Ընտրում ենք կահույք սրճարանների համար

կահույք 1

Գրագետ ընտրված կահույքն ընդգծում է սենյակի առավելությունները ու այն ավելի հարմարավետ դարձնում։ Սրճարանի համար կահույք ընտրելիս հաշվի է առնվում հաճախորդներին գրավելու ու հանգիստն ապահովելու համար կատարյալ պայմաններ ստեղծելու հանգամանքները։

Խաղաղ մթնոլորտ ապահովող սրճարաններում մարդիկ սիրում են մնալ երկար, հետևաբար պատվերներն ավելի շատ են լինում։
Աթոռները, սեղաններն ու փափուկ կահույքը գեղեցիկ լինելուց բացի, պետք է լինեն նաև հարմարավետ։ Չպետք է մոռանալ նաև սանիտարական նորմերի մասին։ Մի գնեք խավավոր կահույք, որի վրա կարող են հավաքվել մանրէներ։ Շատ այցելուներ ունեցող սրճարաններում խորհուրդ է տրվում օգտագործել պլաստիկե աթոռնոր ուր սեղաններ։ Այս նյութն ունի իր առավելությունները՝ հեշտ են մաքրվում, խոնավադիմացկուն ու մաշվածակայուն են։

կահույք 2
Կաշվե պաստառներով կահույքը լիովին համապատասխանում է հիգիենայի կանոններին ու նաև գեղեցիկ է, բայց ավելի նպատակահարմար է օգտագործել կաշվին փոխարինող պաստառներ, որոնք պետք է լինեն որակյալ, այլապես շատ արագ կխամրեն արևի ճառագայթներից։
Սրճարանի համար կարելի է օգտագործել նաև փայտե աթոռներ ու սեղաններ։ Դրանք ներմուծվում են ցանկացած ինտերիեր ու շատ երկար են ծառայում։ Փայտից պատրաստվում է նաև ծալովի կահույք, որը շատ հարմար է հատկապես դրսի համար։

կահույք 4

Հիանալի լուծում է նաև կտորով պաստառապատված մետաղական կահույքը, որն առանձնանում է իր ամրությամբ ու երկար տարիներ ծառայելու հատկանիշով, իսկ պաստառները կարելի է ժամանակ առ ժամանակ փոխել։
Մետաղական կահույքը շատ ներդաշնակ է լինում հատկապես լոֆթ, մոդեռն, հայ-թեք և տեխնո ոճերով հարդարված բնակարաններում։
Կահույքը գնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն որակն ու արտաքին տեսքը, այլև չափերը։ Չի կարելի տարածք տնտեսել նեղ կահույք ընտրելու հաշվին․ դրանք հարմարավետ չեն։ Մեծ նշանակություն ունեն նաև աթոռների ու սեղանների ձևը։ Նախապատվությունը պետք է տալ կլորավուն կահույքին։

կահույք 3

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ