Տեղադրում ենք ջրային կամ էլեկտրական տաքացվող հատակ

texadrum-enq-jrayin-kam-elektrakan-taqacvox-hatak-10

Մեր երկրում, կենտրոնական ջեռուցում չկա, այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրը ջեռուցոմ անցկացնելիս, մտածում է ինչպես այդ հարցին ավելի օպտիմալ լուծում տա: Ընդհանուր ջեռուցումից զատ, հաճախ տաքացվող հատակ է տեղադրվում՝ լամինատի կամ սալիկի տակ:

Տաքացվող հատակի տեսակները լինում են էլեկտրական կամ ջրային: Այդ տարբերակներից յուրաքանչյուրը ունի և առավելություններ և թերություններ:

Ջրային տաքացվող հատակ

Ջրային տաքացվող հատակի գլխավոր առավելությունը տեղադրման տեխնոլոգիան է. հատակի տակ խողովակներ են տեղադրվում, որոնց մեջ տաք ջուր է շրջանառվում, ինչի շնորհիվ էլ հատակը տաքացվում է: Այդ խողովակները միանում են ջեռուցման համակարգին: Ջրային տաքացվող հատակի տեղադրման սխեման կարող է լինել «օձանման» կամ «խխունջաձև» խողովակներով:

Առաջին տարբերակը հեշտ է տեղադրվում, իսկ թերություններից է ամբողջ տարածքով մեկ ջերմաստիճանի էական անկումը և «գծավոր» հատակի առաջացումը: Երկրորդ տարբերակը հարմար է այն շինությունների համար, որտեղ ջերմաստիճանային տատանումները զգալի չեն:

Տեղադրում-ենք-ջրային-կամ-էլեկտրական-տաքացվող-հատակ-1

«Խխունջաձև» տեղադրվող տաքացվող հատակի թերությունը ժամանակատարությունն է, իսկ առավելությունը՝ տաքության հավասարաչափ բաշխումը: Այդպիսի խողովակների տեղադրման դեպքում պետք է մանրակրկիտ նախագծել:

 Էլեկտրական տաքացվող հատակ

Ի տարբերություն ջրային տաքացվող հատակի, էլետրական տաքացվող հատակ անհամեմատ հեշտ է տեղադրել. այն կարելի է գրեթե բոլոր տեսակի հատակածածկույթների տակ տեղադրել, բայց ամենատարածված և հեշտ տարբերակը սալիկի տակ տեղադրելն է:

Սալիկի տակ էլեկտրական տաքացվող հատակի տեղադրության մի քանի ձև գոյություն ունի, ընդ որում, կարող եք այն տեղադրել ոչ թե սենյակի ամբողջ մակերեսով մեկ, այլ այնտեղ, որտեղ պահանջվում է: Այս կերտ կտնտեսեք թե ծախսվող նյութը, թե ծախսվող էներգիան: Էլեկտրահատակը պետք է տեղադրել, հարթ հատակի վրա:

Որպես էլեկտրահատակ, կարող է լինել ջեռուցման կաբելը, ջեռուցման մինի-մատերը կամ կարբոնային մատերը, որոնք տեղադրվում են հարթ և չոր հատակի վրա: Ջեռուցման տաքացվող հատակի համար էլեկտրակաբելի տեղադրման ժամանակ խորհուրդ են տալիս օգտագործել ջերմանդրադարձնող ծածկույթ, որը տեղադրվում է կաբելի տակ: Լավ օրինակ է, փրփրապլաստը, որը փայլաթիթեղի նման պատված է թաղանթով: Ջերմամեկուսացումը էլեկտրական հատակի արդյունավետությունը 30-40 տոկոսով մեծացնում է:

Լամինատի տակ տեղադրվող տաքացվող հատակ

Լամինատի տակ տաքացվող հատակ տեղադրելուց՝ մի քանի խնդրի առջև կկանգնեք: Եթե լամինատը ցեմենտի կամ բետոնի հիմքի վրա է տեղադրվում, ապա տաքացվող հատակը առանց հարթակի չարժե տեղադրել, քանի որ լամինատը հիմքին չի ամրացվում, որի պատճառով էլ բետոնե հատակի վրա լրացուցիչ աղմուկ է առաջանում: Իսկ հարթակը կօգնի լուծել ամորտիզացիայի, ջերմամեկուսացման և անհարթ հիմքի հարցերը: Տաքացվող հատակը տեղադրելիս, պետք է լավ որակի լամինատ վերցնել: Ոչ բոլոր լամինատների տակ է խորհուրդ տրվում տաքացվող հատակ տեղադրել: Լամինատի տակ տեղադրված ջեռուցվող տարրերի հզորությունը քառակուսի մետրի հաշվարկով 110 վատտը պետք է չգերազանցի:

Էլեկտրական տաքացվող հատակի ինքնուրույն տեղադրում

Տեղադրման համար Ձեզ անհրաժեշտ է՝

  • Բետոնե երեսասվաղ  30 – 70 մմ,
  • Մետաղապլաստիկե խողովակ  20 մմ,
  • ներքին D = 16 մմ,
  • հատակի ծածկույթ,
  • ծածկի սալիկ,
  • արմատուրային (ամրանային) ցանց  10 մմ,
  • ջերմապահպանիչ  10 մմ:

Առաջին դեպքում, կարող եք երեսասվաղ անել, որից հետո սալիկը տեղադրել: Երկրորդ դեպքում տաքացվող հատակը տեղադրում է երեսասվաղի վրա՝ կերամիկական սալիկի տակ: Երրորդ դեպքում՝ էլեկտրական հատակը տեղադրում են անմիջապես հատակի ծածկույթի տակ: Հիմքը նախապատրաստում են, այնուհետև հարթ մաքուր մակերևույթի վրա հիդրոմեկուսացնող շերտ են դնում:

Նախապատրաստում

Շինանյութային աղբն ու փոշին հեռացրեք, որպեսզի հատակի մակերևույթը լինի մաքուր և առանց ճաքերի: Այնուհետև բետոնը նախաներկեք: Նշեք այն հատվածները, որտեղ հատակը պետք է չտաքացվի, օրինակ, զուգարանակոնքի, լոգարանի կամ կահույքի տակ:

Ջեռուցման մատերի տեղադրություն

Թրթռամարիչ ժապավենը ամրացվում է պատերին, որպեսզի տաքանալուց հատակը չլայնանա: Պետք է այնպես տեղադրել համակարգը, որպեսզի տաքությունը դեպի վերև բարձրանա: Որպես տաքացուցիչ հարմար է փրփրացված պոլիէթիլենը՝ ալյումինե փայլաթիթեղով պատված՝( пенофол), փրփրապոլիստերոլը կամ հանքային բամբակը: Տաքացուցիչի վրա է մոնտաժվում ամրանավորած ցանցը: Այնուհետև մոնտաժվում է տաքացվող հատակի համակարգը:

Տաքացվող տարրերն ու ցանցը հատակի վրա այնպես են տեղադրվում, որպեսզի իրար վրա չընկնեն և չհատվեն:Որպեսզի տաքացվող հատակը սենյակի չափով լինի, կարելի է ցանցը համապատասխան տեղերից  կտրել՝ առանց կաբելին կպնելու: Բարձր խոնավություն ունեցող տարածքներում  ցանցը հողակցում են կարգավորիչին:

Կարևոր է: Պատերից 5 սմ բաց թողեք, իսկ այլ ջեռուցման տարրերից (կենտրոնական ջեռուցման խողովակներից, մարտկոցներից)՝ 10 սմ հեռու: Տարբեր հատակածածկույթների դեպքում տաքացման համակարգը պետք է տարբեր լինի:

Միացում

Բետոնի մեջ 20X20 սմ-անոց ակոսիկ է փորվում, որի միջով ջեռուցման տարրերի վերջավորությունները մտնում են զոդահանված տուփի մոտ:

Ուշադրություն: Եթե ինքնուրույն եք էլեկտրահատակ տեղադրում, ապա ջեռուցման մատի լարերի և ջերմաստիճանի տվիչի դիմադրությունը չմոռանաք ստուգել: Լավ կլինի լարերի տեղադրման սխեմա գծել և պահել, որը հաջորդ վերանորոգման ժամանակ անպայման պետք կգա:

Ջերմաստիճանը կարգավորելու համար ակոսիկի մեջ մտցրեք ալիքավոր խողովակը, որի մեջ է գտնվում ջերմաստիճանի տվիչը: Այն պետք է խողովակի եզրին ամրացված լինի և խցափակիչով փակված: Ալիքավոր խողովակը մտցնելուց հետո, ակոսիկը սալիկի սոսնձով լցրեք: Հակառակ կողմից պետք է միացնող լար դորս գա, որը տանում է դեպի զոդահանված տուփը: Պատի մոտ խողովակի կորությունը պետք է 5 սմ-ը չգերազանցի: Լարերի վերջավորությունները մաքրեք և թերմոստատին (ջեչմապահպանիչ) ամրացրեք: Միացումից հետո կարճատև գործարկում արեք:

Երեսասվաղ

Այնուհետև էլեկտրական մատերի վրա 8-10մմ հաստությամբ լուծույթ լցրեք և լավ չորանալուց հետո էլեկտրական հատակը կրկին փորձարկեք; Այժմ կարող եք սովորական հատակածածկույթ փռել, կամ էլ միանգամից սալիկ սոսնձել: Մոնտաժային աշխատանքների ժամանակ, տարածքում միջանցիկ քամիներ պետք է չլինեն: Տաքացվող հատակը պետք է միացնել, միայն երեսասվաղը ամբողջությամբ չորանալուց հետո:

Ջրային տաքացվող հատակի ինքնուրույն տեղադրում

Տեղադրում-ենք-ջրային-կամ-էլեկտրական-տաքացվող-հատակ-4

Ջրային հատակի միացման սխեմատիկ օրինակ:

Այս տեսակ տաքացվող հատակի մոնտաժը սկսվում է կոլեկտորային պահարանի տեղադրումից, որը հատակի մոտ է՝ պահարանի մեջ: Դրա մեջ խողովակների հաղորդաշղթաները հիմնական ջեռուցման համակարգի հետ են միանալու: Եթե արդեն պահարանը տեղադրված է, մոտեցնում են հետադարձ և մատուցիչ խողովակները: Դրանից հետո մակերևույթը մաքրեք և հարթեցրեք, անուհետև պոլիէթիլենով հիդրոմեկուսացումը սոսնձեք, որից հետո պատին թրթռամարիչ ժապավեն սոսնձեք: Այժմ կարող եք ջերմամեկուսացումը տեղադրել. լավ կլինի պոլիստիրոլ, հանքային բամբակ կամ փրփրաբետոն վերցնել:

Այժմ սկսվում է խողովակների տեղադրման փուլը: Խողովակները կարող են լինել պոլիպրոպիլենից կամ մետաղապլաստիկից: Խամութների օգնությամբ խողովակներն ամրացվում են ամրանավորած ցանցին: Ջերմամեկուսացմանը խողովակները երկաթակապերով կամ ժապավեններով են ամրանում:Հաղորդաշղթաներն ու կոլեկտորային համակարգը միանում են, որի համար մի ծայրը ամրանում է մատուցիչ կոլեկտորի հետ, իսկ մյուսը՝ հակառակ:Խողովակները պետք է ամբողջական լինեն, որպեսզի կաթոցներ չլինեն:

Այժմ թրթռամարիչ ժապավենով դեֆորմացված կցակար արեք: Հետադարձ և մատուցիչ խողովակները մետաղե նրբապատ ծալքավոր խողովակի մեջ են դրվում: Այժմ տաքացվող հատակը փորձարկվում է. մատուցիչ կոլեկտորից ջուրը բոլոր հաղորդաշթաներով անցնում է, մինչև ողջ օդը դուրս գա: Ճնշափորձարկման ժամանակ, կարգավորման փականները բացվում են, իսկ օդահեռատարները՝ փակվում: Կարող եք հատակը առավելագույն ջերմաստիճանի (ջուրը մինչև 80 աստիճան տաքանում է) տակ փորձարկել: Համակարգը փորձարկելուց հետո, երեսասվաղն եք լցնում՝ 3-7 սմ բարձրությամբ:

Տաքացվող հատակը հարմարավետություն է ստեղծում. կարող եք սալիկի կամ լամինատի տաք մակերույթի վրա ոտաբոբիկ քայլել, իսկ քողարկված խողովակները թույլ կտան, տաքացվող հատակ տեղադրել ցանկացած սենյակում՝ առանց սենյակի արտաքին տեսքը վնասելու:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ