Ջրային տաք հատակ սեփական ձեռքերով

jrayin-taq-hatak-sepakan-dzerqov-13

Այսօր առանձնատների շատ բնակիչներ հիմնական կամ լրացուցիչ ջեռուցման համար նախընտրում են ջրային տաք հատակ տեղադրել: Այն ունի մի շարք առավելություններ. բարձրացնում է հարմարավետությունը, հավասարաչափ տաքացնում է սենյակը, չի պահանջում էներգիայի հավելյալ ծախս, քանի որ այն աշխատում է մեկ կաթսայից ռադիատորներով: Այս ուղեցույցը կօգնի ձեզ տեղադրել տաք հատակ, նույնիսկ եթե դուք չունեք համապատասխան փորձը, սակայն խորհուրդ է տրվում ուսումնասիրել բոլոր նրբությունները: Իսկ դրանք շատ են:

Տաք հատակ և վերջնական ծածկույթ

Ջրային տաք հատակն առավել լավ է համադրվում սալիկապատ հատակի կամ կերամոգրանիտի հետ: Նախ որովհետև այս նյութերն ամուր են և երկարակյաց: Երկրորդը՝ տաքանալիս չեն արտադրում վնասակար նյութեր: Եվ երրորդը՝ ջերմությունը հիանալի լրացնում է սալիկների սառնությունը, և դրանց վրայով կարելի քայլել նույնսիկ բաց ոտքերով, այն շատ ջերմակայուն է: Բայց իմաստ չկա տաքացնելու, օրինակ, կավրոլինը, և չի կարելի գերազանցել հատակի ջերմաստիճանը 31 աստիճանից բարձր, քանի որ դա կառաջացնի վնասակար նյութերի արտադրություն:

Տարածք ջերմաստիճան
Բնակելի սենյակներ 26 (միջին)
Բարձր խոնավությամբ սենյակներ 31 (միջին)
Ոչ բնակելի տարածքներ 31 (միջին)
Խողովակի վրա 35 (առավելագույն)
Մանրահատակ և լամինատ 27 (առավելագույն)
Երեխաների մշտական մնալու վայր 24 (առավելագույն)

Հատակին տեղադրման եղանակները

Տաք հատակի տեղադրումը կարելի է իրականացնել մի քանի եղանակով: Ամենատարածվածը և ապահովը բետոնե սվաղն է: Ի տարբերություն էլեկտրական տարբերակի՝ 16մմ-անոց խողովակները բետոնի մեջ թաքցնել չի ստացվի, նույնիսկ չի կարելի դա անել: Դրա համար պետք է խողովակից 3սմ-ից ոչ պակաս բարձրության բետոն լցնել:

Երկրորդ տարբերակը խողովակերի տեղադրումն է նախապես փորված առվակներում: Առվակները փորվում են ձեռքով, խողովակները տեղադրվում են դրանց մեջ, այնուհետև լցվում է սվաղը:

Հաջորդ տարբերակն օգտագործում են փայտե հատակներով առանձնատներում, սակայն այն շատ աշխատար և ծախսատար է: Խողովակները տեղադրվում են փայտե առվակներում: Այս դեպքում հատակին ամրացվում են տախտակներ, որոնք կազմում են առվակներ խողովակների համար:

 Օգտագործվող խողովակների տեսակները

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-1-2
Ջրային տաք հատակի համար կարելի է օգտագործել 3 տեսակի խողովակ:

Գործված պոլիէթիլենից խողովակներ (PEX-EVOH-PEX) աշխատելու համար հարմար չեն, քանի որ դժվար է դրանց տալ անհրաժեշտ ճկվածություն և ձև, տաքանալիս դրանք ուղիղանում են: Սակայն դրանցում հեղուկը չի սառում և դրանք հնարավոր է հեշտ վերանորոգել: Մետաղապլաստ խողովակներն օպտիմալ տարբերակն են. ցածր գին, հեշտ հավաքվում են, պահպանում են իրենց ձևը: Պղնձե խողովակներն ավելի թանկ են, սվաղի մեջ օգտագործելիս դրանք պետք է պատել պաշտպանիչ շերտով, որպեսզի դրանք չժանգոտվեն:

Ջրային տաք հատակ սեփական ձեռքերով. տաք հատակի հաշվարկ

Մինչ տեղադրումը և անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը իրականացվում է ջրային տաք հատակի հաշվարկ: Դրա համար անհրաժեշտ է գծագրել խողովակների սխեման, որը հետո պետք կգա հատակի վրա աշխատելու ժամանակ: Եթե վստահ եք, որ որոշակի հատվածում մշտապես լինելու է կահույք կամ սանտեխնիկա, այդ հատվածում պետք չէ խողովակ տեղադրել: 16մմ շառավղով խողովակի երկարությունը չպետք է գերազանցի 100մ-ը (120 մ-ը` 20մմ շառավղի դեպքում), հակառակ դեպքում համակարգի ճնշումը կլինի անբավարար: Այսինքն՝ յուրաքանչյուր կոնտուր մոտավորապես զբաղեցնելու է 15մ2 տարածք:

Մի քանի կոնտուրների երկարության տարբերությունը պետք է լինի 15մ-ից ոչ պակաս: Այսինքն՝ դրանք պետք է գրեթե հավասար լինեն: Մեծ սենյակները պետք է բաժանել մի քանի կոնտուրի:

Խողովակների տեղադրման օպտիմալ քայլքը պետք է լինի 15սմ լավ ջերմամեկուսացման պարագայում: Եթե ձմռանը հաճախակի -20 աստիճան ցուրտ է լինում, ապա քայլքը կարող եք կրճատել մինչև 10սմ (կամ փոքրացնել այն միայն արտաքին պատերի շրջանում): Եթե ապրում եք հյուսիսում, ստիպված կլինեք գործի դնել հավելյալ ռադիատորներ:

15սմ քայլքի դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կծախսվի մոտավորապես 6,7մ խողովակ: 10սմ քայլքի դեպքում՝ 10մ խողովակ մեկ քառակուսի մետրի համար: Ընդհանրապես ջրային տաք հատակ հաշվարկելու հարցը առանձին քննարկման թեմա է, քանի որ կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել՝ ջերմակորուստը, հզորությունը և այլն:

Գրաֆիկում պատկերված է հոսանքի հզորության կախվածությունը ջերմակրիչի ջերմաստիճանից: Կետագծերով պատկերված են 20մմ շառավղով խողովակները, իսկ հոծ գծերով՝ 16մմ:

 jrayin-taq-hatak-sepakan-dzerqov-14

Ուշադրություն դարձրեք, որ գրաֆիկում բերված տվյալները ճիշտ են միայն 7սմ-անոց ցեմենտավազային սվաղի և սալիկապատ ծածկի դեպքում: Օրինակ՝ եթե սվաղի հաստությունը ավելանա 1սմ, ապա ջերմահոսանքի հզորությունը կընկնի 5-8%:

 Հոսանքի հզորությունը հաշվարկելու համար պետք է սենյակի ջերմակորուստների գումարը Վատտով բաժանել խողովակների տեղադրման մակերեսի գումարին: Մուտքի ու ելքի օպտիմալ ջերմաստիճանը չպետք է տարբերվի ավելի քան 5-10 աստիճանով: Ջերմակրիչի առավելագույ ջեմաստիճանը չպետք է գերազանցի 55 աստիճանը:

Ներկայացված սխեմայով դուք կարող եք միայն կոպիտ հաշվարկ անել, իսկ վերջնական կարգավորումներ տալ միայն փականների և տերմոստատների միջոցով: Հստակ նախագծման համար անհրաժեշտ է դիմել մասնագետներին:

Տաք հատակի շերտավորում

 Ջրային տաք հատակի տեղադրման տեխնոլոգիան կազմված է մի քանի շերտից, որոնք տեղադրվում են որոշակի հերթականությամբ: Ընդհանուր հաստությունը կազմում է 8-14սմ, հատակի ծանրությունը՝ մինչև 300կգ/մ2:

Ջրամեկուսացման համար կարելի է օգտագործել սովորական պոլիէթիլենային թաղանթ կամ հատուկ նյութեր: Դեմպֆերային ժապավեն կարելի է պատրաստել 1-2սմ հաստությամբ ջերմամեկուսիչի կտորներից կամ գնել արդեն պատրաստի տարբերակը ինքնակպչուն հիմքով:

Ջերմամեկուսիչի ընտրությունը կախված է մի քանի նախադրյալներից. տարածաշրջանը, հիմքի սառնությունը: Օրինակ՝ եթե հատակի տակ հողային մակերես է, կարելի է օգտագործել փրփրապոլիստիրոլ 5սմ-ից ոչ պակաս հաստությամբ (օպտիմալ՝ 10սմ): Իսկ եթե առաջին հարկի հատակի տակ գտնվում է տաքացվող նկուղ, կարելի է ավելի բարակ տարբերակներ օգտագործել 3սմ-ից սկսաց: Ջերմամեկուսիչի հիմնական խնդիրն է արտադրվող ջերմությունը ուղղել դեպի վերև և թույլ չտալ մեծ կորուստներ:

Ջրամեկուսացում

Սկսում ենք ջրամեկուսացման տեղադրումից: Ոմանք տեղադրում են այն ջերմամեկուսիչի տակ, ոմանք՝ վրայից, ոմանք էլ՝ երկու տեղում:

Եթե օգտագործում եք փրփրապոլիստիրոլ, այն ջրամեկուսացման կարիք չունի, այդ իսկ պատճառով դրա գտնվելու վայրը էական չէ: Բայց այն թույլ չի տա ցեմենտից արտադրված հեղուկը ներթափանցի ջերմամեկուսիչի կարերի միջև և ներծծվի սալի մեջ, և լրացուցիչ կպահի հեղուկը:

Եթե այն չամրացնեք ջերմամեկուսիչի տակ, կարող եք տեղադրել ջրային տաք հատակի խողովակները անմիջապես ջերմամեկուսիչի վրա: Իսկ եթե հակառակը՝ տեղադրեք ջրամեկուսացումը վերևում, խողովակների ամրացման համար պետք կլինի ամրացված ցանց: Ջրամեկուսացումը տեղադրում ենք՝ ներգրավելով նաև պատերը մինչև 20սմ: Կարերը միացնում ենք կպչուն ժապավենով հերմետիկության համար:

Դեմպֆերային ժապավեն

Եթե գնել եք պատրաստի ժապավեն, ապա պարզապես ամրացրեք այն եզրագծով: Այն սովորաբար լինում է 5-8մմ լայնության և 10-15սմ երկարության: Դրա բարձրությունը պետք է լինի լիցքից բարձր, ավելորդ հատվածները կկտրվեն դանակով: Եթե այն պատրաստել եք ինքներդ, անհրաժեշտ է այն սոսնձել կամ պտուտակներով ձգել պատին: Մինչև 40 աստիճան տաքանալու դեպքում բետոնի բացվածքը կարող է կազմել 0,5մմ յուրաքանչյուր մետրին:

 Ջերմամեկուսիչ

 Սալիկավոր ջերմամեկուսիչը տեղադրվում է խառը կարերով, որպեսզի այն ամուր միացված լինի:

Ամրացում

Ամրացնող ցանցի առաջին շերտը հիմնականում տեղադրվում է ջերմամեկուսիչի վրա, կոնտուրների ամրացման համար հիմք է հանդիսանում և հավասարաչափ բաշխում է ջերմությունը ամբողջ մակերևույթով: Ցանցերը միմյանց միացվում են լարով: Խողովակները ցանցին ամրացվում են նեյլոնե կապիչներով: Բացի այդ ամրացում պետք է արվի նաև խողովակներից վերև, քանի որ միայն ստորին հատվածում ամրացնող ցանցի առկայությունը ոչ մի օգուտ չի տա:

 Խողովակների ֆիքսման եղանակներ

 Ջրային տաք հատակի տեղադրումը կարող է իրականացվել մի քանի եղանակով.

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-3

 Ձգող կապիչ պոլիամիդից: Օգտագործվում է խողովակները ցանցի արագ կապելու համար: Ծախսվում է 1մ-ին մոտավորապես 2 հատ:

 Ամրացնող մետաղյա լար: Նույնպես օգտագործվում է ցանցին ամրացնելու համար: Ունի նույն ծախսը:

 Ստեպլեր և ֆիքսատորներ: Օգտագործվում է խողովակները ջերմամեկուսացմանը արագ ամրացնելու համար: Ֆիքաստորենրի ծախսը՝ 2 հատ 1մ-ի վրա:

 Տաք հատակի մատեր պոլիստիրոլից: Առվակների մեջ տեղադրվում են խողովակները:

 Բաժանարար ալյումինե սկավառակ: Օգտագործվում է փայտե հատակի մեջ տեղադրման ժամանակ: Հավասրաչափ բաշխում է ջերմությունը մակերեսով:

Ջրային տաք հատակ սեփական ձեռքերով. խողովակների տեղադրում

 Խողովակները տեղադրվում են պատերից 15-20սմ հեռավորության վրա: Ցանկալի է յուրաքանչյուր կոնտուր կառուցել մեկ խողովակից առանց եռակցման 100մ-ից ոչ երկար: Տաք ջրային հատակի տեղադրման սխեման կարող է լինել տարբեր, օրինակ, գալարաձև կամ պարուրաձև: Արտաքին պատերի մոտ աշխատում են խողովակների քայլքը ավելի հաճախակի անել: Նկարում պատկերված են կոնտուրների սխեմաներ: Նման տարբերակները ճիշտ է օգտագործել սառը պատերի մոտ:

 ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-16
ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-11

Մնացած դեպքերում կոնտուրները տեղադրում են պարուրաձև: Այն վայրերում, որտեղ խողովակների մեծ քանակ կա, մակերեսի գերտաքացումից խոսափելու համար նրանց մի մասը պետք է փակել ջերմամեկուսիչ խողովակով: 16մմ և 20մմ մետաղապլաստ խողովակները կարելի է ծռել ձեռքով առանց հատուկ գործիքների կիառման: Որպեսզի փոքր շառավղով խողովակը չճաքի, այն պետք է ծռել ոչ մի անգամից, այլ մի քանի մոտեցումով: 90 աստիճան անկյան համար անհրաժեշտ է 5-6 ճկում: Պոլիպրոպիլենային խողովակները զսպանակում են, և դրանց ճկումը բավական բարդ է: Դրանց ճկման համար խողովակները տաքացնում են կամ հատուկ միացումներով եռակցում են անում, բայց տաք հատակի դեպքում ամրացնում են ցանցին՝ անկյունները ոչ սուր անելով: Ջրային տաք հատակի տեղադրումը սկսում ենք խողովակի առաջին եզրը միացնելով բաշխիչ ցանցին, և սենյակի տեղադրումից անմիջապես հետո միացնում ենք երկրորդ եզրը:

Միացումներ

Մեծ մասամբ կոնտուրները միացվում են բաշխիչ հանգույցի միջոցով: Այն մի քանի ֆունկցիա է կատարում. համակարգի ճնշման բարձրացում, ջերմաստիճանի կարգավորում, մի քանի կոնտուրի հավասարաչափ մատակարարում, ռադիատորների հետ համատեղում: Կան կաթսային միացնելու տարբեր եղանակներ. ձեռքի կարգավորմամբ, եղանակյին ավտոմատացմամբ, ավտոկարգավորմամբ տվիչների միջոցով:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-4
Եվրոկոնուս միացումներ:

Խողովակները միացվում են բաշխիչին եվրոկոնուս միացումներով:

Ստուգում

Երբ ավարտեք բոլոր կոնտուրների տեղադրումը, անհրաժեշտ է իրականացնել ամբողջ համակարգի հերմետիկության օդամղիչ ստուգում: Փորձարկումների համար կարող եք վերցնել ոչ մեծ կենցաղային օդամղիչ 6բար ճնշմամբ: Պետք է համակարգի ճնշումը հասցնել 4բարի և թողնել այդպես մինչև համակարգի լիարժեք միացում: Քանի որ օդի մոլեկուլները ջրի մոլեկուլներից փոքր են, դուք հեշտությամբ կհայտնաբերեք նույնիսկ ամենչնչին հերմետիկության խափանումը: Բացի այդ, ջուրը կարող է սառել մինչև համակարգի միացումը, իսկ օդի հետ ոչինչ չի լինի:

Տաք հատակի սվաղ

Սվաղը արվում է միայն բոլոր կոնտուրների տեղադրումից և հիդրավլիկ փորձարկումներից հետո: Խորհուրդ է տրվում օգտագործել Մ-300-ից ոչ ցածր դասի բետոն մանրացված քարերով: Խողովակից վեր նվազագույնը 3սմ հաստությունը արվում է ոչ միայն անհրաժեշտ ամրությունը ստանալու համար, այլև ջերմության հավասարաչափ բաշխման համար: 5սմ հաստության դեպքում 1մ2 սվաղի քաշը կազմում է 125կգ:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-5

15սմ հաստությունից ավել սվաղի դեպքում անհրաժեշտ է տաքացման ռեժիմի լրացուցիչ հաշվարկ:

Սվաղի հաստության ավելացման դեպքում ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ դրա տաքացման համար, ինչպես նաև մեծանում է համակարգի իներտությունը: Ինչքան ցածր լինի սվաղի ջերմահաղորդումը, այնքան պետք է բարձրացնել ջերմակրիչի ջերմաստիճանը:

Ջրային տաք հատակ սեփական ձեռքերով. դեֆորմացիոն կարեր

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-6

Ջերմային անցքերի բացակայությունը կամ սխալ տեղադրումը հանդիսանում է սվաղի փչացման ամենատարածված պատճառը: Ամրացնող կարեր արվում են հետևյալ դեպքերում. եթե սենյակի մակերեսը 30մ2-ից մեծ է, պատերը 8 մետրից երկար են, սենյակի լայնությունն ու երկարությունը տարբերվում են 2 անգամից ավելի, կառույցների դեֆորմացիոն կարերի վրա, սենյակի ձևը չափազանց գալարվող է, դրա համար կարերի շրջագծով ամրացվում է դեմպֆերային ժապավեն: Կարի հատվածում ամրացնող ցանցը պետք է կիսված լինի: Դեֆորմացիոն բացվածքը հիմքում պետք է լինի 10մմ հաստության: Վերին հատվածը մշակվում է հերմետիկ նյութով: Եթե սենյակն ունի ոչ ստանդարտ ձև, այն պետք է բաժանել ավելի հասարակ մասերի, օրինակ՝ ուղղանկյուն կամ քառանկյուն:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-7

Եթե խողովակներն անցնում են սվաղի դեֆորմացիոն կարերի միջով, այս հատվածներում պետք է օգտագործել ակոսավոր խողովակներ՝ 30սմ ակոսավոր խողովակ երկու ուղղությամբ: Խորհուրդ չի տրվում բաժանել մեկ կոնտուրը դեֆորմացիոն կարերով, դրա միջով պետք է անցնեն տրման և հետքաշման խողովակները:

Դեֆորմացիոն կարերի վրայից սալիկապատման դեպքում աճում է դրա պոկվելու հավանականությունը հարակից սալիկների տարբեր լայնության բացվածքի պատճառով: Դրանից խոսափելու համար առաջին մասը պետք է ամրացնել սալիկների սոսնձով, իսկ երկրորդը՝ էլաստիկ հերմետիկով:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-8

Լրացուցիչ բաժանման համար կարելի է օգտագործել ոչ լրիվ պրոֆիլի դեֆորմացիոն կարեր: Բետոնի չորանալուց հետո դրանք նույնպես լցվում են հերմետիկով: Եթե դրանց միջով խողովակներ են անցնում, դրանք նույնպես պաշտպանվում են ակոսավոր խողովակներով:

Սվաղի ճաքեր

Բավական հաճախ հանդիպող երևույթ է սվաղի չորանալուց հետո դրա վրա ճաքերի առաջացումը: Դրանք կարող են առաջանալ մի շարք պատճառներով.

  • Ջերմամեկուսիչի ցածր խտություն
  • Խառնուրդի նոսրություն
  • Պլիստիֆիկատորների բացակայություն
  • Սվաղի չափազանց մեծ հաստություն
  • Ամրացնող կարերի բացակայություն
  • Բետոնի չափազանց արագ չորացում
  • Խառնուրդի սխալ չափաբաժիններ
  • Այս պատճառներից խուսափելը բավական հեշտ է.
  • Ջերմամեկուսիչը պետք է օգտագործել 35-40կգ/մ3 խտությունից բարձր;
  • Սվաղի խառնուրդը լցման ժամանակ պետք է լինի ճկուն ֆիբրայի և պլաստիֆիկատորի հավելումով;
  • Մեծ սենյակներում անհրաժեշտ են ամրացնող կարեր

Նաև չի կարելի թույլ տալ, որպեսզի բետոնը արագ չորանա: Դրա համար այն ծածկում են պոլիէթիլենային թաղանթով և թողնում մեկ օր:

Խառնուրդ սվաղի համար

Տաք հատակի համար անպայման պետք է օգտագործել պլաստիֆիկատոր բետոնի էլսատիկությունը և ամրությունը ապահովելու համար: Բայց պետք է օգտագործել հատուկ տեսակներ տաք հատակի համար, որոնք թույլ չեն տա օդին ներս թափանցել: Առանց համապատասխան փորձի ցեմենտ-ավազային խառնուրդ առանց մանրացված քարի տաք հատակի համար դուք չեկ կարողանա պատրաստել: Սխալ խառնուրդի պատճառով առաջացած ճաքերից խուսափելու համար պետք է լցնել մանրացված քարերով բետոն: Մ-300 տիպի խառնուրդը Մ-400 տիպի ցեմենտից, մաղած ավազից և մանրացված քարերից պատրաստվում է հետևյալ չափաբաժիններով.

  1. Մասսայի բաղադրությունը. Ց:Ա:Ք (կգ) = 1:1,9:3,7
  2. 10լ ցեմենտին Ա:Ք (լ) = 17:32
  3. 10 լ ցեմենտից կստացվի 41 լ խառնուրդ:
  4. Կա նաև մեկ այլ բաղդրատոմս ավազի փոխարեն մանրացված քարերի օգտագործմամբ: Խառնուրդի պատրաստման համար ավելացնում են.
  5. 2 դույլ մանրացված քարեր 5-20մմ
  6. Ջուր 7-8լ

Սուպերպլաստիֆիկատոր ՍՊ 1400մլ խառնուրդ (1,8 լ փոշին ավելացնում են 5լ տաք ջրին)

  1. 1 դույլ ցեմենտ
  2. 3-4 դույլ մանրացված քարեր 0-5մմ
  3. Դույլի քաշը՝12լ:

Որակյալ բետոնը չպետք է ջուր արտադրի սվաղի ժամանակ: Եթե ամենինչ ճիշտ է արված և օդի ջերմաստիճանը 20 աստիճան է, այն պետք է սկսի չորանալ 4 ժամից, իսկ 12 ժամից ոտնահետքեր չպետք է թողնի: Սվաղի լցնելուց 3 օր անց այն միայն կիսով չափ կամրանա, իսկ լիարժեք կչորանա միայն 28 օր անց: Մինչ այդ ջեռուցման համակարգը միացնել խուրհուրդ չի տրվում:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-9
Տեղադրում փայտե հատակին:

Ինչպե՞ս ջրային տաք հատակ պատրաստել փայտե հատակի վրա: Ի տարբերություն բետոնի՝ փայտը այդքան լավ չի փոխանցում ջերմությունը, բայց նրա վրա տեղադրումը նույնպես հնարավոր է: Դրա համար օգտագործվում են ալյումներ բաժանարար սալեր: Խողովակները տեղադրվում են նախապես պատրաստված փայտե առվակների մեջ:

ջրային-տաք-հատակ-սեփական-ձեռքերով-10

Լինոլեումի, կավրոլինի և այլ ծածկերի դեպքում, որոնք պահանջում են հարթ մակերես խողովակների վերևում, տեղադրվում է նրբատախտակի, ԴՍՊ-ի կամ ԳՎԼ-ի հարթացնող շերտ: Եթե որպես վերջնական ծածկույթ օգտագործվելու է մանրահատակ կամ լամինատ, ջրային տաք հատակի տեղադրումը կարող է իրականացվել առանց հարթացնող շերտի: Նրբատախտակի և ԴՍՊ-ի ընտրության դեպքում համոզվեք, որ նրանք համապատասխանում են սանիտարա-հիգիենիկ և ջերմա-մեխանիկական պահանջներին, որոնք թույլ են տալիս դրանք օգտագործել տաք հատակի հետ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ