Ընտրում ենք ջեռուցման մարտկոցներ
Բնակարանի հարմարավետությունը մեծ մասամբ կախված է ջերմաստիճանից: Այս հոդվածում կխոսենք ջեռուցման մարտկոցների նյութերի մասին և կօգնենք Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:
Ժամանակակից մարտկոցներ
Այժմ հիմնականոմ 4 տեսակ մարտկոցներ կան. ալյումինե, չուգունե, պողպատե և բիմետաղական, իսկ թե դրանցից որն է ավելի լավը, կփորձենք պարզել:
Բիմետաղական մարտկոցներ
Բիմետաղական մարտկոցները երկու մետաղներից են ստացված. ներսի շերտը երկաթ է, իսկ արտաքին շերտն՝ ալյումին: Դրանց գլխավոր առավելությունն այն է, որ կարող են բարձր հիդրավլիկ ճնշմանը դիմանալ, իսկ ալյումինե շերտը տաքությունն ավելի լավ է պահում: Այսպիսով այս մարտկոցները դիմացկուն են, երկար են ծառայում և բարձր ջերմահաղորդականություն ունեն: Վերջինիս միակ թերությունը բարձր արժեքն է:
Արտաքին տեսքից բիմետաղական մարտկոցները ալյումինի նման են:
Ալյումինե մարտկոցներ
Ալյումինե մարտկոցներն առավել տարածված են, քանի որ էժան են, գեղեցիկ և թեթև: Դրանք երկու տարբերակով են արտադրվում.
- Կենտրոնական ջեռուցման համակարգ ունեցող բնակարանների համար (դիմանում են մինչև 10 մթնոլորտ ճնշմանը):
- Առանձնատների համար՝ ավտոնոմ ջեռուցման համակարգով (դիմանում են մինչև 6 մթնոլորտ ճնշմանը):
Վերջիններիս ջերությունն այն է, որ կոռոզիայի են ենթարկվում և օդային խցանի առաջացման դեպքում անհրաժեշտ է օդը բաց թողնել:
Ուշադրություն. ոչ մի դեպքում երկու ծորակը վերևից և ներքևից չփակեք, քանի որ մարտկոցը ճնշմանը չի դիմանա:
Պողպատե մարտկոցներ
Պողպատե մարտկոցները գնային առումով հարմար են, լավ են տաքությունը փոխանցում և գեղեցիկ են, սովորաբար, դրանք օգտագործում են առանձնատներում: Այս տարբերակը կենտրոնական ջեռուցման համակարգի համար հարմար չէ, քանի որ հիդրավլիկ հարվածներին չի դիմանում և ժանգոտվում է:

Պողպատե մարտկոցները լինում են պանելային և խողովակաձև:
Չուգունե մարտկոցներ
Չնայած այն բանի, որ շատ տներում դեռևս չուգունե մարտկոցներ են օգտագործում, բայց պետք է նշել որ դրանք շատ թերություններ ունեն. շատ ծանր են /յուրաքանչյուր սեկցիան 7 կգ/, տաքությունը լավ չեն փոխանցում և պարբերաբար ներկելու անհրաժեշտություն է առաջանում: Չուգունե մարտկոցները դիմանում են մինչև 10-15 մթնոլորտ ճնշմանը, 50 տարի կարող են ծառայել և կայուն են հիդրավլիկ հարվածների հանդեպ:
Որպեսզի չուգունե մարտկոցները լավ աշխատեն, մեծ ծավալով ջուր է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով առանձնատների համար հարմար չեն: Ցանկալի է վերջիններիս տեղադրման գործը վստահեք փորձառու սանտեխնիկին:
Ինչպես ընտրել օպտիմալ հզորությունը
Այս դեպքում պետք է մարտկոցների սեկցիաների քանակը ճիշտ որոշեք, որը հետևյալ չափորոշիչներից է կախված.
- շենքը պանելային է, թե քարե,
- տարածքի մակերեսը,
- պատուհանների քանակն ու դասավորությունը,
- դեպի փողոց նայող պատերի քանակը,
- պլաստիկե կամ փայտե պատուհանները,
- մարտկոցները էկրանով ծածկելու եք, թե՝ ոչ:
Եթե սենյակը 3 մ է, մեկ դուռ և մեկ պատուհան ունի, ապա 1 քառակուսի մետրի հաշվարկով 90-125 վատտ հզորությամբ մարտկոց է անհրաժեշտ:
Մարտկոցներ գնելիս ինչի վրա ուշադրություն դարձնել
Բացի նյութից և հզորությունից, ջեռուցման մարտկոցները նաև այսպիսի չափորոշիչներ ունեն, ինչպիսիք են խողովակհների չափը, լայնությունը, ջերմաստիճանի կարգավորիչը:
Ջերմակարգավորիչը թույլ է տալիս, ըստ ցանկության ջերմութունը կարգավորել: Այն պետք է բարավորի / перемычки/ տեղադրությունից հետո տեղադրել:
Դժվար է միանշանակ ասել, թե որ մարտկոցներն են ավելի լավը, քանի որ բնակարանի համար բոլոր տեսակի մարտկոցները հարմար են, բացի պողպատե մարտկոցից, ալյումինե մարտկոցները էժան են, իսկ չուգունե մարտկոցները՝ երկարադիմացկուն: Բիմետաղական մարտկոցները բոլոր առումներով օպտիմալ տարբերակ են՝ չհաշված բարձր արժեքը 🙂