Ընտրում ենք կահույք մանկական հագուստի համար

Երեխաները շատ արագ են մեծանում ու օր-օրի փոխվում են նաև նրանց պահանջները: Զգեստապահարանի արագ փոփոխությունը պայմանավորված է նրանց արագ աճով: Ու ծնողների առջև մշտապես խնդիր է ծագում՝ որտեղ պահպանաել երեխայի իրերը, եթե սենյակը փոքր է:

Կոմոդներ

Մանկական փոքր սենյակներում հարկավոր է այնպիսի «խելացի» կահույք տեղադրել, որը մեծ տեղ չի զբաղեցնի ու էրգոնոմիկ որակներով օժտված կլինի: Այսպես՝ կոմոդներն առավել խոշոր կահույքին լավագույն այլընտրանք են դառնում: Դրանք հատկապես հարմար են մինչև 5 տարեկան երեխաների սենյակի համար, քանի որ ապահովում են հասանելիություն ցանկացած իրի նկատմամբ ու կարիք չի լինում ձգվել՝ վերևի դարակներից օգտվելու համար: Նախադպրոցական տարիքի երեխաները սովորաբար փափուկ տրիկոտաժե հագուստ են կրում, որն արդուկում չի պահանջում ու կարող է ծալված պահվել դարակում: Այսինքն այս փուլում կարելի է հրաժարվել ձողերով կահույքից:

Դասական պահարաներ

Ավանդական զգեստապահարանը, որի հիմնամասը պատրաստված է բնափայտից, ներկայումս հազվադեպ է օգտագործվում մանկական սենյակներում՝ նախ այն պատճառով, որ մեծ տեղ է զբաղեցնում և հետո՝ ներկայումս ծնողներն առավել պրոգրեսիվ ու գործունակ կահույք են նախընտրում: Պահարանների թերություններից է նաև այն, որ մեկ պահարանը բավական չէ երկու կամ երեք երեխայի իրերը տեղավորելու համար, իսկ երկու կամ երեք պահարան տեղավորելով՝ սահմանափակվում է ազատ տարածությունը մանկասենյակում: Այնուամենայնիվ՝ գեղեցիկ փայտե պահարանը դասական ինտերիերի անբաժանելի մասն է, իսկ եթե հեեռահար ծրագրով մտադիր եք ունիվերսալ ինտերիեր ձևավորել, ապա նման պահարանն իր տեղը կզբաղեցնի ինտերիերում:

Միավորող կահույք

Առավել կատարելագործված տիպի կահույքը ներկայումս կարող է պարունակել այն ամենն, ինչ անչ անհրաժեշտ է նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխայի հարմարավետության համար: Աննշան տարածք է հարկավոր տեղավորելու համար հագուստի անհրաժեշտ հատվածները, գրքերի լրացուցիչ դարակները, խաղալիքների արկղերն ու նույնիսկ աշխատանքային սեղանածածկը: Նման կահույքն առաջատար դիրք է գրավում ժամանակակից մանկասենյակներ ձևավորելիս:

Գզրոցներով մահճակալներ

Լինում է նաև, որ մանկական սենյակն այնքան փոքր է, որ հազիվ երկու կտոր կահույք է տեղավորվում նրանում՝ երկու մահճակալ կամ մահճակալ ու գրասեղան: Պահարանի կամ կոմոդի համար տեղ չի մնում ու հետևաբար հարց է ծագում՝ որտեղ պահել երեխայի իրերի գոնե մի մասը: Սա հենց այն դեպքն է, երբ հարկավոր է խնամքով ընտրել երեխայի մահճակալը: Խոր շարժական արկղերով մահճակալն այստեղ ամենատեղինը կլինի, քանի որ իրերը հնարավոր է տեղավորել 3-4 դարակի սահմաններում:

Ներկառուցվող պահարաններ

Երեխայի սենյակում կարելի է առանձնացնել խորություն ունեցող հատված և տարածք ձևավորել՝ ըստ այնմ, թե ինչ իրեր ու ինչ հաճախականությամբ է երեխան կրում: Այսպես՝ պատի մակերեսը խորհուրդ է տրվում սահմանափակել դարակներով ու ձողերով սեկցիաների օգնությամբ, իսկ ներքևում և հատակին կարելի է կոշիկների դարակ կամ անկողնու պարագաների համար նախատեսված զամբյուղ տեղադրել:

Կախովի համակարգեր

Նման համակարգերի առավելությունը դրանց թեթևությունն ու շարժականությունն է, կառուցվածքի հիմնական տարրերը փոխելու կամ լրացնելու կամ էլ ամբողջությամբ այլ տեղ տեղափոխելու հնարավորությունը: Կոնստրուկցիան բաղկացած է պողպատե ուղղորդիչներից, որոնց կարելի է դարակներ ամրակցել, ձողերից, արկղերից, աքսեսուարների տարաներից և այլն: Նման հարմարավետ պահարանը տեղադրել կարելի է մանկական սենյակի ցանկացած գոտում, ընդ որում՝ կառույցը թեթև ու գեղեցիկ է դիտվում, ամուր է ու անվտանգ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ