Ինչպես պատշգամբում ջերմամեկուսացում ապահովել

inchpes-patshgambum-jermamekusacum-apahovel-7

Այսօր ժամանակակից նյութերի շնորհիվ կարող ենք խորշապատշգամբը վերածել աշխատասենյակի, արհեստանոցի, ննջասենյակի և այլն:

Եթե որոշել եք խորշապատշգամբը վերափոխել վերը նշված տարբերակներից  մեկով, ապա պետք է նաև որոշեք, թե այդ տարածքը ջեռուցվելու է, թե ոչ, նաև որոշեք պատշգամբը բնակելի տարածքին միացնելու եք թե ոչ:

inchpes-patshgambum-jermamekusacum-apahovel-2

Պատշգամբի թույլատրելի ծանրաբեռնվածությունը ևս պետք է հաշվի առնել, օրինակ, П-աձև (երբ 3 կողմերը բաց են) կամ  Г-աձև (երբ 2 կողմերը բաց են) պատշգամբները շատ ծանրաբեռնվածություն չեն կարող պահել, այդ իսկ պատճառով այդպիսի պատշգամբներում ավելի լավ կլինի օգտագործել միաշերտ ապակեպատվածքով շարժական կամ երկփեղկ համակարգեր Սակայն, ջերմության մեծ մասը ապակու միջոցով է դուրս գալիս, ուստի պատշգամբն այդ կերպ ջերմամեկուսացնել չի հաջողվի:

Այնուհետև պետք է որոշել պատշգամբի տաք և սառը պատերը, օրինակ դրսի պատն ու հարևանի պատշգամբին հարող պատը սառը պատեր են և դրանք պետք է ջերմամեկուսացնել, իսկ տաք պատերը այն պատերն են, որոնք կպած են բնակելի սենյակների պատերին: Եթե հարևանի պատշգամբը ջերմամեկուսացված է, ապա այդ պատը տաք պատ է և պատշգամբը ջեռուցելու կարիք չեք ունենա:

Հատակն ու առաստաղն ամեն դեպքում պետք է ջեռուցել:  Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին անկյանը, որտեղ տաք պատը սառը պատի հետ է միանում:Սառը պատի վրա գտնվող անկյունը պետք է ամբողջությամբ ջերմամեկուսացվի, իսկ տաք պատի վրա գտնվող անկյունը ՝առնվազն 25 սմ լայնությամբ:

inchpes-patshgambum-jermamekusacum-apahovel-3

Ջերմամեկուսացումը նաև կախված է այն բանից, թե պատշգամբը արևկող է թե ոչ: Եթե հատակին, առաստաղին և այլ տեղեր միջանցիկ անցքեր կան, ապա դրանք պետք է փակել և ջերմամեկուսացնել:

Այժմ հաշվարկում ենք, թե տարածքը ջերմամեկուսացումից հետո, որքան կփոքրանա. ջերմամեկուսիչի հաստությունը միջինը 5-20 սմ է, պատերի, հատակի և առաստաղի հարթեցումը 1-3 սմ է խլում, ապակեպատվածքի համակարգը 18-20 սմ լայնություն կխլի: Այս ամենը հաշվարկելով, կարող եք կահույքի դասավորությունը որոշել:

Եթե պատշգամբում արդեն կա ապակեպատվածք, ապա հաշվարկեք, պատերի, առաստաղի և հատակի ջերմամեկուսացման համար տեղ մնում է թե ոչ:

Եթե ջերմամեկուսիչի համար 2 սմ տարածք է մնացել, ապա կարող եք ջերմամեկուսացում ապահովել <տաք> սվաղով կամ միակողմանի սենդվիչ պանելներով, եթե 3-5 սմ ունեք, ապա կարող եք շոգեմեկուսիչ կամ էքստրուզիոն ջերմամեկուսիչներ կիրառել: Դա թույլ է տալիս պատշգամբը տաքացնել՝ առանց հավելյալ ջեռուցման: Եթե ազատ տարածքը 5-7 սմ է, ապա կարող եք լիարժեք ջերմամեկուսացում ապահովել՝ լրացուցիչ ջերմամեկուսիչ օդային միջնորմով: Իսկ 10 սմ ազատ տարածքի դեպքում, տեղադրելով երկխցիկ ապակեփաթեթներ, պատշգամբը նույնիսկ խիստ ցրտերի ժամանակ տաք կլինի:

Ջերմամեկուսումից հետո պատշգամբում անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար մի քանի ձև կա:

inchpes-patshgambum-jermamekusacum-apahovel-4

Առաջին դեպքում, բարձր ջերմային իներցիա ունեցող նյութերի օգտագործումն է. երբ ջերմաստիճանը նվազում է, նյութերը կուտակած ջերմությունը փոխանցում են՝ աստիճանաբար սառելով: Այդ դեպքոմ արդյունավետ է 2.5 սմ հասությամբ փայտը կամ 10 սմ հաստությամբ բետոնե սալիկը:

Երկրորդ դեպքում ջերմակուտակող նյութերից պատրաստված ցածր ջերմահաղորդականությամբ և ջերմայուրացմամբ տաքացվող հատակի կիրառումն է: Այդպիսի հատակը ապակու միջոցով արևից էներգիա կկլանի:

Երրորդը հատակի մակարդակի բաձրացումն է.պատշգամբի հատակը պետք է այլ սենյակներից ավելի բարձր անել: Այդ դեպքում, տաք եղանակին զով կլինի, իսկ սառը եղանակին ջերմությունը լավ կպահպանվի:

inchpes-patshgambum-jermamekusacum-apahovel-5

Ապակու միջոցով ջերմակորուստները նվազեցնելու մի քանի եղանակ կա.

  1. Ապակեպատվածքի տարածքը փոքրացրեք. օրինակ, կողային պատերին ամրացված ապակեփաթեթները՝ եռաշերտ սենդվիչ պանելներով փոխարինելով: Եթե պլանավորել եք պատշգամբում պահարան տեղադրել, ապա սենդվիչ-պանելների չափը պետք է պահարանի խորությունից քիչ չլինի:Պետք է հիշել, որ պահարանները դարակները և մնացած բաները չպետք է խանգարեն, որպեսզի տաք օդը սառը պատերին և անկյուններին հասնի, այլապես տարվա սառը եղանակին կոնդենսատ կկուտակվի:
  2. Տեղադրեք էներգախնայող ապակիով ապակեփաթեթներ:
  3. Ջերմանդրադարձնող ապակու փոխարեն շարժական ջերմամեկուսացում տեղադրեք:

Օդի մեջ բարձր խոնավությա դեմ պայքարելու համար միջանցիկ օդափոխություն են կիրառում: Ձմռանը դրան փոխարինում են միկրոօդափոխումները, ձգվող օդափոխիչները: Եթե պատշգամբը ապակեպատված է, բայց ջերմամեկուսացված չէ, ապա պատշգամբի դռներն ու պատուհանները փակ պահեք, իսկ օդափոխությունն ապահովեք միկրոօդափոխության օգնությամբ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ