Ջեռուցման կենտրոնացված համակարգեր. հարմարեցնում ենք բնակարանին

Կարելի՞ է արդյոք միջամտել կենտրոնական ջեռուցման աշխատանքներին: Ինչպե՞ս անել, որ ջեռուցման մարտկոցն իրականացնի իր հիմնական գործառույթները, բայց և աննկատ լինի ինտերիերում:

  1. Սկսենք ամենատարածված հարցից՝ ինչպես փոխել կենտրոնական ջեռուցման ռադիատորը կամ տեղափոխել այն սենյակի այլ վայր: Նախ դա պետք է անել, երբ ջեռուցման սեզոնն արդեն ավարտվել է, իսկ նորը դեռ չի սկսվել, այսինքն ցանկալի է՝ ամառային սեզոնին: Եվ երկրորդ՝ ցանկացած դեպքում ռադիատորի փոփոխությունը, հատկապես հին տանը, կախված է ջեռուցման սյուների ապամոնտաժումից: Այսինքն այսպես թե այնպես, կարիք կլինի կապվել որևէ կազմակերպության հետ, որը կիրականացնի այդ գործը: Այսինքն եթե դա մեկ ռադիատոր չէ, իսկ դուք բնակարանի կապիտալ վերանորոգում եք իրականացնում, բոլոր այդ հոգսերը վստահեք ձեր շինարարական կազմակերպությանը: Միակ բանը, որին հատուկ ուշադրություն պիտի դարձնել, կենտրոնացված համակարգի ռադիատորի տեսակն  ընտրելն է` նրա հզորությունը, ընդհանուր տեսքը, տեսականիշը, միացման տիպը: Սրանում ձեզ կօգնեն մասնագետները: Միգուցե մարտկոցի փոխման անհրաժեշտություն չլինի էլ:
  2. Մյուս հարցը, որ ուշադրության է արժանի, փականային ամրանն է և ջեռուցման սյուների կարգավորիչ ծորակները: Եթե հետագայում էլ եք նախատեսում բնակվել նույն բնակտարածքում ու մտադիր չեք ռադիատորը հաճախակի փոխել, բայց մտադիր եք հաճախակի փոխել պաստառները, հոգացեք այն մասին, որ ռադիատորի առաջ հատող ծորակներ տեղադրվեն: Եթե որոշեք կարգավորող այդպիսի ամրան տեղադրել, պատրաստ եղեք նրան, որ ռադիատորի հզորությունը սովորականից 10 %-ով ավելին պետք է լինի ու համապատասխանաբար մեծանալու է նաև ռադիատորի չափսը: Չմոռանանք նաև, որ ռադիատորի վրա պետք է տեղադրվի օդահան ծորակ կամ, այսպես կոչված, Մաևսկու ծորակ: Այսպես հնարավոր կլինի խուսափել ջեռուցման համակարգի անհարկի աղմուկից, իսկ ռադիատորն իր ամբողջ մակերեսով հավասարաչափ կտաքանա, ինչը կմեծացնի նրա ջերմահաղորդումը: Անմիջապես ցանկություն է առաջանում հիշատակել ռադիատորի՝ պատշգամբ կամ լոջիա տեղափոխելը: Այս հարցի շուրջ վիճաբանությունները շատ են: Բայց ամենագլխավորը ջեռուցման հիդրավլիկ հաշվարկի խախտումն է տան այդ հատվածում: Ու որպեսզի այն լիարժեք աշխատի, հարկ է փոխել հիդրավլիկ ծանրաբեռնվածությունը, իսկ երբեմն էլ՝ համակարգի մի մասը: Իսկ նման կերպ տեղափախված ռադիատորից 100%-անոց ջերմատվություն չենք կարող ակնկալել: Եթե առկա են պատշգամբի կամ լոջիայի ջեռուցման այլընտրանքային մեթոդներ, ավելի լավ է դրանից օգտվել, իսկ կենտրոնական ջեռուցման ռադիատորը տեղափոխել միայն այն տեղը, որտեղ այն տաքություն կստանա առանց համակարգում  լրացուցիչ շրջադարձերի:                                                                                         
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ