաշարերով, որոնք կատարյալ տարբերակ են: Սա նաև հետաքրքիր դեկոր է սենյակների համար: Սակայն կահույքի տեղափոխման համար առավել հարմարավետ են ուղիղ տարբերակները:
սանդուղք
Հարմարավետ աստիճաններն ունեն հետաքրքիր դիզայն, իսկ կառուցվածքը թույլ է տալիս այն կանգնեցնել համարյա հորիզոնական դիրքով:
Հետաքրքիր տարբերակ են նաև ապակե ճաղաշարերով սանդուղքները, որոնց աստիճանները կարող են լինել կաղնեփայտից, հացենուց պատրաստված և այլն:
Ապակե ճաղաշարերով սանդուղքները շատ հարմար են փոքր բնակարանների համար, քանի որ դրա շնորհիվ բնակարանն ընդարձակվում ու լուսավորվում է:
սանդուղք

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ